ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 հունիսի 2020 թվականի N 749-Ա
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 1672-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ կետի և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության 37-րդ հոդվածի՝
1. Ոռոգման համակարգի արդյունավետությունն ապահովելու, այլ ջրօգտագործողների, այդ թվում՝ փոքր հիդրոէլեկտրակայանների շահագործման, դրանց կողմից էլեկտրաէներգիայի արտադրության և Հայաստանի էլեկտրական ցանցեր առաքման գործընթացում արձանագրված անհամապատասխանությունների հանգամանքները խորությամբ և ծավալուն ուսումնասիրելու, հնարավոր խախտումները հայտնաբերելու և այդ կապակցությամբ անհրաժեշտ օրենքով սահմանված համապատասխան միջոցներ ձեռնարկելու՝ ջրառի հետ կապված խնդիրները կարգավորելու, իրականացվելիք գործողությունների ժամանակացույց, ճանապարհային քարտեզ ներկայացնելու, ինչպես նաև Սևանա լճից բաց թողնվող ջրի առավել արդյունավետ օգտագործման և հետագա աշխատանքների բարելավման նպատակով ստեղծել աշխատանքային խումբ և հաստատել խմբի անհատական կազմը` համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի դեկտեմբերի 26-ի «Աշխատանքային խումբ ստեղծելու և դրա անհատական կազմը հաստատելու մասին» N 1672-Ա որոշումը։
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2020 թ. հունիսի 26 Երևան |
|
Հավելված ՀՀ վարչապետի 2020 թվականի հունիսի 26-ի N 749-Ա որոշման |
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
Ս․ Պապիկյան |
- Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար (աշխատանքային խմբի ղեկավար) |
Կ. Սարգսյան |
- Ջրային կոմիտեի նախագահ |
Կ. Դաղբաշյան |
- Ջրային կոմիտեի նախագահի տեղակալ |
Վ. Ռաֆայելյան |
- ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության պետ (համաձայնությամբ) |
Խ. Հարությունյան |
- ՀՀ շրջակա միջավայրի նախարարության ջրային ռեսուրսների կառավարման գործակալության պետի տեղակալ |
Ա. Ուլիխանյան |
- ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի սակագնային քաղաքականության վարչության պետ (համաձայնությամբ) |
Հ. Դավեյան |
- ՀՀ էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսական ծրագրերի մշակման, ռեսուրսների օգտագործման և կոոպերացիայի զարգացման վարչության գյուղատնտեսական ռեսուրսների օգտագործման բաժնի պետի պարտականությունները կատարող |
Ա. Չիֆլիկյան |
- ՀՀ արդարադատության նախարարության իրավական ակտերի փորձաքննության գործակալության քաղաքացիական և առևտրային իրավունքի բաժնի պետ |
Ս. Քոչարյան |
- ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության վարչական վերահսկողության վարչության խորհրդական՝ առանձին գործառույթներ համակարգող |
Վ. Քեշիշյան |
- ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության էներգետիկայի վարչության վերականգնվող էներգետիկայի բաժնի պետ |
Գ. Ծատուրյան |
- ՀՀ քաղաքաշինության կոմիտեի շինարարության և գիտատեխնիկական նորմավորման վարչության շինարարության քաղաքականության և գնագոյացման մեթոդաբանության բաժնի պետ |
Լ. Ազիզյան |
- «Հիդրոմետ» ծառայության տնօրենի տեղակալ |
Ա. Հունանյան |
- «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի մոնիթորինգի և կադաստրի վարման բաժնի պետ (համաձայնությամբ) |
Ն. Բակունց |
- ՀՀ առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենի տեղակալ (համաձայնությամբ) |
Ա. Գևորգյան |
- ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ջրերի, մթնոլորտի, հողերի, թափոնների և վտանգավոր նյութերի վարչության ջրերի և մթնոլորտի վերահսկողության բաժնի ավագ պետական տեսուչ |
Տ. Մինասյան |
- «Միջազգային էներգետիկ կորպորացիա» ՓԲԸ-ի արտադրատեխնիկական բաժնի պետ (համաձայնությամբ) |
Հ. Տերտերյան |
- ՀՀ Արարատի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ |
Յու. Ազատյան |
- ՀՀ Արագածոտնի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ |
Հ. Համբարձումյան |
- ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ |
Մ. Եղիազարյան |
- ՀՀ Կոտայքի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ |
Վ. Միրզախանյան |
- ՀՀ Արմավիրի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության բնապահպանության բաժնի գլխավոր մասնագետ |
Հայաստանի Հանրապետության |
Է. Աղաջանյան |