Գլխավոր տեղեկություն
Номер
N 759-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (14.08.2014-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2014.08.13/43(1056) Հոդ.714
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
10.07.2014
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
04.08.2014
Дата вступления в силу
14.08.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 հուլիսի 2014 թվականի N 759-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 28-Ի N 824-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հունիսի 28-ի «Նախքան կենսաթոշակային տարիքը լրանալը՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացու՝ մշտական բնակության նպատակով արտասահման մեկնելու և Հայաստանի Հանրապետության քաղաքացիության դադարեցման դեպքում, ինչպես նաև իրենց մշտական բնակության երկիր վերադարձող՝ Հայաստանում աշխատող օտարերկրացիներին պարտադիր կուտակային բաղադրիչի շրջանակում մասնակիցների ռեեստրը վարողի կողմից միանվագ վճարի կատարման կարգը և պայմանները սահմանելու մասին» N 824-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) որոշման վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ՆԱԽՔԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՏԱՐԻՔԸ ԼՐԱՆԱԼԸ` ԻՐԵՆՑ ՄՇՏԱԿԱՆ ԲՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՐԿԻՐ ՎԵՐԱԴԱՐՁՈՂ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՇԽԱՏՈՂ ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԻՆ ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԲԱՂԱԴՐԻՉԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՌԵԵՍՏՐԸ ՎԱՐՈՂԻ ԿՈՂՄԻՑ ՄԻԱՆՎԱԳ ՎՃԱՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ».

2) որոշման նախաբանում «60-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի պահանջները» բառերը փոխարինել «56-րդ հոդվածի 4-րդ մասը» բառերով.

3) որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Հաստատել նախքան կենսաթոշակային տարիքը լրանալը՝ իրենց մշտական բնակության երկիր վերադարձող Հայաստանում աշխատող օտարերկրացիներին կուտակային բաղադրիչի շրջանակում մասնակիցների ռեեստրը վարողի կողմից միանվագ վճարի կատարման կարգը և պայմանները` համաձայն հավելվածի:».

4) որոշման հավելվածի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ՆԱԽՔԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՏԱՐԻՔԸ ԼՐԱՆԱԼԸ՝ ԻՐԵՆՑ ՄՇՏԱԿԱՆ ԲՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՐԿԻՐ ՎԵՐԱԴԱՐՁՈՂ՝ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՇԽԱՏՈՂ ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԻՆ ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԲԱՂԱԴՐԻՉԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՌԵԵՍՏՐԸ ՎԱՐՈՂԻ ԿՈՂՄԻՑ ՄԻԱՆՎԱԳ ՎՃԱՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ».

5) որոշման հավելվածի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Սույն կարգով կարգավորվում են նախքան կենսաթոշակային տարիքը լրանալը՝ իրենց մշտական բնակության երկիր վերադարձող՝ Հայաստանում աշխատող օտարերկրացիներին կուտակային բաղադրիչի շրջանակում մասնակիցների ռեեստրը վարողի կողմից միանվագ վճարի կատարման կարգի և պայմանների հետ կապված հարաբերությունները:».

6) որոշման հավելվածի 3-րդ, 4-րդ և 6-րդ կետերում «օրենքի 60-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված» բառերը փոխարինել «օրենքի 56-րդ հոդվածի 1-ին մասով» բառերով.

7) որոշման հավելվածի 3-րդ կետից հանել «Հայաստանի Հանրապետության քաղաքացի մասնակիցը մշտական բնակության նպատակով մեկնել է արտասահման, և դադարեցվել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը կամ» բառերը.

8) ուժը կորցրած ճանաչել որոշման հավելվածի 4-րդ կետի 1-ին ենթակետը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է 2014 թվականի հուլիսի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2014 թ. օգոստոսի 4

Երևան

 

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան