ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 հունիսի 2019 թվականի N 765-Ա
ՐՅԱՆ ՋԱՄԱՐ ԲՈԱԹՐԱՅԹԻՆ, ԱԼԲԵՐՏ ՆԻԿՈԼԱՅԻ ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻՆ ԵՎ ԱՐԹՈՒՐ ԷԴՈՒԱՐԴԻ ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21‑րդ հոդվածի 5-րդ մասի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 15-ի N 89-Ն որոշման հավելվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատել՝
1) Րյան Ջամար Բոաթրայթին (ծնված՝ 1992 թվականի դեկտեմբերի 27-ին, հաշվառման հասցեն՝ քաղ. Երևան, Աբովյան 9).
2) Ալբերտ Նիկոլայի Թադևոսյանին (ծնված՝ 1993 թվականի նոյեմբերի 26-ին, հաշվառման հասցեն՝ քաղ. Երևան, Աբովյան 9).
3) Արթուր Էդուարդի Խաչատուրյանին (ծնված՝ 1992 թվականի օգոստոսի 4-ին, հաշվառման հասցեն՝ քաղ. Երևան, Աբովյան 9)։
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2019 թ. հունիսի 24 Երևան |