ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 օգոստոսի 2019 թվականի N 1028-Ա
ԵՐՎԱՆԴ ՂԱԶԱՆՉՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1910-Ն որոշման N 6 հավելվածի 2-րդ կետով և «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ կետով՝
1. Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, բեմադրիչ Երվանդ Ղազանչյանի մահվան կապակցությամբ ստեղծել հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ 20-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել համապատասխան առաջարկություն` հանձնաժողովի ներկայացրած հուղարկավորման ծախսերի մասին հաշվետվության հիման վրա:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Ավինյան |
2019 թ. օգոստոսի 2 Երևան |
Հավելված |
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ԵՐՎԱՆԴ ՂԱԶԱՆՉՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Ա. Անափիոսյան |
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պարտականությունները կատարող (հանձնաժողովի նախագահ) |
Կ. Բրուտյան |
ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ |
Վ. Տերտերյան |
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ |
Լ. Հակոբյան |
ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ |
Տ. Վիրաբյան |
Երևանի քաղաքապետի տեղակալ (համաձայնությամբ) |
Վ. Մովսիսյան |
ՀՀ ոստիկանության պետի տեղակալ |
Հովնան եպիսկոպոս Հակոբյան |
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ (համաձայնությամբ) |
Ա. Իսկանդարյան |
«Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ) |
Լ. Արզումանյան |
«Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ» ՊՈԱԿ-ի ռեկտոր (համաձայնությամբ) |
Կ. Շահբազյան |
«Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ) |
Ա. Էլբակյան |
ՀՀ ժողովրդական արտիստ, բեմադրիչ, «Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ի գեղարվեստական ղեկավար (համաձայնությամբ) |
Հ. Ղազանչյան |
Ե. Ղազանչյանի որդին (համաձայնությամբ) |
Հայաստանի Հանրապետության |
Է. Աղաջանյան |