Գլխավոր տեղեկություն
Номер
N 725-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (17.08.2013-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
16.08.2013
Подписан
ՀՀ փոխվարչապետ
Дата подписания
16.08.2013
Дата вступления в силу
17.08.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

16 օգոստոսի 2013 թվականի N 725-Ա

 

Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆԻ, Դ. ՍԱՐԳՍՅԱՆԻ, Է. ԱՆԴՐԻԿՅԱՆԻ ԵՎ Ե. ԱՎԱԳՅԱՆԻ՝ ՊԵԿԻՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության գերագույն ժողովրդական դատախազության միջև 2012-2013 թթ. համագործակցության ծրագրի շրջանակներում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեմ պայքարի վերաբերյալ փորձի փոխանակման, պրակտիկայի, պայքարի արդյունքների և արդյունավետության վերաբերյալ քննարկումների նպատակով կազմակերպվող երկկողմ հանդիպումներին մասնակցելու համար Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ Ա. Դանիելյանի, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության ընդհանուր բնույթի հանցագործությունների գործերով վարչության պետ Դ. Սարգսյանի, Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի դատախազ Է. Անդրիկյանի և Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության միջազգային-իրավական կապերի բաժնի ավագ դատախազ Ե. Ավագյանի՝ 2013 թվականի օգոստոսի 14-19-ը Պեկին (Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Ա. Գևորգյան

 

2013 թ. օգոստոսի 16

Երևան 

 

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան