ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
24 մայիսի 2019 թ. |
թիվ 31-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ՃԱՆԱՊԱՐՀԱՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 35-ՊԱՏԱՀԱՐ (ԱՄՍԱԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4-Ի ԹԻՎ 24-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պաշտոնական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 18-րդ հոդվածի 4-րդ մասով, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
1. Հաստատել «Ճանապարհատրանսպորտային պատահարների մասին» ձև 35-պատահար (ամսական) վիճակագրական ամփոփ հաշվետվության ձևը՝ համաձայն հավելված 1-ի:
2. Հաստատել «Ճանապարհատրանսպորտային պատահարների մասին» ձև 35-պատահար (ամսական) վիճակագրական ամփոփ հաշվետվության լրացման հրահանգը՝ համաձայն հավելված 2-ի:
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2013 թվականի հոկտեմբերի 4-ի ««Ճանապարհատրանսպորտային պատահարների մասին» ձև 35-պատահար (ամսական) պետական վիճակագրական ամփոփ հաշվետվության ձևն ու լրացման հրահանգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003 թվականի նոյեմբերի 7-ի թիվ 44-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 24-Ն որոշումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման տասներորդ օրը:
Նախագահ` |
Ս. Մնացականյան |
Հավելված 1 Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2019 թվականի մայիսի 24-ի թիվ 31-Ն որոշման |
1. Ճանապարհատրանսպորտային պատահարները (ՃՏՊ) և տուժածները հաշվետու ժամանակաշրջանում
(ամսական) |
Ցուցանիշի անվանումը |
Տողի |
Պատահարների |
Տուժել են, մարդ | |||
զոհվել են |
որից` իգական սեռ |
վիրավոր-վել են |
որից` իգական սեռ | |||
Ա |
Բ |
1 |
2 |
3 |
4 |
5 |
ՃՏՊ - ընդամենը |
110 |
|||||
որոնցից` տուժել են մինչև 16 տարեկան երեխաներ |
111 |
|||||
ՃՏՊ ճանապարհային երթևեկության կանոնների խախտման հետևանքովտրանսպորտային միջոցների վարորդներ-ընդամենը |
120 |
|||||
որից՝ ոչ սթափ վիճակում |
121 |
|||||
120-րդ տողից՝ ըստ պատկանելիության՝ |
122 |
|||||
որից՝ վարորդներ ոչ սթափ վիճակում |
122.1 |
|||||
ֆիզիկական անձանց |
123 |
|||||
որից՝ վարորդներ ոչ սթափ վիճակում |
123.1 |
|||||
հետիոտնի կողմից |
130 |
|||||
որից՝ ոչ սթափ վիճակում |
131 |
|||||
Չբացահայտված ՃՏՊ |
140 |
2. Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից ճանապարհային երթևեկության կանոնների (ՃԵԿ) խախտման պատճառով տեղի ունեցած ՃՏՊ-ը և դրանց հետևանքով տուժածները հաշվետու ժամանակաշրջանում
(տարեկան) |
Ցուցանիշի անվանումը |
Տողի |
Պատահարների |
Տուժել են, մարդ | ||||
զոհվել են |
վիրավորվել են | ||||||
ընդամենը |
այդ թվում՝ |
ընդամենը |
այդ թվում՝ |
ընդամենը |
այդ թվում՝ | ||
Վարորդների կողմից ՃԵԿ-ի խախտման պատճառով առաջացած ՃՏՊ-ը և տուժածները |
210 |
||||||
բեռնատար ավտոմեքենաների |
220 |
||||||
որից՝ ֆիզիկական անձանց |
221 |
||||||
ավտոբուսների |
230 |
||||||
որից՝ ֆիզիկական անձանց |
231 |
||||||
թեթև մարդատար մեքենաների |
240 |
||||||
որից՝ ֆիզիկական անձանց |
241 |
||||||
մոտոցիկլների |
250 |
||||||
որից՝ ֆիզիկական անձանց |
251 |
||||||
տրակտորների և այլ ինքնագնաց մեխանիզմների |
260 |
||||||
որից՝ ֆիզիկական անձանց |
261 |
||||||
տրոլեյբուսների |
270 |
||||||
Չբացահայտված ՃՏՊ |
280 |
3. Ճանապարհատրանսպորտային պատահարները (ՃՏՊ) և տուժածները` ըստ կատարված պատահարի վայրի և պատճառների, հաշվետու ժամանակաշրջանում
(տարեկան) |
Ցուցանիշի անվանումը |
Տողի |
Պատահարների |
Տուժել են, մարդ | |
զոհվել են |
վիրավորվել են | |||
ՃՏՊ - ընդամենը |
310 |
|||
ՃՏՊ-ը տուժածները՝ ըստ կատարված պատահարի վայրի քաղաքներում և բնակավայրերում |
320 |
|||
ավտոճանապարհներին (բացառությամբ քաղաքային և |
330 |
|||
այլ տեղերում |
340 |
|||
ՃՏՊ-ը` տեխնիկական անսարք տրանսպորտային միջոցների շահագործման պատճառով |
350 |
|||
Փողոցների և ճանապարհների անբավարար վիճակը նպաստել է - ընդամենը |
360 |
|||
այդ թվում՝ |
361 |
|||
ավտոճանապարհների (ներառյալ քաղաքային և այլ բնակավայրային տեղամասերի) |
362 |
|||
որից` ընդհանուր օգտագործման ճանապարհներին |
362.1 |
|||
ՃՏՊ-ը ըստ տեսակների` բախում |
370 |
|||
շրջում |
371 |
|||
հետիոտնի վրաերթ |
372 |
|||
այլ պատահարներ |
373 |
|||
Տուժել են ՃՏՊ-ից` |
400 |
X |
||
հետիոտն |
410 |
X |
||
որից՝ մինչև 16 տարեկան երեխաներ |
411 |
X |
||
ուղևորներ |
420 |
X |
||
որից՝ մինչև 16 տարեկան երեխաներ |
421 |
X |
||
հեծանվորդներ |
430 |
X |
||
որից՝ մինչև 16 տարեկան երեխաներ |
431 |
X |
Ղեկավար |
|
|
|
|
(Ազգանուն, անուն) |
|
(Ստորագրություն) |
Լրացնող (գլխավոր հաշվապահ կամ այլ լիազորված անձ) |
|
|
|
|
(Ազգանուն, անուն) |
|
(Ստորագրություն) |
|
|
|
<< _ _ >>______ ____20___թ. |
Հավելված 2 Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2019 թվականի մայիսի 24-ի թիվ 31-Ն որոշման |
Հ Ր Ա Հ Ա Ն Գ
«ՃԱՆԱՊԱՐՀԱՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 35-ՊԱՏԱՀԱՐ (ԱՄՍԱԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
I ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Հրահանգը սահմանում է «Ճանապարհատրանսպորտային պատահարների մասին» ձև 35-պատահար (ամսական) վիճակագրական ամփոփ հաշվետվության (այսուհետ՝ Հաշվետվություն) լրացման կարգը:
2. Հաշվետվությունը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը, որն այդ մասին իրազեկվում է Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2016 թվականի հունիսի 20-ի թիվ 05-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:
3. Հաշվետվությունների իմաստով փաստացի գործունեության հիմնական տեսակ է համարվում գործունեության այն տեսակը, որը հաշվետու ժամանակաշրջանում հավելյալ արժեքի ընդհանուր ծավալում փաստացի ունեցել է առավել մեծ տեսակարար կշիռ: Առավել մեծ տեսակարար կշռի որոշման համար առաջարկվում է կողմնորոշվել ընդհանուր հասույթի, հավելյալ արժեքի կամ աշխատողների ընդհանուր թվաքանակի մեջ ունեցած բաժնով և այլ համանման բնութագրող ցուցանիշներով:
4. Հաշվետվության դիմային էջի «Փաստացի գործունեության հիմնական տեսակի» ծածկագիրը լրացնում են հաշվետվություն ներկայացնող իրավաբանական անձինք, հիմնարկները, անհատ ձեռնարկատերերը՝ համաձայն «Տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի» 5-նիշ խմբավորման (տես՝ http://www.arlis.am/Annexes/4/GT30.1-13page1730-2124ink1392.doc հղումը):
5. Հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեին` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի կողմից հաստատվող պետական վիճակագրական աշխատանքների տարեկան ծրագրերով սահմանված ժամկետներում և պարբերականությամբ:
6. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված այլ հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
II ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
7. Հաշվետվությունը կազմված է 3 բաժնից. Ճանապարհատրանսպորտային պատահարները և տուժածները հաշվետու ժամանակաշրջանում (ամսական) (բաժին 1), Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից ճանապարհային երթևեկության կանոնների խախտման պատճառով տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարները և դրանց հետևանքով տուժածները հաշվետու ժամանակաշրջանում (տարեկան) (բաժին 2), Ճանապարհատրանսպորտային պատահարները և տուժածները՝ ըստ կատարված պատահարի վայրի և պատճառների, հաշվետու ժամանակաշրջանում (տարեկան) (բաժին 3):
8. Հաշվետվության 1-ին բաժինը ներկայացվում է ամիսը մեկ անգամ, իսկ 2-րդ և 3-րդ բաժինները՝ տարին մեկ անգամ՝ հաշվետու տարվա համար: Ցուցանիշները լրացվում են ճանապարհատրանսպորտային պատահարների քարտերի հիման վրա:
9. Հաշվետվության 110 տողի ցուցանիշները պետք է հավասար լինեն 120, 130 և 140 տողերի ցուցանիշների հանրագումարին:
10. Հաշվետվության 120 տողի ցուցանիշները պետք է մեծ կամ հավասար լինեն 122 և 123 տողերի ցուցանիշների հանրագումարին:
11. Հաշվետվության 121 տողի ցուցանիշները պետք է մեծ կամ հավասար լինեն 122.1 և 123.1 տողերի ցուցանիշների հանրագումարին:
12. Հաշվետվության 210 տողի ցուցանիշները պետք է հավասար լինեն 220, 230, 240, 250, 260 և 270 տողերի ցուցանիշների հանրագումարին, ինչպես նաև 1-ին բաժնի 120 տողի համապատասխան սյունակների ցուցանիշներին:
13. Հաշվետվության 210, 220, 230, 240, 250, 260, 270 և 280 տողերում լրացվում են՝ ճանապարհատրանսպորտային պատահարներն ըստ ավտոտրանսպորտային միջոցների տեսակների, հաշվի առնելով առևտրային կազմակերպությունների տրանսպորտային միջոցների վարորդների և ֆիզիկական անձանց կողմից ճանապարհային երթևեկության կանոնների խախտման պատճառով տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարները:
14. Հաշվետվության 221, 231, 241, 251, 261 տողերի ցուցանիշներն իրենցից ներկայացնում են միայն ֆիզիկական անձանց ավտոտրանսպորտային միջոցների կողմից տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարները:
15. Հաշվետվության 310 տողի ցուցանիշները պետք է հավասար լինեն 320, 330 և 340 տողերի ցուցանիշների հանրագումարին, ինչպես նաև 1-ին բաժնի 110 տողի համապատասխան սյունակների ցուցանիշներին:
16. Հաշվետվության 360 տողի ցուցանիշներն ըստ սյունակների հավասար են 361 և 362 տողերի ցուցանիշների հանրագումարին:
17. Հաշվետվության 370, 371, 372, 373 տողերի ցուցանիշների հանրագումարը հավասար է 1-ին բաժնի 110 տողի համապատասխան սյունակների ցուցանիշներին:
18. Հաշվետվության 400, 410, 420, 435 տողերի ցուցանիշների հանրագումարը հավասար է 1-ին բաժնի 110 տողի համապատասխան սյունակների ցուցանիշներին: