ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 սեպտեմբերի 2019 թվականի N 1375-Ա
ՌՈԲԵՐՏ ՂՈՒԿԱՍՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ, ՍՅՈՒՆԻՔԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԵՐ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով՝
1. Վարչապետի խորհրդական Ռոբերտ Ղուկասյանին գործուղել Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի և Սյունիքի մարզեր 2019 թվականի հոկտեմբերի 1-3-ը ներառյալ և Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզ 2019 թվականի հոկտեմբերի 5-ին:
2. Ռոբերտ Ղուկասյանի՝ Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի, Սյունիքի և Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզեր գործուղման հետ կապված ծախսերը (օրապահիկ, գիշերավարձ և ճանապարհածախս) կատարել Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում ներքին գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Վարչապետի խորհրդական Ռոբերտ Ղուկասյանին՝ գործուղումից վերադառ-նալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի, Սյունիքի և Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզեր գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2019 թ. սեպտեմբերի 30 Երևան |