ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 փետրվարի 2020 թվականի N 158-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 30-Ի N 979-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները, ինչպես նաև «Վարկային տեղեկատվության շրջանառության և վարկային բյուրոների գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունիսի 30-ի «Հանրային տվյալների բազաների ցանկը, այդ տվյալների բազաներից Հայաստանի Հանրապետության տարածքում գործող վարկային բյուրոներին տրամադրվող տվյալների տեսակները, ծախսերի փոխհատուցման հարցը, տվյալների տրամադրման կարգը, պայմանները և տրամադրման համար պատասխանատու մարմինները սահմանելու մասին» N 979-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման հավելվածի 3-րդ կետի 3-րդ ենթակետից հանել «կառավարությանն առընթեր» բառերը.
2) որոշման հավելվածի 9-րդ կետում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն» բառերով, իսկ 3-րդ կետի 1-ին ենթակետից, 4-րդ և 9-րդ կետերից հանել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր» բառերը.
3) որոշման հավելվածի 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«6. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կողմից ստեղծված կամ կառավարվող հարկ վճարողների տեղեկատվական համակարգից տրամադրվում է հարկ վճարողի անձնական հաշվի քարտում, ինչպես նաև հարկային հաշվարկներում (հաշվետվություններում) ներառված տեղեկատվությունը։ Սույն կետով սահմանված տեղեկատվության հայցման և տրամադրման ձևաչափի և տեխնիկածրագրային միջոցների կիրառման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի և վարկային բյուրոյի միջև կնքված պայմանագրով։»։
2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահին սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկ ամսվա ընթացքում Հայաստանի Հանրապետության տարածքում գործող վարկային բյուրոյի՝ «ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ-ի հետ կնքել որոշման հավելվածի 6-րդ կետով սահմանված պայմանագիրը։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
Հայաստանի Հանրապետության |
Տ. Ավինյան |
Երևան |