ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 օգոստոսի 2013 թվականի N 726-Ա
Վ. ԱՐԱՄՅԱՆԻՆ ԵՎ Ի. ԻՍԱՅԱՆԻՆ ՄՈՍԿՎԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ Վ. Արամյանին և Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Ի. Իսայանին 2013 թվականի օգոստոսի 19-20-ը գործուղել Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն)՝ Հայկական ատոմային էլեկտրակայանի շահագործման ժամկետի երկարաձգմանն ուղղված աշխատանքների ֆինանսավորման հարցերը քննարկելու նպատակով Ռուսաստանի Դաշնությունից պետական արտահանման վարկի ներգրավման պայմանների շուրջ հայ-ռուսական խորհրդակցություններին մասնակցելու համար։
2. Վ. Արամյանի և Ի. Իսայանի՝ Մոսկվա գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Վ. Արամյանի՝ Մոսկվա գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Գևորգյան |
2013 թ. օգոստոսի 20 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|