ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 մայիսի 2017 թվականի |
թիվ 23 |
քաղ. Մոսկվա |
ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ (ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ) ԵՆԹԱԿԱ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՑԱՆԿՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 58-րդ հոդվածի 1-ին կետին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 45-րդ կետին համապատասխան` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի հունիսի 18-ի թիվ 317 որոշմամբ հաստատված՝ Անասնաբուժական հսկողության (վերահսկողության) ենթակա ապրանքների միասնական ցանկում կատարել հետևյալ փոփոխությունները՝
ա) տեքստում «ՄՄ ԱՏԳ ԱԱ» բառերը փոխարինել «ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ» բառերով.
բ) ԵԱՏՄ ԱՏԳԱԱ 0511-ից, 9601-ից, 9705 00 000 0-ից ծածկագրերով դիրքից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրք՝
0713 10 900 1, 0713 50 000 0 |
Լոբազգի բանջարեղեն |
Անասնաբուժության մեջ, այդ թվում՝ կենդանիների կերերի մեջ օգտագործումը հայտարարագրելու դեպքում |
գ) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 1518 00 ծածկագրով դիրքից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրք՝
1518 00-ից, 2102-ից, 2309-ից, 2936-ից, 3002-ից, 3203 00-ից, 3302-ից, 3504 00-ից, 3507-ից, 3808-ից, 3824-ից |
Կերային հավելումներ |
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից` |
Բելառուսի Հանրապետությունից` |
Ղազախստանի Հանրապետությունից` |
Ղրղզստանի Հանրապետությունից` |
Ռուսաստանի Դաշնությունից` |
|
|
|
|
|
Վ. Գաբրիելյան |
Վ. Մատյուշևսկի |
Ա. Մամին |
Օ. Պանկրատով |
Ի. Շուվալով |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: