Պ Ա Ր Ե Տ Ի Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 օգոստոսի, 2020 թվական N 243-Ա
ՄԻ ՇԱՐՔ ՏՆՏԵՍՎԱՐՈՂՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի N 298-Ն որոշման 2-րդ, 6-րդ և 7-րդ կետերով և որոշման հավելվածի 20-րդ կետով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի 2020 թվականի հուլիսի 14-ի N 1820-Ա, N 1821-Ա, N 1822-Ա, 2020 թվականի հուլիսի 17-ի N 1878-Ա հրամանների հիման վրա 2020 թվականի օգոստոսի 7-8-ին և 10-ին իրականացված մշտադիտարկումների արդյունքում կազմված արձանագրությունները՝
1. 24 ժամով արգելել հետևյալ տնտեսվարողներին պատկանող մասնաճյուղերի (հասցեներում իրականացվող) գործունեության ծավալումը՝
1) «Սեդա Հովհաննիսյան» Ա/Ձ` ք․ Երևան, Գարեգին Նժդեհի 16 շենք բն. 31․
2) «ԳԷԳ» ՍՊԸ՝ ք․ Երևան, Շինարարների փողոց 15/12․
3) «Հովհաննես Ղազարյան» Ա/Ձ՝ ք․ Երևան, Սեբաստիա 8/6․
4) «Գոռ Համբարձումյան» Ա/Ձ՝ ք․ Երևան, Շինարարների փողոց 15/11․
5) «Վլադիմիր Միրանյան» Ա/Ձ՝ ք․ Երևան, Միքայելյան 18:
2. 24 ժամով արգելել հետևյալ տնտեսվարողներին պատկանող մասնաճյուղերի (հասցեներում իրականացվող) կողմից անձանց ընդունելությունը.
1) «Արգամ Քարամյան» Ա/Ձ՝ Սևանի գրողների միության հանգստյան տուն.
2) «Գրիգ Տուր-1» ՍՊԸ՝ Սևանի թերակղզի.
3) «Համամ» ՍՊԸ՝ Սևան, Երևանյան խճուղի 88.
4) «Գոհար Միրաքյան» Ս/Ձ՝ ք. Սևան, «Ծովորորի» հանրային լողափի հարևանությամբ.
5) «Ռոման Դավթյան» Ա/Ձ՝ Սևանի թերակղզու հարևանությամբ.
6) «Մեր Սիր» ՍՊԸ՝ Սևանի թերակղզի.
7) «Մերպո» ՍՊԸ՝ Սևան-Դիլիջան 7-րդ կիլոմետր.
8) «Էդգար և Խորեն» ՍՊԸ՝ Երևանյան խճուղի 67։
3. Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանին՝ ապահովել տնտեսվարողներին սույն որոշման մասին տեղեկացումը։
4. Տնտեսվարողի գործունեությունը արգելվում է տեղեկացման պահից։
5. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Վահե Ղազարյանին՝ ապահովել սույն որոշման 1-2րդ կետերի պահանջների կատարման նկատմամբ ամբողջական վերահսկողությունը։
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։
Տ. ԱՎԻՆՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 11 օգոստոսի 2020 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|