Գլխավոր տեղեկություն
Номер
N 106-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (30.01.2021-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
27.01.2021
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
29.01.2021
Дата вступления в силу
30.01.2021

 

29.01.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

   

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 հունվարի 2021 թվականի N 106-Ա

 

ՄԵԿ ԱՆՁԻՑ ԳՆՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ԿՆՔՎԱԾ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված կարգի 3-րդ և 57-րդ կետերի պահանջներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել «Ճանապարհային դեպարտամենտ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը փոփոխություն կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի նոյեմբերի 28-ի N 1752-Ն որոշման հիման վրա «Ճանապարհային դեպարտամենտ» պետական ոչ առևտրային կազմակերպության և «ԱյԱրԴի Ինջինիերինգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջև 2020 թվականի մարտի 4-ին կնքված Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային Ծրագիր-Ծրագիր 3-ի շրջանակներում վերակառուցվող Մ-1‚ Երևան-Գյումրի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի Լանջիկ-Գյումրի ճանապարհահատվածի շինարարական աշխատանքների տեխնիկական հսկողության խորհրդատվական ծառայությունների մատուցման N RA/CS/SSS/01 պայմանագրում՝ պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգելով լրացուցիչ 7 ամսով:

2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված պայմանագրի երկարաձգված լրացուցիչ ժամկետում մատուցված ծառայությունների արժեքը կազմում է 240.0 մլն դրամ, որը վճարվելու է Եվրոպական ներդրումային բանկի աջակցությամբ իրականացվող Հյուսիս-հարավ միջանցքի զարգացման ծրագրի համակարգում և կառավարում (Տրանշ 3) միջոցների հաշվին:

3. Սույն որոշման հիման վրա կնքվելիք համաձայնագրի գործողությունը տարածվում է 2020 թվականի օգոստոսի 18-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան