ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆ
22 դեկտեմբերի 2015 թվականի |
թիվ 29 |
քաղ. Մոսկվա |
Տնտեսական գործունեության տեսակների վիճակագրական դասակարգման մասին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան «Եվրասիական տնտեսական միության պաշտոնական վիճակագրական տեղեկությունների ձևավորման և տարածման կարգի մասին» արձանագրության 12-րդ կետին համապատասխան («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 4 հավելված)՝
հանձնարարում է Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններին սույն Հանձնարարականի հրապարակման օրվանից ապահովել Եվրասիական տնտեսական միությունում տնտեսական գործունեության տեսակների վիճակագրական դասակարգման նկատմամբ իրենց լիազորված մարմինների կողմից «Եվրոպական տնտեսական համայնքի տնտեսական գործունեության տեսակների վիճակագրական դասակարգում Խմբ.2 (ԵՀԳԴ Խմբ.2)» միջազգային ստանդարտի կիրառումը (ծածկագիրը՝ մինչև 4 նիշ ներառյալ երկարությամբ), որի տեքստը ռուսերեն լեզվով տեղադրված է «Ինտերնետ» տեղեկատվական-հեռահաղորդակցական ցանցում՝ Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում՝ http://www.eurasiancommission.org/ru/act/integr_i_makroec/dep_stat/info/Pages/classiflcation.aspx. հասցեով:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Վ. Խրիստենկո |
