ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 փետրվարի 2021 թվականի N 92-Ա
«ՀԻՄՆԱՏԱՎՈՒՇ» ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Հիմնատավուշ» զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող` 5,920,000 եվրոյին համարժեք ՀՀ դրամ ընդհանուր արժողությամբ «Գյուղատնտեսության զարգացում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. «Հիմնատավուշ» զարգացման հիմնադրամին` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների մասին, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության |
Տ. ԱվինՅԱՆ |
2021 թ. փետրվարի 8 Երևան |
Հավելված ՀՀ փոխվարչապետի 2021 թ. փետրվարի 8-ի N 92-Ա որոշման |
Ծ Ր Ա Գ Ի Ր
«ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ»
1. Ծրագրի նպատակը |
Նպաստել Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության բնակավայրերի տնտեսական զարգացմանը, այդ բնակավայրերի բնակչության կենսամակարդակի բարձրացմանը, պարենի անբավարարության կրճատմանը: Ցուցաբերել օժանդակություն տնտեսության տարբեր ճյուղերում գործունեություն ծավալող ֆիզիկական և շահույթ չհետապնդող իրավաբանական անձանց իրենց նախաձեռնություններում և աջակցել ծրագրերի իրականացմանը: |
2. Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Օգտվել ՀՀ հարկերի, տուրքերի, պարտադիր վճարումների գծով, օրենքով սահմանված արտոնություններից: |
3. Բարեգործը |
Ֆրանսիայի Հայկական Հիմնադրամ՝ գրանցված Փարիզի ոստիկանության կողմից 06.05.1993 թ., թիվ 93/1859 հրամանի համաձայն: Հասցե՝ Ֆրանսիա 75660 Փարիզ (14) Բե Պե 12 (էլ.հասցե՝ info@fondsarmenien.org) և Ֆրանսիայի Օ-դը-Սեն վարչական շրջան, Ֆրանսուա Արագոյի պողոտա, շենք Ռեֆլետ-Դեֆանս-14: (Բարեգործի կողմից նվիրաբերվող գումարները, ինչպես նախկինում, փոխանցվելու են նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցով): |
4. Ծրագիրը կատարողը |
«ՀիմնաՏավուշ» Զարգացման Հիմնադրամ |
5. Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության տարածքում |
6. Ծրագրի բյուջեն |
5,920,000 (հինգ միլիոն ինը հարյուր քսան հազար) եվրոյին համարժեք ՀՀ դրամ |
7. Բարեգործություն ստացողը |
Ծրագրի շահառուներ են համարվում «ՀիմնաՏավուշ» Զարգացման Հիմնադրամի շահառուները, Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության սոցիալապես անապահով, կարիքավոր և խոցելի խմբերը, ընտանիքները, ֆիզիկական և շահույթ չհետապնդող իրավաբանական անձինք, որոնց կարող են ցուցաբերվել ֆինանսական աջակցություն, մատուցվել ծառայություններ, տրամադրվել ապրանքներ: |
8. Ծրագրի իրականացման տևողությունը |
2021 թվականից փետրվարի 1-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը: |
9. Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը (եվրոյին համարժեք ՀՀ դրամ) |
Գյուղատնտեսության զարգացմանն ուղղված միջոցառումներ, որոնք կատարվելու են 2021-ից 2025 թվականներին 5 փուլերով՝ հավասարաչափ բաշխմամբ: |
10. Ձեռք բերվող ապրանքների (ներմուծվող) ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները (եվրոյին համարժեք ՀՀ դրամ) |
● Անասնակերի ձեռքբերում, 900,000 (ինը հարյուր հազար) եվրոյին համարժեք ՀՀ դրամ |
11. Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
● Աշխատավարձ, 710,000 (յոթ հարյուր տասը հազար) եվրոյին համարժեք ՀՀ դրամ |
12. Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ), այլ կազմակերպությունների հետ |
ՀՀ մարզպետարաններ, տեղական ինքնակառավարման մարմիններ և այլ կազմակերպություններ։ |
13. Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
«ՀիմնաՏավուշ» Զարգացման Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կողմից, ՀՀ կառավարության 2003 թ. Հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված՝ բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով: |
Հայաստանի Հանրապետության |
Տ. ԱվինՅԱՆ |