«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
24 հուլիսի 2014 թ.
Պետական գրանցման թիվ 60314290
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
4 հուլիսի 2014 թ. |
թիվ 27-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՌԵՎՏՐԻ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 1-ՀԱՇՎԱՌՈՒՄ (ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի ԹԻՎ 30-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երրորդ մասի ե) կետով, 14-րդ հոդվածի երկրորդ և երրորդ մասերով, ինչպես նաև «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի առաջին մասի առաջին կետի ա) ենթակետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
1. Հաստատել «Ընդհանուր տեղեկություններ առևտրի օբյեկտների մասին» ՁԵՎ 1-հաշվառում (եռամսյակային) պետական վիճակագրական հաշվետվության ձևը` համաձայն հավելված 1-ի:
2. Հաստատել «Ընդհանուր տեղեկություններ առևտրի օբյեկտների մասին» ՁԵՎ 1-հաշվառում (եռամսյակային) պետական վիճակագրական հաշվետվության ձևի լրացման հրահանգը` համաձայն հավելված 2-ի:
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2004 թվականի դեկտեմբերի 29-ի ««Առևտրի կազմակերպությունների քանակի ու զբաղեցրած տարածքների մասին» ՁԵՎ թիվ 1-առսպաս (եռամսյակային) պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը հաստատելու մասին» թիվ 30-Ն որոշումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2015 թվականի հունվարի 1-ից:
Նախագահ |
Ս. Մնացականյան |
Հավելված 1 ՀՀ վիճակագրության պետական խորհրդի 2014 թվականի հուլիսի 4-ի թիվ 27-Ն որոշման |
ՁԵՎ 1-հաշվառում (եռամսյակային) | |
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ | |
«ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՌԵՎՏՐԻ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ»
20 թ. _______________ եռամսյակ |
Ներկայացվում է համաձայն «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի (04.04.2000թ., ՀՕ-48) | |||||||||||
Հաշվետվության ներկայացման ժամկետը` մինչև հաշվետու եռամսյակին հաջորդող ամսվա 5-րդ աշխատանքային օրը | |||||||||||
Ներկայացնում է_______________________________________________________________ (անվանումը) Գտնվելու վայրը _____________________________________________________ I__I__I__I__I (գործունեության իրականացման վայրը) (փոստային դասիչ)Մարզը __________________________________________________________________ I__I__I (լրացվում է ՀՀ ԱՎԾ կողմից) Համայնքը / Վարչական շրջանը _____________________________________________ I__I__I__I (լրացվում է ՀՀ ԱՎԾ կողմից) Փաստացի գործունեության հիմնական տեսակը____________________________________ ________________________________________________________________ I__I__I__I__I__I (լրացվում է ՀՀ ԱՎԾ կողմից)
Էլեկտրոնային փոստ ________________________________@__________________ | |||||||||||
ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ Է ՕՐԵՆՔՈՎ | |||||||||||
Պետական վիճակագրության մասին օրենսդրության խախտումը վիճակագրական տեղեկություններ տրամադրողների, ինչպես նաև պետական վիճակագրություն իրականացնող մարմնի պաշտոնատար անձանց համար առաջացնում է պատասխանատվություն՝ օրենքով սահմանված կարգով: |
Ցուցանիշ |
Տողի համարը |
Գործող օբյեկտներ |
Աշխատավարձի հաշվարկման համար կիրառվող աշխատողների միջին ամսական թվաքանակը (մարդ) | |
քանակը (միավոր) |
առևտրային մակերեսը (քառ.մ) | |||
Ա |
Բ |
1 |
2 |
3 |
Ընդամենը, (115, 120, 125, 130, 135, 140,145 տողերի գումարը) |
110 |
|||
այդ թվում` Խանութներ, ընդամենը (115.1, 115.2, 115.3 տողերի գումարը) |
115 |
|||
այդ թվում` պարենային |
115.1 |
|||
ոչ պարենային |
115.2 |
|||
ոչ մասնագիտացված |
115.3 |
|||
Կրպակներ |
120 |
|||
Շարժիչային վառելիքի մանրածախ առևտրի օբյեկտներ, ընդամենը (125.1, 125.2 տողերի գումարը ) |
125 |
|||
այդ թվում` բենզալցման կայաններ |
125.1 |
|||
գազալցման կայաններ |
125.2 |
|||
Առևտրի կենտրոններ |
130 |
|||
Սպառողական ապրանքների շուկաներ |
135 |
|||
Տոնավաճառներ |
140 |
|||
Գյուղատնտեսական արտադրանքի շուկաներ |
145 |
Ղեկավար |
________________________ (Ազգանուն, անուն) |
________________________ (Ստորագրություն) |
Լրացնող (գլխավոր հաշվապահ կամ այլ լիազորված անձ) |
________________________ (Ազգանուն, անուն) |
________________________ (Ստորագրություն) |
« _ _ »______ ____20___թ. |
Հավելված 2 ՀՀ վիճակագրության պետական խորհրդի 2014 թվականի հուլիսի 4-ի թիվ 27-Ն որոշման |
Հ Ր Ա Հ Ա Ն Գ
«ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՌԵՎՏՐԻ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ»
ՁԵՎ 1-ՀԱՇՎԱՌՈՒՄ (ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ)
ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն հրահանգը սահմանում է «Ընդհանուր տեղեկություններ առևտրի օբյեկտների մասին» 1-հաշվառում (եռամսյակային) պետական վիճակագրական հաշվետվության (այսուհետ` հաշվետվություն) լրացման կարգը:
2. Հաշվետվությունը ներկայացնում են տեղական ինքնակառավարման մարմինները, որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003 թվականի հոկտեմբերի 3-ի թիվ 11-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:
3. Հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայություն, մարզային գործակալություններ (տարածքային բաժին)` հաշվետվության ձևի վրա նշված ժամկետներում` առանձին եռամսյակների համար (ոչ աճողական):
4. Հաշվետվության մեջ ներառված ցուցանիշների բացակայության դեպքում համապատասխան տողերում պարտադիր պետք է դնել գծիկներ:
5. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված այլ հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
II. ՄԵԹՈԴԱԲԱՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐ
6. Հաշվետվությունը ներառում է առևտրի օբյեկտների հետևյալ հիմնական տեսակները.
1) Խանութներ (պարենային, ոչ պարենային, ոչ մասնագիտացված),
2) Կրպակներ,
3) Շարժիչային վառելիքի մանրածախ առևտրի օբյեկտներ (հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետեր),
4) Առևտրի կենտրոններ,
5) Սպառողական ապրանքների շուկաներ,
6) Տոնավաճառներ,
7) Գյուղատնտեսական արտադրանքի շուկաներ,
8) Մեծածախ առևտրի օբյեկտներ:
Օգտագործվող հիմնական հասկացություններն են`
7. Խանութ` առևտրական գործունեության իրականացման համար նախատեսված` հատուկ սարքավորված շենք, շինություն կամ դրա մաս, որն ունի առևտրական դահլիճ:
1) Խանութի առևտրական դահլիճ` խանութի առևտրական տարածքի հատուկ սարքավորված հիմնական մաս, որը նախատեսված է գնորդների սպասարկման համար:
8. Կրպակ` առևտրական գործունեության իրականացման համար նախատեսված շինություն, որը չունի առևտրական դահլիճ:
9. Շարժիչային վառելիքի մանրածախ առևտրի օբյեկտ` հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետ` օրենսդրությամբ սահմանված կարգով հատկացված վայրերում քաղաքաշինական և տեխնիկական անվտանգության նորմերին համապատասխան կառուցված` հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի վաճառքի` օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված պահանջները բավարարող լցավորման մշտական (ստացիոնար) կայան:
10. Առևտրի կենտրոն` առևտրի իրականացման կազմակերպչի կողմից որպես մեկ ամբողջություն տիրապետվող և կառավարվող` մեկ ամբողջական շենքում կամ իրար հետ մշտական (ստացիոնար) անցուղիներով կապված շենքային համալիրում տեղաբաշխված առևտրի, հանրային սննդի և զվարճանքի օբյեկտների համախումբ, որտեղ նախատեսված են նաև այլ ծառայությունների համար տարածքներ:
11. Սպառողական ապրանքների շուկա` առևտրի իրականացման վայր, որտեղ իրականացվում է սննդամթերքի և ոչ պարենային ապրանքների առուվաճառք:
12. Տոնավաճառ (վերնիսաժ)` հատկացված վայրերում շաբաթ, կիրակի և օրենքով սահմանված տոնական օրերին կազմակերպվող շուկայական միջոցառում, որտեղ առուվաճառքն իրականացնում են իրավաբանական և ֆիզիկական անձինք:
13. Գյուղատնտեսական արտադրանքի շուկա` առևտրի իրականացման վայր, որտեղ իրականացվում է կենդանական ծագում ունեցող մթերքի, բույսերի, բուսական արտադրանքի (այսուհետ` գյուղատնտեսական արտադրանք) և սննդամթերքի առուվաճառք:
14. Մեծածախ է համարվում առևտրի այն տեսակը, երբ գնորդը մեծ խմբաքանակով ապրանքներ է ձեռք բերում դրանց հետագա վերավաճառքի համար այլ վաճառողներին, վերամշակողներին, բայց ոչ վերջնական սպառողներին` համապատասխան հաշվարկային փաստաթղթերով:
III. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
15. Սյունակ 1-ում լրացվում է գործող օբյեկտների քանակը:
16. Սյունակ 2-ում լրացվում է գործող օբյեկտների զբաղեցրած առևտրական մակերեսը: Առևտրական տարածք է համարվում խանութների համար առևտրական դահլիճի (ներառյալ ապրանքների ցուցադրման և վաճառքի համար նախատեսված առևտրական սարքավորումների և գույքի զբաղեցրած) մակերեսը, իսկ կրպակների համար` ամբողջ մակերեսը:.
17. Սյունակ 3-ի ցուցանիշը հաշվարկվում է հաշվետու եռամսյակի բոլոր ամիսների աշխատավարձի հաշվարկման համար կիրառվող աշխատողների թվաքանակի հանրագումարը եռամսյակի ամիսների թվի` 3-ի, վրա բաժանելով:
1) «Աշխատավարձի հաշվարկման համար կիրառվող աշխատողների միջին ամսական թվաքանակը» ցուցանիշը հաշվարկվում է հաշվետու ամսվա յուրաքանչյուր օրացուցային օրվա (ամսի 1-ից մինչև 30 (31)-ը, փետրվարի համար` 28 (29)-ը աշխատողների թվաքանակի հանրագումարը` ներառյալ ոչ աշխատանքային օրերը, հաշվետու ամսվա օրացուցային օրերի թվին բաժանելով:
2) Աշխատողների թվաքանակը հանգստյան, տոնական կամ հիշատակի (ոչ աշխատանքային) օրերի համար ընդունվում է նախորդ աշխատանքային օրվա թվաքանակին հավասար: Երկու և ավելի ոչ աշխատանքային օրերի առկայության դեպքում այդ օրերից յուրաքանչյուրի համար աշխատողների թվաքանակն ընդունվում է դրանց նախորդող աշխատանքային օրվա թվաքանակին հավասար:
3) Եթե աշխատողների թվաքանակի ամենօրյա հաշվառում չի վարվում, աշխատողների թվաքանակը հաշվետու ամսվա համար հաշվարկվում է` նախորդ ամսվա վերջի և հաշվետու ամսվա վերջի դրությամբ աշխատողների թվաքանակների գումարը 2-ի բաժանելով:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
14.07.2017, թիվ 14-Ն | 01.01.2018, թիվ 27-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|