Գլխավոր տեղեկություն
Номер
N 227-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (22.02.2020-12.03.2020)
Статус
Չի գործում
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
21.02.2020
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
21.02.2020
Дата вступления в силу
22.02.2020
Ուժը կորցնելու ամսաթիվ
12.03.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

21 փետրվարի 2020 թվականի N 227-Ա

 

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով՝

1. Միավորված ազգերի կազմակերպության Կանանց կարգավիճակի հանձնաժողովի 64-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով 2020 թվականի մարտի 8-15-ը Ամերիկայի Միացյալ Նահանգներ (Նյու Յորք և Վաշինգտոն) գործուղել պատվիրակություն՝ համաձայն հավելվածի:

2. Պատվիրակության անդամների՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներ գործուղման հետ կապված ծախսերը կատարել՝

1) Տիգրան Ավինյանինը, Անի Ավետյանինը՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին՝ համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի.

2) Զարուհի Բաթոյանինը (գիշերավարձ և օրապահիկ) և Սյուզաննա Բաթոյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեով արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Ընդունել ի գիտություն, որ՝

1) Սոնա Ղազարյանի գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

2) Զարուհի Բաթոյանի գործուղման ճանապարհածախսը կատարվելու է հրավիրող կողմի միջոցների հաշվին:

4. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներ գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնելը:

  

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

  

2020 թ. փետրվարի 21

Երևան

    

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2020 թ.

փետրվարի 21-ի N 227-Ա

որոշման

   

Կ Ա Զ Մ

 

ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐ ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

  

Տ. Ավինյան

- ՀՀ փոխվարչապետ (պատվիրակության ղեկավար (08.03.2020թ.- 12.03.2020թ.՝ Նյու Յորք, 12.03.2020թ. -15.03.2020թ. ՝ Վաշինգտոն)

Զ. Բաթոյան

- ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար (05.03.2020թ.- 10.03.2020թ.՝ Նյու Յորք)

Ս.Ղազարյան

- ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (08.03.2020թ.-12.03.2020թ.՝ Նյու Յորք, համաձայնությամբ)

Ա. Ավետյան

- ՀՀ փոխվարչապետ Տ. Ավինյանի ռեֆերենտ (08.03.2020թ.-12.03.2020թ.՝ Նյու Յորք, 12.03.2020թ. -15.03.2020թ. Վաշինգտոն)

Ս. Բաթոյան

- ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի օգնական (05.03.2020թ.- 10.03.2020 թ.՝ Նյու Յորք)

       

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Է. Աղաջանյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
11.03.2020, N 333-Ա 12.03.2020, N 227-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան