Գլխավոր տեղեկություն
Номер
N 767-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (01.08.2013-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2013.07.31/42(982) Հոդ.736
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
10.07.2013
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
23.07.2013
Дата вступления в силу
01.08.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 հուլիսի 2013 թվականի N 767-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 18-Ի N 441-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 18-Ի N 441-Ն ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳՐԵՐԻ ՊԱՐԱՄԵՏՐԵՐԻՑ ՏԱՐԲԵՐՎՈՂ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳՐՈՎ ԱՊՐԱՆՔ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի ապրիլի 18-ի «Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և Հայաստանի Հանրապետության օրենքներով նախատեսված պետական կառավարման մարմինների և պետության հիմնարկների կողմից ձեռք բերվող որոշ ապրանքատեսակների տեխնիկական բնութագրերը հաստատելու մասին» N 441-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

1) «էլեկտրական ապահովիչ» ապրանքախումբը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր ապրանքատեսակների նկարագրերով.

 

«
   

100A (եռաֆազ)

Հալուն ապահովիչ` 100 Ա անվանական հոսանքով, լարումը` 380 Վ, ըստ ԳՕՍՏ 17242-86 կամ համարժեք (ՊՆ- 2), նախատեսված է գերբեռնման և կարճ միացումների ժամանակ ուժային գծերի պաշտպանության համար: Անվտանգությունը` ըստ ՀՀ կառավարության 2005 թ. փետրվարի 3-ի N 150-Ն որոշմամբ հաստատված ցածր լարման էլեկտրասարքավորումներին ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգի

 

63A (եռաֆազ)

Հալուն ապահովիչ` 63 Ա անվանական հոսանքով, լարումը` 380 Վ, ըստ ԳՕՍՏ 17242-86 կամ համարժեք (ՊՆ- 2), նախատեսված է գերբեռնման և կարճ միացումների ժամանակ ուժային գծերի պաշտպանության համար: Անվտանգությունը` ըստ ՀՀ կառավարության 2005 թ. փետրվարի 3-ի N 150-Ն որոշմամբ հաստատված ցածր լարման էլեկտրասարքավորումներին ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգի

 

40A (միաֆազ)

Հալուն ապահովիչ` 40 Ա անվանական հոսանքով, լարումը` 220 Վ, ըստ ԳՕՍՏ 17242-86 կամ համարժեք (ՊՆ- 2), նախատեսված է գերբեռնման և կարճ միացումների ժամանակ ուժային գծերի պաշտպանության համար։ Անվտանգությունը` ըստ ՀՀ կառավարության 2005 թ. փետրվարի 3-ի N 150-Ն որոշմամբ հաստատված ցածր լարման էլեկտրասարքավորումներին ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգի

 

32A (միաֆազ)

Հալուն ապահովիչ` 32 Ա անվանական հոսանքով, լարումը` 220 Վ, ըստ ԳՕՍՏ 17242-86 կամ համարժեք (ՊՆ- 2), նախատեսված է գերբեռնման և կարճ միացումների ժամանակ ուժային գծերի պաշտպանության համար: Անվտանգությունը` ըստ ՀՀ կառավարության 2005 թ. փետրվարի 3-ի N 150-Ն որոշմամբ հաստատված ցածր լարման էլեկտրասարքավորումներին ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգի

».

 

2) «Բաժանարար տուփ» ապրանքախումբը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր ապրանքատեսակի նկարագրով.

 

«
   

Նախատեսված է եռաֆազ, միաֆազ էլեկտրական միացումների համար։

Նախատեսված է եռաֆազ, միաֆազ էլեկտրական միացումների համար։

».

 

 3) «մալուխ /էլեկտրական լար/» ապրանքախումբը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր ապրանքատեսակների նկարագրերով.

 

«
   

Մալուխ ABBГ ալյումինե

4 x 16 մմ2

Ուժային մալուխ` ալյումինե ջղերով, նախատեսված մնայուն կայանքներում էլեկտրաէներգիայի հաղորդման և բաշխման համար, ըստ ԳՕՍՏ 16442-80

 

Մալուխ BBГ պղնձե 3 x 4 մմ2

Ուժային մալուխ` պղնձե ջղերով, նախատեսված մնայուն կայանքներում էլեկտրաէներգիայի հաղորդման և բաշխման համար, ըստ ԳՕՍՏ 16442-80

 

Միաջիղ պղնձյա հաղորդալար ПЭВ -31 x 16 մմ2

Հաղորդալար` պղնձե, մերկ, համապատասխան տրամագծով

».

 

 4) «Վարդակ» ապրանքախումբը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր ապրանքատեսակի նկարագրով.

 

«
 

Հոսանքի եռաբևեռ

Վարդակ` 1-տեղանոց, 1 port RJ11 բնիկով, մեկուսիչը` կերամիկական, մեկուսիչի էլեկտրական դիմադրությունը` R 1000 MՕм, աշխատանքային ջերմաստիճանը` -300 C-ից մինչև +800 C: Անվտանգությունը` ըստ ՀՀ կառավարության 2005 թ. փետրվարի 3-ի N 150-Ն որոշմամբ հաստատված ցածր լարման էլեկտրասարքավորումներին ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգի

».

 

5) «Օդորակիչ, օդակարգավորիչ» ապրանքախումբը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«
   

Օդորակիչ` 9000 BTU հզորությամբ, որը նախատեսված

է մինչև 30 մ2  տարածքում ջերմաստիճանի ավտոմատ կարգավորման համար, առավելագույն սպառվող հզորությունը` 0,9 կՎտ, հզորությունը սառեցման ռեժիմում` նվազագույնը` 2,7 կՎտ, հզորությունը տաքացման ռեժիմում` նվազագույնը` 3,3 կՎտ

 

 

 

Օդորակիչ, օդակարգավորիչ

 

Օդորակիչ` 12000 BTU հզորությամբ, որը նախատեսված է մինչև 40 մ2  տարածքում ջերմաստիճանի ավտոմատ կարգավորման համար, առավելագույն սպառվող հզորությունը` 1,2 կՎտ, հզորությունը սառեցման ռեժիմում` նվազագույնը` 4,2 կՎտ, հզորությունը տաքացման ռեժիմում` նվազագույնը` 4,8 կՎտ

 

Օդորակիչ` 18000 BTU հզորությամբ, որը նախատեսված է մինչև 60 մ2  տարածքում ջերմաստիճանի ավտոմատ կարգավորման համար, առավելագույն սպառվող հզորությունը` 1,8 կՎտ, հզորությունը սառեցման ռեժիմում` նվազագույնը` 5,2 կՎտ, հզորությունը տաքացման ռեժիմում` նվազագույնը` 5,5 կՎտ

 

Օդորակիչ` 24000 BTU հզորությամբ, որը նախատեսված է մինչև 80 մ2  տարածքում ջերմաստիճանի ավտոմատ կարգավորման համար, առավելագույն սպառվող հզորությունը` 2,6 կՎտ, հզորությունը սառեցման ռեժիմում` նվազագույնը` 8 կՎտ, հզորությունը տաքացման ռեժիմում` նվազագույնը` 8,4 կՎտ

 

Օդորակիչ` 30000 BTU հզորությամբ, որը նախատեսված է մինչև 100 մ2  տարածքում ջերմաստիճանի ավտոմատ կարգավորման համար, առավելագույն սպառվող հզորությունը` 3,9 կՎտ, հզորությունը սառեցման ռեժիմում` նվազագույնը` 10,0 կՎտ, հզորությունը տաքացման ռեժիմում` նվազագույնը` 11,2 կՎտ

».

 

6) «պատճենահանման մեքենա» ապրանքախումբը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր ապրանքատեսակի նկարագրով.

 

«
         

Պատճենահանման մեքենայի լարումը` (110-230) Վ, հաճախականությունը` 50-60 Հց, պատճենահանման քանակը մեկ րոպեում` (20-25) օրինակ, տաքացման ժամանակը` մինչև 60 վայրկյան, հզորությունը` 2200 Վտ: Պատճենահանվող թղթի տվյալները ` միջինը (64-220) գ/մ2 , թղթի մատակարար, ելքային թղթի կուտակիչ, սենսորային ղեկավարման համակարգ` սենսորային դիսպլեյ, համակարգչային ցանցին միանալու հնարավորություն

».

 

 7) «Տպիչ/պատճենահան մեքենա/սկաներ (Բազմաֆունկցիոնալ» ապրանքախմբի «2. լազերային» ապրանքատեսակի «Արտադրողը, ապրանքային անվանումը, քաշը, յուղայնությունը և այլ ֆիզիկական նկարագրեր» սյունակում «31 էջ/րոպե» բառերը փոխարինել «20-23 էջ/րոպե» բառերով։

2. Թույլատրել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմին ձեռք բերել Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի ապրիլի 18-ի N 441-Ն որոշման 1-ին կետով հաստատված տեխնիկական բնութագրերի պարամետրերից տարբերվող տեխնիկական բնութագրով հետևյալ ապրանքատեսակը.

 

«

NN

ը/կ

Ապրանքատեսակի անվանումը

Տեխնիկական բնութագիրը

 

Օդորակիչ

Համակարգի աշխատանքային ռեժիմը` տաքացում և հովացում, համակարգը ներառում է մեկ արտաքին և մեկ ներքին սարքեր, ձայնի առավելագույն հզորությունը 42-47 dB, օդափոխանակման ունակությունը` 684-954 մ.խ./ժամ, ունի ավտոմատ օգտագործման համակարգ, էկոնոմ սառեցման համակարգ, անտիբակտերիալ ֆիլտր, հակակոռոզիոն համակարգ, օգտագործվող գազի տեսակը` R-410, արտադրողականությունը սառեցման ռեժիմում` 8.5 կՎտ, հոսանքի առավելագույն ծախսը՝ հովացման ռեժիմում` 3.32 կՎտ/ժ, արտադրողականությունը տաքացման ռեժիմում՝ 9.4 կՎտ/ժ, ընթացիկ ծախսը՝ 3.58 կՎտ/ժ (նորմալ պայմաններում) պահանջվող հոսանքի պայմանները` 220-240 v/50 Hz: Ներսի բլոկն աշխատում է +21/+430 C հովացման ռեժիմում, տաքացման ռեժիմում՝ -10 - +240 C, դրսի բլոկը հովացման ռեժիմում՝ +21/+430 C, տաքացման ռեժիմում՝ -10 - +240 C (նորմալ պայմաններում) կառավարումը՝ հեռակառավարման վահանակով, արտաքին սարքի չափերը (լ x բ x խ) 84 x 85 x 33, ներքին սարքի չափերը (լ x բ x խ) 110 x 25.8 x 32.5, քաշը՝ արտաքին սարքի` 77 կգ, ներքին սարքի` 16 կգ

»:

 

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2013 թ. հուլիսի 23

Երևան

 

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան