ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ
ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
9 նոյեմբերի 2018 թվականի N 323-Ա
ԱՄԵՐԻԿԱՅԻ ՀԱՅ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՖՈՆԴԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՊԱՐԱՆ ՔԱՂԱՔԻ ԹԻՎ 2 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ՃԱՇԱՐԱՆԱՅԻՆ ՄԱՍՆԱՇԵՆՔԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել Ամերիկայի Հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղի կողմից (քաղ. Երևան, Մովսես Խորենացու 22, ՀՎՀՀ` 02517115) իրականացվող՝ 28,837,548 դրամ ընդհանուր արժողությամբ «Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի թիվ 2 հիմնական դպրոցի ճաշարանային մասնաշենքի վերանորոգում» ծրագիրը` համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ Ամերիկայի Հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղի կողմից` «Պրիզմա-Վան» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 06938443) 2018 թվականի հոկտեմբերի 2‑ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է դպրոցի ճաշարանային մասնաշենքի վերանորոգման աշխատանքների իրականացում՝ 28,837,548 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:
3. Ամերիկայի Հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղին` ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Միրզոյան |
|
Հավելված ՀՀ առաջին փոխվարչապետի 2018 թ. նոյեմբերի 9-ի N 323 -Ա որոշման |
ԾՐԱԳԻՐ
«Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի թիվ 2 հիմնական դպրոցի ճաշարանային մասնաշենքի վերանորոգում»
1. |
Ծրագրի նպատակը |
Ծրագրի նպատակը Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի թիվ 2 հիմնական դպրոցի ճաշարանային մասնաշենքը վերանորոգելն է, ինչը դպրոցին հնարավորություն կընձեռի ընդգրկվելու ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային կազմակերպության (ՄԱԿ ՊՀԾ) «Դպրոցական սնունդ» ծրագրում։ Այս ծրագրի շրջանակներում դպրոցի 1-4-րդ դասարանների 252 աշակերտին օրական մեկ անգամ կտրամադրվի կալորիապես հագեցված և առողջ սնունդ։ |
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Ակնկալում ենք ԱԱՀ-ից ազատում («Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդված): |
3. |
Բարեգործը |
Հայ օգնության Ֆոնդ |
4. |
Ծրագիրը կատարողը |
Հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղ, քաղ. Երևան, 0010, Մովսես Խորենացու 22, ՀՎՀՀ՝ 02517115 |
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
Վայրը՝ ՀՀ, Արագածոտնի մարզ, քաղ. Ապարան, Մարշալ Բաղրամյան փող., 2-րդ նրբանցք |
6. |
Ծրագրի բյուջեն |
Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 28,837,548 դրամ: |
7. |
Բարեգործություն ստացողը |
Հայաստանի Հանրապետություն, Արագածոտնի մարզ, «Ապարան քաղաքի թիվ 2 հիմնական դպրոց» ՊՈԱԿ |
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
Սկիզբը՝ 2018 թ. հոկտեմբերի 2 |
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել դպրոցի ճաշարանային մասնաշենքի հիմնանորոգման աշխատանքները: |
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
Ակնկալում ենք ԱԱՀ-ից ազատում՝ 28,837,548 դրամի չափով, պայմանագիր՝ կնքված 02.10.2018 թ. Հայ օգնության ֆոնդի (ՀՀ, քաղ. Երևան, 0010, Մովսես Խորենացու 22, ՀՎՀՀ՝ 02517115) և «Պրիզմա-Վան» ՍՊԸ-ի (ՀՀ, Լոռու մարզ, գ. Դարբաս, 3-րդ փողոց, տ. 26, ՀՎՀՀ՝ 06938443) միջև: |
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
Ծրագիրը չի նախատեսում կազմակերպական ծախսեր: |
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
Սույն ծրագրի իրականացման շրջանակներում ՀՕՖ-ը համագործակցելու է ՀՀ կառավարությանն առընթեր բարեգործական ծրագրերը համակարգող հանձնաժողովի, ՀՀ կրթության և գիտության նախարարության, ՀՀ Արագածոտնի մարզպետարանի հետ: |
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
Վերահսկողությունը կատարվելու է ՀՕՖ-ի Նյու Յորքի և Երևանի գրասենյակների, ՀՀ կառավարությանն առընթեր բարեգործական ծրագրերը համակարգող հանձնաժողովի կողմից։ |
Հայաստանի Հանրապետության |
Ա. Միրզոյան |