ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 սեպտեմբերի 2019 թվականի N 671-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ ԵՎ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով՝
1. Հայաստանի Հանրապետության առաջին փոխվարչապետի 2018 թվականի դեկտեմբերի 28-ի «Քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի թեստերը կազմելու, թեստային առաջադրանքները ձևավորելու, թեստային առաջադրանքների բովանդակային առանձնահատկությունները, թեստային առաջադրանքների քանակը, հարցազրույցի անցկացման մեթոդաբանությունը և ձևաչափը սահմանելու մասին» N 499-Ն որոշման 3-րդ կետում «2019 թվականի հոկտեմբերի 1-ից» բառերը փոխարինել «2020 թվականի հունիսի 15-ից» բառերով:
2. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2019 թվականի մարտի 11-ի «Հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների անձնական գործը վարելու ընթացակարգային առանձնահատկությունները սահմանելու մասին» N 97-Ն որոշման 2-րդ կետում «2019 թվականի հոկտեմբերի 1-ից» բառերը փոխարինել «2020 թվականի հունիսի 15-ից» բառերով:
3. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2019 թվականի մարտի 20-ի «Քաղաքացիական ծառայողների գրանցամատյանը վարելու ընթացակարգային առանձնահատկությունները սահմանելու մասին» N 101-Ն որոշման 2-րդ կետում «2019 թվականի նոյեմբերի 1-ից» բառերը փոխարինել «2020 թվականի հունիսի 15-ից» բառերով:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Ավինյան |
2019 թ. սեպտեմբերի 26 Երևան |