ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 օգոստոսի 2018 թվականի N 856-Ն
ՊԱՇՏՈՆԱԹՈՂ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7.3-րդ հոդվածի 3-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել պաշտոնաթող Հանրապետության Նախագահի գրասենյակի գործունեության ֆինանսավորման կարգը՝ համաձայն հավելվածի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2018 թ. օգոստոսի 7 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2018 թվականիօգոստոսի 2-ի N 856-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ՊԱՇՏՈՆԱԹՈՂ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ
1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետոթյան պետական բյուջեից պաշտոնաթող Հանրապետության Նախագահի (այսուհետ՝ պաշտոնաթող նախագահ) գրասենյակի (այսուհետ՝ գրասենյակ) գործունեության ֆինանսավորման իրականացման կարգի հետ կապված հարաբերությունները։
2. Հայաստանի Հանրապետոթյան պետական բյուջեից պաշտոնաթող նախագահի գրասենյակի գործունեության իրականացման համար ֆինանսական միջոցներ տրամադրվում են հետևյալ ուղղություններով՝
1) գրասենյակի աշխատողների աշխատանքի վարձատրություն.
2) գրասենյակի ընթացիկ գործունեության հետ կապված ծառայությունների և ապրանքների ձեռքբերում:
3. Տվյալ տարվա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից պաշտոնաթող նախագահի գրասենյակի գործունեության ֆինասավորումն իրականացվում է վարչապետի աշխատակազմի ֆինանսավորման ծախսային ծրագրով նախատեսված միջոցների հաշվին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ հաստատված նախահաշվի հիման վրա:
4. Սույն կարգի 2-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված գրասենյակի աշխատողների հիմնական աշխատավարձի չափը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի N 737-Ն որոշման N 5 հավելվածով։
5. Պաշտոնաթող նախագահի գրասենյակի կողմից վարձակալվող տարածքի տարեկան վարձը չի կարող գերազանցել 2 մլն դրամը։
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |