ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 հուլիսի 2019 թվականի N 947-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 30-Ի N 927-Ն ԵՎ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 18-Ի N 205-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մայիսի 30-ի «Սևան» ազգային պարկ» պետական հիմնարկը վերակազմակերպելու, «Սևան» ազգային պարկի և «Սևան» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունները հաստատելու մասին» N 927-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) որոշման N 1 հավելվածում`
ա. 7-րդ կետի 2-րդ ենթակետում «և Գիհի-կաղնուտային ռելիկտային» բառերը փոխարինել «, Գիհի-կաղնուտային ռելիկտային և «Նորաշենի» բառերով,
բ. 9-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 6-րդ ենթակետով.
«6) «Նորաշենի» արգելավայրում չուի ընթացքում պարբերաբար հանդիպող և չվահյուր թռչունների հանգստի և ապրելակերպի բնական պայմանների ապահովումը:»,
գ. 16-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 2.1-ին ենթակետով.
«2.1) «Նորաշենի» արգելավայրում չուի ընթացքում պարբերաբար հանդիպող և չվահյուր թռչունների համար բնական միջավայրի պահպանությունը,»,
դ. 20-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«20. Արգելոցային գոտիների տարածք միաժամանակ կարող են մուտք գործել ոչ ավելի, քան 30 անձ, առավելագույնը` 3 ժամով։»,
ե. 21-րդ կետից հանել «, ժամը 1000-1800-ն» բառերը։
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունվարի 18-ի «Սևան» ազգային պարկի 2007-2011 թվականների կառավարման պլանի (հողերի օգտագործման սխեմայի) հաստատման մասին» N 205-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները՝
1) որոշման հավելվածում`
ա. «ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ» բաժինը «4.3.2. «Գիհի-կաղնուտային ռելիկտային» արգելավայր» բառերից հետո լրացնել «4.3.3 «Նորաշենի» արգելավայր» բառերով,
բ. 4-րդ՝ «Սևան» ազգային պարկի տարածքագործառնական գոտիները բաժնի 4.1-ին կետի 1-ին ենթակետի առաջին պարբերությունում «7 464» թիվը փոխարինել «6 839» թվով, «4 289» թիվը` «3 984» թվով, իսկ «3 175» թիվը` «2 855» թվով,
գ. 4-րդ բաժնի 4.1-ին կետի 1-ին ենթակետի «ա» պարբերությունում «839» թիվը փոխարինել «214» թվով, «341» թիվը` «36» թվով, իսկ «498» թիվը` «178» թվով,
դ. 4-րդ բաժնի 4.1-ին կետի 2-րդ ենթակետի առաջին պարբերությունում «2» թիվը փոխարինել «3» թվով, «2 652» թիվը՝ «3 277» թվով, «2 359» թիվը` «2 505» թվով, իսկ «293» թիվը` «772» թվով,
ե. 4-րդ բաժնի 4.1-ին կետի 2-րդ ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ «գ» պարբերությամբ.
«գ/ «Նորաշենի» արգելավայր. Նախկինում կազմել է «Նորաշենի» արգելոցի մի մասը։ Տարածքն զբաղեցնում է 625 հա, որից՝ ցամաքային տարածքը՝ 146 հա, իսկ ջրայինը՝ 479 հա:»,
զ. 4-րդ բաժնի 4.2-րդ կետի 4.2.1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4.2.1. «Նորաշենի» արգելոց.
Գտնվում է ազգային պարկի հյուսիս-արևմտյան հատվածում և զբաղեցնում է 214 հա մակերես, որից՝ ցամաքային տարածքը կազմում է 36 հա, իսկ ջրայինը` 178 հա: Սահմանի ընդհանուր երկարությունը 6.4 կմ է: Արգելոցի տարածքը ձգվում է մոտ 1.7 կմ երկարությամբ և 1.3 կմ լայնությամբ: Արգելոցի նպատակն է ապահովել թռչունների (մասնավորապես, հայկական որորի, քանի որ այստեղ բնադրող միակ էնդեմիկ թռչունն է) բնականոն ապրելակերպն ու վերարտադրությունը:
Սահմանի նկարագրությունը.
Արգելոցի ցամաքային սահմանն սկսվում է 2-րդ ռեկրեացիոն և 6-րդ տնտեսական գոտիների հատման կետից (տես` 4.4-րդ և 4.5-րդ կետերը)` Սևան-Մարտունի ավտոճանապարհի Նորաշեն գյուղ մտնող խաչմերուկից 600 մետր դեպի Գավառ տանող ճանապարհի և 225 մետր դեպի լիճ` լճախորշի Ա1 կետից (X=502765, Y=4485974, H=1900.5 մ): Այստեղից սահմանը 110 մ անցնում է հարավ-արևելյան ուղղությամբ, այնուհետև շարունակվում է լճախորշին մոտ գտնվող լճակի ափագծով մինչև Ա1/1 (X=503426.46, Y=4486039.89, H=1900.5) կետը, որից հետո, սահմանակցելով «Նորաշենի» արգելավայրին, անցնում է գրունտային ճանապարհին զուգահեռ մոտ 680 մետր՝ մինչև Ա1/2 (X=503632.68, Y=4486593.70, H=1900.5) կետը։ Ա1/2 կետից ջրային սահմանը 3.6 կմ շրջագծով անցնում է մինչև Ա1 կետը։
Տեղանքի նկարագրությունը.
Արգելոցի տարածքի ռելիեֆը գրեթե հարթ է և ընկած է լճի ափից մինչև 1908 մետր բարձրությունը: Ափերը կտրտված են: Արգելոցի տարածքում առանձնացվում են երկու կղզյակներ` 3.2 հա և 1.6 հա տարածքներով: Արգելոցի ցամաքային տարածքն անտառազուրկ է, հանդիպում են չիչխանի թփեր: Կղզիները քարապատ են:
Ենթակառուցվածքները.
Արգելոցի ցամաքային տարածքը սահմանակից է «Նորաշենի» արգելավայրի տարածքի հետ, գրունտային ճանապարհների ընդհանուր երկարությունը 2.8 կմ է:»,
է. 4-րդ բաժնի 4.3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 4.3.3-րդ ենթակետով.
«4.3.3. «Նորաշենի» արգելավայր.
Գտնվում է ազգային պարկի հյուսիս-արևմտյան հատվածում և զբաղեցնում է 625 հա մակերես, որից՝ ցամաքային տարածքը կազմում է 146 հա, իսկ ջրայինը` 479 հա: Սահմանի ընդհանուր երկարությունը 10.3 կմ է: Արգելոցի տարածքը ձգվում է մոտ 3.1 կմ երկարությամբ և 2.1 կմ լայնությամբ։ Արգելավայրի նպատակն է ապահովել չուի ընթացքում պարբերաբար հանդիպող և չվահյուր թռչունների հանգստի և ապրելակերպի բնական պայմանները և պահպանությունը:
Սահմանների նկարագրությունը.
Արգելավայրի ցամաքային սահմանն սկսվում է Ա1/2 (X=503632.68, Y=4486593.70, H=1900.5) կետից, սահմանակցելով «Նորաշենի» արգելոցին, անցնում է գրունտային ճանապարհին զուգահեռ մոտ 680 մետր՝ մինչև Ա1/1 (X=503426.46, Y=4486039.89, H=1900.5) կետը։ Այստեղից սահմանն անցնում է լճախորշին մոտ գտնվող լճակի ափագծով մինչև Ա1/3 (X=503144.67, Y=4485514.78, H=1900.5) կետը, որտեղից ուղիղ գծով անցնում է դեպի հարավ 188 մետր, այնուհետև Սևան-Մարտունի ավտոճանապարհին զուգահեռ հարավ-արևելյան ուղղությամբ հասնում է Ծովազարդ գյուղ մտնող գրունտային ճանապարհի խաչմերուկից 100 մետր դեպի լճափ Բ1 կետին (X=504225, Y=4483907, H=1903 մ): Ա1/3-Բ1 սահմանակցում է 6-րդ տնտեսական գոտուն: Բ1 կետից սահմանը թեքվում է դեպի արևելք, հյուսիս և հյուսիս-արևելք ուղղությամբ, անցնում 500 մ և հասնում է Գ1 կետին (X=504610, Y=4484131, H=1900.5 մ): Բ1-Գ1 սահմանակցում է 3-րդ ռեկրեացիոն գոտուն: Գ1 կետից ջրային սահմանը 6.0 կմ շրջագծով անցնում է մինչև Ա1/1 կետը։
Տեղանքի նկարագրությունը.
Արգելավայրի տարածքի ռելիեֆը գրեթե հարթ է և ընկած է լճի ափից մինչև 1916 մետր բարձրությունը: Ափերը կտրտված են: Անտառային տնկարկներից հիմնականում հանդես են գալիս չիչխանի, թեղու և սոճու ծառուտները:
Ենթակառուցվածքները.
Արգելավայրի ցամաքային տարածքին հարող Սևան-Մարտունի ավտոճանապարհի երկարությունը կազմում է 1.9 կմ, իսկ գրունտային ճանապարհների ընդհանուր երկարությունը 5.8 կմ է:»,
ը. հավելվածի «Քարտեզ 4»-ը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Ավինյան |
2019 թ. հուլիսի 30 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2019 թվականի հուլիսի 25-ի N 947-Ն որոշման |
Հայաստանի Հանրապետության |
Է. Աղաջանյան |