ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 դեկտեմբերի 2018 թվականի N 1425-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 29-Ի N 750-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 29-ի «Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինների կողմից գույքահարկի և հողի հարկի եկամուտների հաշվառման ու վճարումների կազմակերպման մասին» N 750-Ն որոշման մեջ «Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն» և «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն» բառերն ու դրանց հոլովաձևերը համապատասխանաբար փոխարինել «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարություն» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում համատեղ ապահովել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունում հաշվառված և դեռևս սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության մարզպետարաններին (Երևանի քաղաքապետարանին) չտրամադրված գույքահարկի և հողի հարկի ծանուցագրերի ու անդորրագրերի հանձնումը Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարությանը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
2018 թ. դեկտեմբերի 17 Երևան
վարչապետի պաշտոնակատար Ն. Փաշինյան