Գլխավոր տեղեկություն
Номер
N 265-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (17.09.2020-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2020.09.07-2020.09.20 Պաշտոնական հրապարակման օրը 16.09.2020
Принят
Երևան քաղաքի ավագանի
Дата принятия
08.09.2020
Подписан
Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ
Дата подписания
08.09.2020
Дата вступления в силу
17.09.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

8 սեպտեմբերի 2020 թ.
Երևան

N 265-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 186-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով և 75-րդ հոդվածով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ կետով՝

Երևան քաղաքի ավագանին որոշում է.

1. Երևան քաղաքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 25-ի «Երևան քաղաքի 2020 թվականի բյուջեի մասին» N 186-Ն որոշմամբ (այսուհետ՝ Որոշում) հաստատված Երևան քաղաքի 2020 թվականի բյուջեի.

1) եկամուտների գումարը ավելացնել 60,014.0 հազար դրամով,

2) ծախսերի գումարը նվազեցնել 233,386.0 հազար դրամով,

3) դեֆիցիտի գումարը նվազեցնել 293,400.0 հազար դրամով,

2. Որոշման NN 1, 2, 3, 4, 5, 6 և 7 հավելվածներում կատարել փոփոխություններ՝ համաձայն NN 1-7 հավելվածների:

3. Երևան քաղաքի 2020 թվականի բյուջեի ֆոնդային մասի պահուստային ֆոնդից հատկացնել 25,141.5 հազար դրամ՝ Երևան քաղաքում քանդման ենթակա վթարային շենքերի բնակիչներին փոխհատուցման համար բնակարանների ձեռքբերման համար, բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների ձեռքբերում» հոդվածով:

4. Երևան քաղաքի 2020 թվականի բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդից հատկացնել 200,0 հազար դրամ՝ հայրության ճանաչման գործընթացի կապակցությամբ հարուցված վարչական վարույթի շրջանակներում նշանակված «ԴՆԹ թեստավորման» հետազոտության վճարի համար, բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Մասնագիտական ծառայություններ» հոդվածով:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Երևանի քաղաքապետի

առաջին տեղակալ 

Հ. Սարգսյան

 

8 սեպտեմբերի 2020 թ.

Երևան

 

 

 

Հավելված N 1

Երևան քաղաքի ավագանու

 2020 թվականի սեպտեմբերի 8-ի

N 265-Ն որոշման

 

 

Հավելված N 2

Երևան քաղաքի ավագանու

 2020 թվականի սեպտեմբերի 8-ի

N 265-Ն որոշման

 

 

Հավելված N 3

Երևան քաղաքի ավագանու

 2020 թվականի սեպտեմբերի 8-ի

N 265-Ն որոշման

 

 

Հավելված N 4

Երևան քաղաքի ավագանու

 2020 թվականի սեպտեմբերի 8-ի

N 265-Ն որոշման

 

 

Հավելված N 5

Երևան քաղաքի ավագանու

 2020 թվականի սեպտեմբերի 8-ի

N 265-Ն որոշման

 

 

Հավելված N 6

Երևան քաղաքի ավագանու

 2020 թվականի սեպտեմբերի 8-ի

N 265-Ն որոշման

 

 

Հավելված N 7

Երևան քաղաքի ավագանու

 2020 թվականի սեպտեմբերի 8-ի

N 265-Ն որոշման

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 16 սեպտեմբերի 2020 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան