Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 37-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (13.11.2014-29.08.2015)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀԳՏ 2014.11.03/27(506) Հոդ.294
Принят
Վիճակագրության պետական խորհուրդ
Дата принятия
07.10.2014
Подписан
Վիճակագրության պետական խորհրդի նախագահ
Дата подписания
07.10.2014
Дата вступления в силу
13.11.2014
Ուժը կորցնելու ամսաթիվ
11.08.2019

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

21 հոկտեմբերի 2014 թ.

Պետական գրանցման թիվ 60314457

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

7 հոկտեմբերի 2014 թ.

թիվ 37-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐԻ ՑԱՆՔԱՅԻՆ ՏԱՐԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԲԱԶՄԱՄՅԱ ՏՆԿԱՐԿՆԵՐԻ ՏԱՐԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՀԱՄԱԽԱՌՆ ԲԵՐՔԸ ԵՎ ՄԻՋԻՆ ԲԵՐՔԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ» ՁԵՎ ԹԻՎ 29-ԳՏ (ՏԱՐԵԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի ԹԻՎ 19-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երրորդ մասի ե) կետով, 14-րդ հոդվածի երկրորդ և երրորդ մասերով, ինչպես նաև «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի առաջին մասի առաջին կետի ա) ենթակետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքային տարածությունները, բազմամյա տնկարկների տարածությունները, համախառն բերքը և միջին բերքատվությունը» Ձև թիվ 29-ԳՏ (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևը` համաձայն հավելված 1-ի:

2. Հաստատել «Գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքային տարածությունները, բազմամյա տնկարկների տարածությունները, համախառն բերքը և միջին բերքատվությունը» Ձև թիվ 29-ԳՏ (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևի լրացման հրահանգը` համաձայն հավելված 2-ի:

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2004 թվականի հոկտեմբերի 26-ի ««Հաշվետվություն գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքերից դեկտեմբերի 1-ի դրությամբ հավաքված բերքի մասին» Ձև թիվ 29-ԳՏ (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը հաստատելու մասին» թիվ 19-Ն որոշումը:

 

 

Նախագահ

Ս. Մնացականյան

Հավելված 1
Հայաստանի Հանրապետության
վիճակագրության պետական
խորհրդի
2014 թվականի հոկտեմբերի 7-ի
թիվ 37-Ն որոշման

ՁԵՎ ԹԻՎ 29 - ԳՏ
(տարեկան)

Ներմուծեք նկարագրությունը_5817

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐԻ ՑԱՆՔԱՅԻՆ ՏԱՐԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԲԱԶՄԱՄՅԱ ՏՆԿԱՐԿՆԵՐԻ ՏԱՐԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՀԱՄԱԽԱՌՆ ԲԵՐՔԸ ԵՎ ՄԻՋԻՆ ԲԵՐՔԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

20   թ.  դեկտեմբերի 1-ի դրությամբ

Ներկայացվում է համաձայն՝ «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի (04 ապրիլի 2000թ., ՀՕ-48)

Հաշվետվության ներկայացման ժամկետը`
մինչև հաշվետու տարվա դեկտեմբեր ամսվա 7-րդ աշխատանքային օրը

Ներկայացնում է ________________________________________________________________________

(անվանումը)


Գտնվելու վայրը ____________________________________________ I      I       I      I       I

(գործունեության իրականացման վայրը)

(փոստային դասիչ)

Մարզը ___________________________________________________________ I      I       I

(լրացվում է ՀՀ ԱՎԾ կողմից)

Համայնքը /Վարչական շրջանը ___________________________________ I       I       I       I 

(լրացվում է ՀՀ ԱՎԾ կողմից

Փաստացի գործունեության հիմնական տեսակը__________________________________
__________________________________________________________ I      I      I        I       I       I

(լրացվում է ՀՀ ԱՎԾ կողմից

Պետական ռեգիստրում գրանցման համարը

I    I    I     I    I    I    I    I    I    I    I    I

Նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը

I    I    I    I    I    I    I     I    I

Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)

I   I    I    I    I    I    I     I    I

Հեռախոսահամար(ներ) _____________________________________________________

Էլեկտրոնային փոստ _________________________________@____________________

ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ Է ՕՐԵՆՔՈՎ

Պետական վիճակագրության մասին օրենսդրության խախտումը վիճակագրական տեղեկություններ տրամադրողների, ինչպես նաև պետական վիճակագրություն իրականացնող մարմնի պաշտոնատար անձանց համար առաջացնում է պատասխանատվություն՝ օրենքով սահմանված կարգով:

Տողի N

Գյուղատնտեսական մշակաբույսեր

Ցանքային տարա-ծություն, հեկտար

Ընդհա-նուր բերքա-հավաքի տարա-ծություն, հեկտար

Հավաքված է բերք, ընդամենը, ցենտներ

Բերք հավաքված, ցենտներ

Միջին բերքը
մեկ հեկտա-րից, ց/հա
(սյ3 / սյ2)

սկզբնա-կան
քաշ

մաքրումից (զտումից)հետո քաշ

կրկնա-
կի ցանքե-րից

այգի-
ների և խաղողա-նոցների միջշար-քային տարա-ծություն-ներից

   

1

2

3

4

5

6

7

1

Հացահատիկային մշակաբույսեր,
ընդամենը (3+…+13)

             

2

Աշնանացանից լրիվ ոչնչացել է մինչև գարնանացան մշակաբույսերի ցանքի ավարտը

 

X

X

X

X

X

X

3

Աշնանացան ցորեն

             

4

Աշնանացան տարեկան

             

5

Աշնանացան գարի

             

6

Այլ աշնանացան հացահատիկային մշակաբույսեր

             

7

Գարնանացան ցորեն

             

8

Գարնանացան տարեկան

             

9

Գարնանացան գարի

             

10

Վարսակ

             

11

Հաճար

             

12

Եգիպտացորեն` լրիվ հասունացած, հատիկի համար

             

13

Այլ գարնանացան հացահատիկային մշակաբույսեր

             

14

Հատիկաընդեղենային մշակաբույսեր, ընդամենը (15+…+19)

             

15

Ոլոռ, հատիկի համար

             

16

Լոբի

             

17

Սիսեռ

             

18

Ոսպ

             

19

Այլ

             

20

Տեխնիկական մշակաբույսեր, ընդամենը (21+…+25)

             

21

Ծխախոտ (հաշվարկային քաշով)

             

22

Կտավհատ

     

X

     

23

Արևածաղիկ (յուղատու և հրուշակեղենի)

             

24

Շաքարի ճակնդեղ

     

X

     

25

Այլ

   

X

X

X

X

X

26

Կարտոֆիլ

     

X

     

27

Բոստանային մշակաբույսեր, ընդամենը (28+…+31)

     

X

     

28

Ձմերուկ

     

X

     

29

Սեխ

     

X

     

30

Այլ

     

X

     

31

Սերմադաշտեր

     

X

X

X

 

32

Բանջարանոցային մշակաբույսեր, ընդամենը (33+35+…+46)

     

X

     

33

Կաղամբ

     

X

     

34

որից՝  ծաղկակաղամբ

     

X

     

35

Վարունգ

     

X

     

36

Լոլիկ

     

X

     

37

Սմբուկ (բադրիջան)

     

X

     

38

Տաքդեղ (բիբար)

     

X

     

39

Սեղանի ճակնդեղ

     

X

     

40

Գազար

     

X

     

41

Սոխ

     

X

     

42

Սխտոր (ներառյալ աշնանը ցանվածը)

     

X

     

43

Կանաչ ոլոռ

     

X

     

44

Կանաչ լոբի

     

X

     

45

Այլ

     

X

     

46

Սերմադաշտեր

     

X

X

X

 

47

Բանջարաբոստանային մշակաբույսեր, ընդամենը (27+32)

     

X

X

X

 

48

Մշակաբույսեր ջերմատներում և ջերմոցներում, ընդամենը

   

X

X

X

X

X

49

այդ թվում՝ ջերմատներում

   

X

X

X

X

X

50

ջերմոցներում

   

X

X

X

X

X

51

Բանջարեղեն ջերմատներում և ջերմոցներում, ընդամենը

     

X

X

X

 

52

որից՝ ջերմատներում

     

X

X

X

 

53

Ծաղիկ ջերմատներում և ջերմոցներում, ընդամենը (հատ)

     

X

X

X

X

54

որից՝ ջերմատներում (հատ)

     

X

X

X

X

55

Սունկ ջերմատներում և ջերմոցներում, ընդամենը

     

X

X

X

X

56

որից՝ ջերմատներում

     

X

X

X

X

57

Սնկանոց առանց ջերմատան և ջերմոցի, ընդամենը (մ2)

     

X

X

X

X

58

Ծաղիկ առանց ջերմատան և ջերմոցի, ընդամենը (հատ)

     

X

X

X

X

59

Կերային մշակաբույսեր, ընդամենը (60+62+63+65+66+69+72)

   

X

X

X

X

X

60

Կերի արմատապտուղներ` ներառյալ շաքարի ճակնդեղ անասնակերի համար

     

X

     

61

որից՝ սերմադաշտեր

     

X

X

X

 

62

Բոստանային մշակաբույսեր անասնակերի համար

     

X

     

63

Եգիպտացորեն` սիլոսի, կանաչ կերի և սենաժի համար (կանաչ զանգված), ընդամենը

     

X

     

64

որից՝ սիլոսի համար

X

   

X

     

65

Սիլոսային մշակաբույսեր (առանց եգիպտացորենի)

     

X

     

66

Միամյա խոտեր, ընդամենը

 

X

X

X

X

X

X

67

որից՝ օգտագործված են խոտի համար

X

   

X

     

68

օգտագործված են կանաչ կերի, սենաժի և այլի համար (կանաչ զանգված)

X

   

X

     

69

Բազմամյա խոտերի ընթացիկ տարվա ցանք (ներառյալ անցած տարվա աշնան ցանածը)

 

X

X

X

X

X

X

70

որից՝ օգտագործված են խոտի համար

X

   

X

     

71

օգտագործված են կանաչ կերի, սենաժի և այլի համար (կանաչ զանգված)

X

   

X

     

72

Բազմամյա խոտերի անցյալ տարիների ցանք, ընդամենը

 

X

X

X

X

X

X

73

որից՝ օգտագործված են խոտի համար

X

   

X

     

74

օգտագործված են կանաչ կերի, սենաժի և այլի համար (կանաչ զանգված)

X

   

X

     

75

Բազմամյա խոտեր սերմերի համար, ընդամենը

X

 

X

 

X

X

 

76

որից՝ առվույտ

X

 

X

 

X

X

 

77

կորնգան

X

 

X

 

X

X

 

78

Ընդամենը ցանքային տարածություն
20  թ. բերքի տակ (1+14+20+26+47+48+58+59)

 

X

X

X

X

X

X

79

որից՝ ցանված է այգիների և խաղողանոցների միջշարքային տարածություններում

 

X

X

X

X

X

X

80

կրկնակի ցանք

 

X

X

X

X

X

X

81

Կատարվել է ենթացանք, ներառյալ աշնանը կատարվածը

 

X

X

X

X

X

X

82

որից՝ բազմամյա խոտերի

     

X

X

X

 

83

Բնական խոտհարքներ, ընդամենը

X

   

X

X

X

 

84

որից՝ օգտագործված են խոտի համար

X

   

X

X

X

 

85

Հավաքված է խոտ չօգտագործված վարելահողերից

X

   

X

X

X

 

86

Ցելերի տարածությունը (ներառյալ սիդերալ և կուլիսային, ինչպես նաև սև ցելեր)

 

X

X

X

X

X

X

Տողի N

Բազմամյա տնկարկներ

Ընդամենը
տնկարկներ,
հեկտար

որից` տնկարկներ պտղատու հասակի, հեկտար

Փաստացի հավաքված բերքը, ցենտներ

Միջին
բերքը մեկ
հեկտարից, ց/հա
(սյ 4 / սյ 2)

ընդամենը

որից` պտղատու հասակի տնկարկներից

   

1

2

3

4

5

87

Պտուղ և հատապտուղ, ընդամենը (88+89+90+91+92+93+94)

         

88

այդ թվում՝
      հնդավոր, ընդամենը

 

 

 

 

 

89

կորիզավոր, ընդամենը

 

 

 

 

 

90

ընկուզապտուղ, ընդամենը

 

 

 

 

 

91

մերձարևադարձային, ընդամենը

 

 

 

 

 

92

այլ, ընդամենը

 

 

 

 

 

93

պտղի տնկարան

 

X

X

X

X

94

հատապտուղ (թութ, գետնամորի, ելակ, հաղարջ և այլ), ներառյալ պտղատու տնկարկների միջշարքային տարածություններում տնկվածը և տնկարանները, ընդամենը

         

95

որից՝
   հատապտղի տնկարան

 

X

X

X

X

96

Խաղող (ներառյալ տնկարանները), ընդամենը

         

97

որից՝
      խաղողի տնկարան

 

X

X

X

X

Ղեկավար ______________________

(Ազգանուն, անուն)

_______________________________

(Ստորագրություն)

Լրացնող (գլխավոր հաշվապահ կամ այլ լիազորված անձ__________________

_______________

(Ազգանուն, անուն)

(Ստորագրություն)

 

«______» _______________________ 20   թ.

 

Հավելված 2
ՀՀ վիճակագրության պետական խորհրդի
2014 թվականի հոկտեմբերի 7-ի
թիվ 37-Ն որոշման

 

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

 

«ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐԻ ՑԱՆՔԱՅԻՆ ՏԱՐԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԲԱԶՄԱՄՅԱ ՏՆԿԱՐԿՆԵՐԻ ՏԱՐԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՀԱՄԱԽԱՌՆ ԲԵՐՔԸ ԵՎ ՄԻՋԻՆ ԲԵՐՔԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ» ՁԵՎ ԹԻՎ 29-ԳՏ (ՏԱՐԵԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն հրահանգը սահմանում է «Գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքային տարածությունները, բազմամյա տնկարկների տարածությունները, համախառն բերքը և միջին բերքատվությունը» ձև թիվ 29-ԳՏ (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության լրացման կարգը:

2. Հաշվետվության ցուցանիշները լրացվում են հաշվետու տարվա դեկտեմբերի 1-ի դրությամբ, աճողական՝ տարվա սկզբից, ներկայացնում են իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը, որոնք այդ մասին նախապես իրազեկվում են:

3. Հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայություն` սույն հաշվետվական ձևում նշված ժամկետում և պարբերականությամբ:

4. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

 

II. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

5. Հաշվետվության «Ցանքային տարածությունը» թիվ 1 սյունակում, համապատասխան տողերով, լրացվում են գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքատարածությունների ճշտված (ընթացիկ տարվա դեկտեմբերի 1-ի դրությամբ) տվյալները:

6. Հաշվետվության «Ընդհանուր բերքահավաքի տարածությունը» թիվ 2 սյունակում, համապատասխան տողերով, լրացվում են գյուղատնտեսական մշակաբույսերի այն տարածությունների վերաբերյալ տվյալներ, որոնցից հաշվետու ժամանակահատվածում բերք է հավաքվել:

7. Հաշվետվության «Հավաքված է բերք, ընդամենը» թիվ 3 սյունակում, համապատասխան տողերով, լրացվում են բերքահավաքի ամբողջ տարածությունից հավաքված բերքի վերաբերյալ տվյալներ (համախառն բերքը): Ցուցանիշը չի ներառում կրկնակի ցանքերից և այգիների ու խաղողանոցների միջշարքային տարածություններից հավաքված բերքը:

8. Հաշվետվության «Բերք հավաքված կրկնակի ցանքերից, այգիների և խաղողանոցների միջշարքային տարածություններից» թիվ 5 սյունակում, համապատասխան տողերով, լրացվում են կրկնակի ցանքերից (Կրկնակի ցանքը հիմնական մշակաբույսի բերքահավաքից հետո միևնույն տարածության վրա մեկ այլ մշակաբույսի ցանքն է, որի նպատակն է միևնույն տարածությունից մեկից ավելի անգամ ստանալ բերք:) իսկ թիվ 6 սյունակում, համապատասխան տողերով, լրացվում են այգիների և խաղողանոցների միջշարքային տարածություններից հավաքված բերքի վերաբերյալ տվյալներ:

9. Հաշվետվության «Միջին բերքը մեկ հեկտարից» թիվ 7 սյունակում, համապատասխան տողերով, լրացվում են մշակաբույսերի միջին բերքատվության (ընդամենը հավաքված բերքը (սյունակ 3) հարաբերած բերքահավաքի տարածությանը (սյունակ 2)) վերաբերյալ տվյալներ:

10. «Հացահատիկային մշակաբույսեր, ընդամենը» բաժնի բոլոր տողերում, ըստ համապատասխան սյունակների, լրացվում են հաշվետվությունում նշված աշնանացան հացահատիկային մշակաբույսերի (ցորեն, տարեկան, գարի և այլ) և գարնանացան հացահատիկային մշակաբույսերի (ցորեն, տարեկան, գարի, վարսակ, հաճար, եգիպտացորեն հատիկի համար և այլ) վերաբերյալ տվյալներ:

11. «Աշնանացանից լրիվ ոչնչացել է մինչև գարնանացան մշակաբույսերի ցանքի ավարտը» տողում, ըստ համապատասխան սյունակների, լրացվում է բոլոր տեսակի աշնանացան հացահատիկային մշակաբույսերի (ցորեն, տարեկան, գարի և այլ) և այլ աշնանացան մշակաբույսերի այն տարածությունների հանրագումարը, որոնց վրա անցած աշնանը կատարված ցանքերը լրիվ ոչնչացել են:

12. «Հատիկաընդեղենային մշակաբույսեր, ընդամենը» բաժնի բոլոր տողերում, ըստ համապատասխան սյունակների, լրացվում են հաշվետվությունում նշված հատիկաընդեղենային (ոլոռ հատիկի համար, լոբի, սիսեռ, ոսպ և այլ) մշակաբույսերի վերաբերյալ տվյալներ:

13. «Տեխնիկական մշակաբույսեր, ընդամենը» բաժնի բոլոր տողերում, ըստ համապատասխան սյունակների, լրացվում են հաշվետվությունում նշված տեխնիկական (ծխախոտ, կտավատ, արևածաղիկ, շաքարի ճակնդեղ և այլ) մշակաբույսերի վերաբերյալ տվյալներ:

14. «Կարտոֆիլ» տողում, ըստ համապատասխան սյունակների, լրացվում է կարտոֆիլի վաղահաս, միջահաս և ուշահաս տեսակների վերաբերյալ տվյալներ:

15. «Բոստանային մշակաբույսեր, ընդամենը» բաժնի բոլոր տողերում, ըստ համապատասխան սյունակների, լրացվում են հաշվետվությունում նշված բոստանային (ձմերուկ, սեխ, այլ և սերմադաշտեր) մշակաբույսերի վերաբերյալ տվյալներ:

16. «Բանջարանոցային մշակաբույսեր, ընդամենը» բաժնի բոլոր տողերում, ըստ համապատասխան սյունակների, լրացվում են հաշվետվությունում նշված բանջարանոցային (կաղամբ, ծաղկակաղամբ, վարունգ, լոլիկ, սմբուկ (բադրիջան), տաքդեղ (բիբար), սեղանի ճակնդեղ, գազար, սոխ, սխտոր, կանաչ ոլոռ, կանաչ լոբի, այլ և սերմադաշտեր) մշակաբույսերի վերաբերյալ տվյալներ:

17. «Մշակաբույսեր ջերմատներում և ջերմոցներում, ընդամենը» բաժնի բոլոր տողերում, ըստ համապատասխան սյունակների, լրացվում են ջերմատներում (Ջերմատները տարբեր չափերի կառույցներ են, որոնք հագեցած են ջերմատնային կոնստրուկցիաներով, սարքավորումներով, ջեռուցվում են և հնարավորություն են տալիս ողջ տարվա ընթացքում զբաղվել բուսաբուծական մթերքի արտադրությամբ (մշակել բանջարանոցային մշակաբույսեր, աճեցնել ծաղիկներ, սածիլներ, սունկ և այլն):) և ջերմոցներում (Ջերմոցները փոքրածավալ կառույցներ են, որոնք ունեն շարժական ծածկոցներ (շրջանակներ` ապակեպատ կամ թաղանթապատ): Դրանք տաքացվող գրունտից և ջերմատներից տարբերվում են նրանով, որ չեն ջեռուցվում: Ջերմոցները շահագործում են գարնանը, ամռանը և աշնանը, և այն հնարավորություն է տալիս աճեցնել սածիլներ, ծաղիկներ և մշակել վաղահաս բանջարեղեն, սունկ:) աճեցված բանջարեղենի, ծաղկի և սնկի վերաբերյալ տվյալներ:

18. «Կերային մշակաբույսեր, ընդամենը» բաժնի բոլոր տողերում, ըստ համապատասխան սյունակների, լրացվում են հաշվետվությունում նշված կերային մշակաբույսերի վերաբերյալ տվյալներ:

19. Ենթացանքը միևնույն հողակտորում միաժամանակ մեկից ավելի գյուղատնտեսական մշակաբույսերի խառը ցանքն է:

20. Ցելեր բոլոր տեսակի (Սև ցելեր համարվում են այն հողատարածությունները, որոնք հերկվել են նախորդ տարվա աշնանը և ցանքերի եզրափակիչ հաշվառում կատարելու պահին զբաղեցրած չեն գարնանացան մշակաբույսերի ցանքերով: Մաքուր ցելեր համարվում են այն հողատարածությունները, որոնք հերկվել են գարնանը և մինչև աշնանացան պահպանվել են մաքուր վիճակում: Սիդերալ ցելեր համարվում են այն հողատարածությունները, որոնց վրա ցանվել է հատիկաընդեղեն մշակաբույսեր, որը կանաչ վիճակում հերկվում է, որպեսզի հողը հարստացվի օրգանական նյութերով: Կուլիսային ցելեր համարվում են այն հողատարածությունները, որոնց վրա կատարվել է բարձրացողուն մշակաբույսերի ցանք` նպատակ ունենալով դաշտում ձմռանը ձյուն կուտակել:)։

21. «Պտուղ և հատապտուղ, ընդամենը» բաժնի բոլոր տողերում, ըստ համապատասխան սյունակների, լրացվում են հաշվետվությունում նշված հնդավոր (խնձոր, տանձ, սերկևիլ և այլ), կորիզավոր (ծիրան, դեղձ, կեռաս, սալոր, բալ, հոն և այլ), ընկուզապտուղ (ընկույզ, տխիլ և այլ), մերձարևադարձային (թուզ, նուռ, արքայանարինջ և այլ), այլ (վերը նշված պտղաընտանիքներում չներառված պտղատեսակներ) պտղաընտանիքների, պտղի տնկարանների և հատապտուղների ու դրանց տնկարանների վերաբերյալ տվյալներ:

22. «Խաղող, ընդամենը» բաժնի բոլոր տողերում, ըստ համապատասխան սյունակների, լրացվում են հաշվետվությունում նշված խաղողի տեխնիկական, սեղանի, ունիվերսալ սորտերի և խաղողի տնկարանների վերաբերյալ տվյալներ:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
12.07.2019, թիվ 35-Ն 11.08.2019, թիվ 37-Ն
20.07.2015, թիվ 11-Ն 29.08.2015, թիվ 37-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան