Գլխավոր տեղեկություն
Номер
N 57-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (27.06.2013-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2013.06.17/18(462) Հոդ.177
Принят
Տավուշի մարզպետ
Дата принятия
31.05.2013
Подписан
Տավուշի մարզպետ
Дата подписания
31.05.2013
Дата вступления в силу
27.06.2013

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

10 հունիսի 2013 թ.

Պետական գրանցման թիվ 51013224

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՊԵՏ

 

31 մայիսի 2013 թ.

ք. Իջևան

N 57-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՊԵՏԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի ԹԻՎ 203-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի մայիսի 8-ի թիվ 492-Ն որոշումը.

 

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.

 

1. Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետի 2011 թվականի դեկտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետարանի ենթակայության առողջապահական պետական ոչ առևտրային կազմակերպությունների և հարյուր տոկոս՝ պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող առողջապահական բաժնետիրական ընկերության գործադիր մարմնի ընտրության (նշանակման) մրցույթի կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետի 2007 թվականի հունվարի 29-ի թիվ 6-Ն և Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետի 2007 թվականի հունվարի 29-ի թիվ 7-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 203-Ն որոշման հավելվածը 5-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 5.1-ին և 5.2-րդ կետերով.

«5.1. Եթե պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնի համար դիմել է մեկ քաղաքացի, ապա մրցույթը համարվում է չկայացած, և հայտարարվում է նոր մրցույթ` ընդհանուր հիմունքներով:

5.2. Եթե մրցույթը սույն կարգի 5.1-ին կետով համարվում է չկայացած, ապա քաղաքացին դրա մասին տեղեկացվում է փաստաթղթերի հանձնման վերջնաժամկետի հաջորդ աշխատանքային օրը:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

  Ա. Ղուլարյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան