Գլխավոր տեղեկություն
Номер
N 43-Ա
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (06.02.2015-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
27.01.2015
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
27.01.2015
Дата вступления в силу
28.01.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 հունվարի 2015 թվականի N 43-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՈՍԿՎԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին մասնակցելու նպատակով 2015 թվականի փետրվարի 5-6-ը Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն) գործուղել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակություն` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության կազմում ընդգրկել նաև Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլեգ Եսայանին։

3. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության՝ Մոսկվա գործուղման հետ կապված ծախսերը, այդ թվում՝ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի պաշտոնական պատվիրակությունների սպասարկման սրահի և Մոսկվայի օդանավակայանի սպասարկման սրահի ծախսերը՝ համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, կատարել՝

1) Հովիկ Աբրահամյանինը, Վալերի Մկրտումյանինը, Ստեփան Քարտաշյանինը, Սուսաննա Տոնոյանինը, Գոհար Պողոսյանինը, Էդուարդ Հարությունյանինը, Ռաֆայել Ավետիսյանինը, Արմեն Զատիկյանինը և Բագրատունի Բարսեղյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների, իսկ ներկայացուցչական, փոխադրամիջոցների վարձակալման և հուշանվերների ձեռքբերման հետ կապված ծախսերը՝ Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

2) Վաչե Գաբրիելյանինը և Սուրեն Կարայանինը` Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին՝ Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի միջոցով.

3) Շավարշ Քոչարյանինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների, իսկ Վարդան Ասոյանինը և Վահե Հակոբյանինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության միջոցների հաշվին.

4) Կարեն Ճշմարիտյանինը, Երվանդ Զախարյանինը, Արմեն Երիցյանինը, Վարդան Այվազյանինը, Սերգեյ Ազարյանինը, Տիգրան Մելքոնյանինը, Արման Շահինյանինը և Տիգրան Մեհրաբյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

5) (ենթակետն ուժը կորցրել է 05.02.15 N 81-Ա)

 (3-րդ կետը փոփ., լրաց. 05.02.15 N 81-Ա)

4. Ընդունել ի գիտություն, որ Մոսկվա գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են՝

1) Վարդան Այվազյանինը՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի միջոցների հաշվին.

2) Վարդան Հարությունյանինը՝ «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության միջոցների հաշվին:

5. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարին՝ կազմակերպել հատուկ ինքնաթիռի չվերթ` 2015 թվականի փետրվարի 5-ին՝ Երևան-Մոսկվա, իսկ 2015 թվականի փետրվարի 6-ին՝ Մոսկվա-Երևան երթուղով։

6. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետին` աջակցել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին սույն որոշման 5-րդ կետում նշված չվերթի կազմակերպման հարցում։

7. Հատուկ ինքնաթիռի չվերթի կազմակերպման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ներկայացրած հաշվետվության։

8. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ լուծել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության` Մոսկվա մեկնելու հետ կապված հարցերը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. հունվարի 27

Երևան

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2015 թ.

հունվարի 27-ի N 43-Ա

որոշման

 

Կ Ա Զ Մ

 

2015 ԹՎԱԿԱՆԻ փետրվարի 5-6-Ը Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն) ՄԵԿՆՈՂ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

 

 Հ. Աբրահամյան -ՀՀ վարչապետ
 Վ. Գաբրիելյան -ՀՀ փոխվարչապետ, ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար (03. 02. 2015 թ.-06. 02. 2015 թ.)
 Կ. Ճշմարիտյան -ՀՀ էկոնոմիկայի նախարար
 Ե. Զախարյան -ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար
 Ա. Երիցյան

-ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար

 Վ. Այվազյան

-ՀՀ Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ)

 Ս. Կարայան -ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարի առաջին տեղակալ  (03. 02. 2015 թ.-06. 02. 2015 թ.)
 Շ. Քոչարյան

-ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ  (03. 02. 2015 թ.-06. 02. 2015 թ.)

 Վ. Հարությունյան

-«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի վարչության նախագահ -գլխավոր տնօրեն (համաձայնությամբ)

 Ս. Ազարյան -ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրեն
 Վ. Մկրտումյան -ՀՀ վարչապետի օգնական
 Ս. Քարտաշյան -ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ (03. 02. 2015 թ.-06. 02. 2015 թ.)
 Ս. Տոնոյան -ՀՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ
 Տ. Մելքոնյան -ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ
 Գ. Պողոսյան -ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար
 Վ. Ասոյան -ՀՀ արտաքին գործերի նախարարության «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության պետի պաշտոնակատար (31.01.2015 թ.-06.02.2015 թ.)
 Է. Հարությունյան -ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության արարողակարգի բաժնի պետի պաշտոնակատար
 Ռ.Ավետիսյան -ՀՀ կառավարության աշխատակազմի փորձագետ (03. 02. 2015 թ.-06. 02. 2015 թ.)
 Վ.Հակոբյան -ՀՀ արտաքին գործերի նախարարության «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության աշխատող (31.01.2015 թ.-06.02.2015 թ.)
 Ա. Շահինյան -«Տնտեսական բարեփոխումների վերլուծական-տեղեկատվական կենտրոն» ՊՈԱԿ-ի օպերատոր
 Տ. Մեհրաբյան -«Տնտեսական բարեփոխումների վերլուծական-տեղեկատվական կենտրոն» ՊՈԱԿ-ի լուսանկարիչ
 Բ. Բարսեղյան -ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող
 Ա. Զատիկյան -ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող»

 (հավելվածը խմբ. 05.02.15 N 81-Ա)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարարի առաջին տեղակալ

Գ. Դումանյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
05.02.2015, N 81-Ա 06.02.2015, N 43-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան