ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 հունվարի 2013 թվականի N 101-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 24-Ի N 286-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հյուպատոսական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37.1-ին կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 24-ի «Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների կողմից փաստաթղթերի հյուպատոսական վավերացման կարգը հաստատելու մասին» N 286-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`
1) որոշման հավելվածի 41-րդ կետում «39-րդ» բառը փոխարինել «40-րդ» բառով.
2) որոշման հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 62-րդ, 63-րդ և 64-րդ կետերով.
«62. Փաստաթղթերը վավերացնելու նպատակով դիմողը սահմանված փաստաթղթերը կարող է ներկայացնել նաև փոստով: Փոստով ներկայացնելու դեպքում դիմումի մեջ անհրաժեշտ է նշել նաև դիմողի հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն՝ թերի փաստաթղթեր ներկայացնելու դեպքում դրա մասին դիմողին ծանուցելու նպատակով:
63. Փաստաթուղթը, դիմողի ցանկությամբ և իր հաշվին, դիմողին կարող է տրամադրվել փոստով` պատվիրված նամակով, եթե դիմումատուն դիմումի մեջ նշել է դրա մասին:
64. Փոստային կապի ծառայության մատուցման համար վճարումն իրականացվում է դիմողի կողմից Հայաստանի Հանրապետությունում կամ օտարերկրյա պետություններում գործող փոստային ծառայությունների սակագներին համապատասխան:».
3) NN 1 և 2 ձևերը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն NN 1 և 2 հավելվածների:
2. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող 20-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության, ինչպես նաև օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների պաշտոնական կայքերում տեղադրել՝
1) փաստաթղթերի վավերացում ստանալու համար պահանջվող փաստաթղթերի ցանկը.
2) դիմումի ձևերը.
3) Հայաստանի Հանրապետությունում և օտարերկրյա պետություններում գործող համապատասխան փոստային ծառայությունների սակագները և կայքերի հղումները.
4) փոստով ծառայությունների մատուցման ընթացակարգը:
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող 15-օրյա ժամկետում ապահովել վճարումների պետական էլեկտրոնային համակարգում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության արտաբյուջետային գանձապետական հաշվի համարի բացումը և տեղադրումը՝ Հայաստանի Հանրապետության տարածքում փոստային կապի ծառայությունների համար Հայաստանի Հանրապետությունում գործող սակագների վճարման նպատակով:
4. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող 5-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը տրամադրել Հայաստանի Հանրապետության տարածքում փոստային կապի ծառայությունների սակագները:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, իսկ սույն որոշման 1-ին կետը` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 20-րդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2013 թ. փետրվարի 14 Երևան |
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2013 թվականի հունվարի 10-ի N 101-Ն որոշման |
«Ձև N 1
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
__________________________________________________
(անունը, հայրանունը, ազգանունը)
Անձնագրի սերիան և համարը ________________________
Բնակության վայրը_________________________________
Հեռախոսը ________________________________________
(առկայության դեպքում)
Էլ. փոստ _________________________________________
(առկայության դեպքում)
Դ Ի Մ ՈՒ Մ
Խնդրում եմ վավերացնել կից ներկայացվող փաստաթուղթը (փաստաթղթերը) Փաստաթուղթը ներկայացվելու է ___________________________________ (պետության անվանումը) |
Դիմումին կից հյուպատոսական վավերացման համար ներկայացնում եմ հետևյալ փաստաթղթերը`
1. ____________________________________________________________________
2. ____________________________________________________________________
3. ____________________________________________________________________
4. ____________________________________________________________________
Պետական տուրքը ______________ դրամի չափով վճարված է:
□ Խնդրում եմ տեղեկանքն ուղարկել հետևյալ հասցեով՝ __________________________
___________________________________________________________________________________
(անհրաժեշտ է լրացնել, եթե տեղեկանքը ցանկանում եք ստանալ փոստով)
Դիմող _____________________ (ստորագրությունը) |
____________________________ (անունը, ազգանունը) |
___ _______________________ 20___ թ.
*****************************************************************************************
Ծառայողական նշումներ
Ընդունելու օրը ___ _______________________ 20___ թ.
Գրանցման համարը _________________________
Հանձնելու օրը ___ _______________________ 20___ թ.
__________________________________
(ընդունող աշխատողի ստորագրությունը)
»:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2013 թվականի հունվարի 10-ի N 101-Ն որոշման |
«Ձև N 2
______________________________ - ՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԴԵՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ (ՀՅՈՒՊԱՏՈՍՈՒԹՅՈՒՆ)
__________________________________________________
(անունը, հայրանունը, ազգանունը)
Անձնագրի սերիան և համարը ________________________
Բնակության վայրը_________________________________
Հեռախոսը ________________________________________
(առկայության դեպքում)
Էլ. փոստ _________________________________________
(առկայության դեպքում)
Դ Ի Մ ՈՒ Մ
Խնդրում եմ կից ներկայացվող փաստաթուղթը (փաստաթղթերը) վավերացնել «Հյուպատոսական ծառայության մասին» ՀՀ օրենքի 50-րդ, 51-րդ և 52-րդ հոդվածների դրույթների համապատասխան
Դիմումին կից հյուպատոսական վավերացման համար ներկայացնում եմ հետևյալ փաստաթղթերը`
1. ____________________________________________________________________
2. ____________________________________________________________________
3. ____________________________________________________________________
4. ____________________________________________________________________
Պետական տուրքը _________________ չափով վճարված է:
□ Խնդրում եմ տեղեկանքն ուղարկել հետևյալ հասցեով՝ __________________________
___________________________________________________________________________________
(անհրաժեշտ է լրացնել, եթե տեղեկանքը ցանկանում եք ստանալ փոստով)
Դիմող _____________________ (ստորագրությունը) |
____________________________ (անունը, ազգանունը) |
___ _______________________ 20___ թ.
*****************************************************************************************
Ծառայողական նշումներ
Ընդունելու օրը ___ _______________________ 20___ թ.
Գրանցման համարը _________________________
Հանձնելու օրը ___ _______________________ 20___ թ.
__________________________________
(ընդունող աշխատողի ստորագրությունը)
»:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|