«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
8 նոյեմբերի 2016 թ.
Պետական գրանցման թիվ 05016357
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
14 հոկտեմբերի 2016 թ. |
թիվ 168-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԿԻՐԱՌՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՎԱՎԵՐԱՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ» ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 20-Ի ԹԻՎ 131-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 4-Ի ԹԻՎ 300-Ն, 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 13-Ի ԹԻՎ 2-Ն, 2000 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 1-Ի ԹԻՎ 18 ԵՎ 2000 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 25-Ի ԹԻՎ 97 ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Նպատակ ունենալով սահմանել վճարահաշվարկային փաստաթղթերին ներկայացվող նոր պահանջներ` կապված վճարահաշվարկային ծառայություններ մատուցող կազմակերպությունների կողմից մատուցվող ծառայությունների տեսակների ընդլայնման հետ և սահմանել պահանջներ վճարահաշվարկային կազմակերպությունների կողմից կիրառվող վճարահաշվարկային փաստաթղթերի նկատմամբ, ինչպես նաև հստակեցնել վճարահաշվարկային փաստաթղթերի կիրառման ոլորտները,
հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 5-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետը և 2-րդ մասի «ե» կետը, «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասը, «Վճարման հանձնարարականով միջոցների փոխանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ մասը, «Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասի «ե» կետը, «Հանրային ծառայությունների համարանիշի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածը,
ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ և 72-րդ հոդվածներով, 70-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հաստատել «Վճարահաշվարկային գործառնությունների կատարման ժամանակ կիրառվող փաստաթղթերի նվազագույն վավերապայմանները և դրանց լրացման կանոնները»` համաձայն Հավելվածի (կցվում է):
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2004 թվականի մայիսի 20-ի «Վճարահաշվարկային գործառնությունների կատարման ժամանակ կիրառվող փաստաթղթերի նվազագույն վավերապայմանները և դրանց լրացման կանոնները» նոր խմբագրությամբ հաստատելու մասին» թիվ 131-Ն որոշումը:
3. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2014 թվականի նոյեմբերի 4-ի ««Հայաստանի Հանրապետության տարածքում վճարային քարտի թողարկման, սպասարկման և տարածման, ինչպես նաև վճարային քարտով գործառնությունների իրականացման կարգը» հաստատելու և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2006 թվականի հունվարի 31-ի թիվ 39-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 300-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության տարածքում վճարային քարտի թողարկման, սպասարկման և տարածման, ինչպես նաև վճարային քարտով գործառնությունների իրականացման հետ կապված քարտապանների շահերի պաշտպանությանն ուղղված անվտանգության կանոններ սահմանելու մասին կարգում» (այսուհետ` Կարգ) կատարել հետևյալ փոփոխությունները.
1) Կարգի 36-րդ և 40-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել,
2) Կարգի 33-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«33. Վճարային քարտի կիրառման ընթացքում ձևավորված վճարահաշվարկային փաստաթղթի (քարտային անդորրագրի) նվազագույն վավերապայմանները սահմանվում են Կենտրոնական բանկի կողմից:»,
3) Կարգի 34-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«34. Սույն կարգի 31-րդ կետով սահմանված պահանջը կարող է չպահպանվել, եթե վճարահաշվարկային քարտային համակարգի կանոններով նախատեսված է հնարավորություն` տվյալ տեսակի վճարային քարտով կատարել առանց շփման (contactless) և քարտապանի նույնականացում չպահանջող գործարքներ:»,
4) Կարգի 39-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«39. Քարտապանին տրամադրվող քաղվածքի նվազագույն վավերապայմանները սահմանվում են Կենտրոնական բանկի կողմից:»,
5) Կարգի 7-րդ կետի 2-րդ ենթակետի «8-րդ կետով» բառերը փոխարինել «3-րդ կետի 3-րդ ենթակետով» բառերով,
6) Կարգի 15-րդ կետի 3-րդ ենթակետը «սահմանված պահանջները,» բառերից հետո լրացնել «ընդ որում` վճարային քարտով գործառնությունների իրականացման հիմնական կանոններով չի կարող սահմանվել դրույթ, որի համաձայն` թողարկողը պատասխանատվություն չի կրում քարտապանի կողմից չվավերացված այն գործարքների համար, որոնց կատարման ժամանակ կիրառվել է ՊԻՆ կոդ, բացառությամբ այն դեպքերի, երբ գործարքն իրականացվել է միկրոպրոցեսորային (չիպային) քարտի միջոցով,» բառերով:
4. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2015 թվականի հունվարի 13-ի ««Էլեկտրոնային փողի թողարկման և սպասարկման (շրջանառության) կարգն ու պայմանները, էլեկտրոնային փողով գործառնությունների իրականացմանը ներկայացվող պահանջները» կանոնակարգ 16.02-ը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2010 թվականի ապրիլի 13-ի թիվ 73-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 2-Ն որոշմամբ հաստատված «Էլեկտրոնային փողի թողարկման և սպասարկման (շրջանառության) կարգն ու պայմանները, էլեկտրոնային փողով գործառնությունների իրականացմանը ներկայացվող պահանջները» Կանոնակարգ 16.02-ը լրացնել 32.1 և 32.2 կետերով` հետևյալ բովանդակությամբ.
1) «32.1. Էլեկտրոնային փողի կիրառման ընթացքում թղթային և (կամ) էլեկտրոնային եղանակով ձևավորվում է էլեկտրոնային փողով գործառնությունների կատարումը հավաստող վճարահաշվարկային փաստաթուղթ` էլեկտրոնային փողով գործառնությունների կատարման անդորրագիր, որը պետք է պարունակի Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված նվազագույն վավերապայմանները:»,
2) «32.2. Էլեկտրոնային փող թողարկողն առնվազն յուրաքանչյուր ամիս տեղեկացնում է Հաճախորդին էլեկտրոնային փողով կատարված գործառնությունների վերաբերյալ` տրամադրելով Հաշվառման Հաշվի քաղվածք, որը պետք է պարունակի Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված նվազագույն վավերապայմանները: Քաղվածքի տրամադրման ժամկետը, պայմանները և կարգը սահմանվում են Հաճախորդի և Էլեկտրոնային փող թողարկողի միջև կնքված պայմանագրով:»:
5. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2000 թվականի փետրվարի 1-ի ««Հայաստանի Հանրապետությունում պարբերաբար վճարումների հանձնարարականով փոխանցումների իրականացման կարգը» հաստատելու մասին» թիվ 18 որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետությունում պարբերաբար վճարումների հանձնարարականով փոխանցումների իրականացման կարգում» (այսուհետ` Պարբերաբար վճարումների կարգ) կատարել հետևյալ փոփոխությունները.
1) Պարբերաբար վճարումների կարգի 4.1 կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4.1. Վճարողի կողմից ներկայացված ՊՎՀ-ն պարտադիր պետք է պարունակի հետևյալ վավերապայմանները (օրինակելի ձևը կցվում է)`
1) ՊՎՀ-ի համարը,
2) հանձնարարականի ներկայացման ամսաթիվը,
3) այն ամսաթիվը, մինչև որն ընկած ժամանակահատվածում հանձնարարականն ուժի մեջ է գտնվելու,
4) վճարումների կատարման սկիզբը և պարբերականությունը, որտեղ հստակորեն պետք է նշված լինի, թե որ օրվանից է սկսվելու վճարի կատարումը վճարողի բանկի կողմից, և ինչպիսի պարբերականությամբ է այն կրկնվելու,
5) վճարողի անունը, ազգանունը կամ անվանումը,
6) վճարողի բանկի (մասնաճյուղի) անվանումը,
7) վճարողի հաշվի համարը վճարողի բանկում,
8) շահառուի անունը, ազգանունը կամ անվանումը,
9) շահառուի բանկի (մասնաճյուղի) անվանումը,
10) շահառուի հաշվի համարը շահառուի բանկում,
11) վճարման գումարը` թվերով և բառերով,
12) արժույթը` բառերով,
13) վճարման նպատակը,
14) վճարողի ստորագրությունը (եթե վճարողը ֆիզիկական անձ է) կամ վճարողի իրավասու անձի ստորագրությունը (եթե վճարողն իրավաբանական անձ է),
15) վճարողի հարկ վճարողի հաշվառման համարը, եթե վճարումներն ուղղված են Հայաստանի Հանրապետության բյուջե, կամ հանրային ծառայությունների համարանիշը` «Հանրային ծառայությունների համարանիշի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում:»,
2) Պարբերաբար վճարումների կարգի 4.2 կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4.2. Վճարողի կողմից ներկայացվող ՊՎՀ-ի փոփոխման (չեղյալ համարելու) հանձնարարականը պարտադիր պետք է պարունակի հետևյալ վավերապայմանները (օրինակելի ձևը կցվում է).
1) ՊՎՀ-ի փոփոխման (չեղյալ համարելու) հանձնարարականի համարը,
2) ՊՎՀ-ի փոփոխման (չեղյալ համարելու) հանձնարարականի ներկայացման ամսաթիվը,
3) վճարողի բանկի անվանումը,
4) վճարողի անվանումը,
5) այն ՊՎՀ-ի համարը և վճարողի բանկ ներկայացման ամսաթիվը, որը պետք է փոփոխվի կամ չեղյալ համարվի,
6) «չեղյալ համարել» տարբերակը կամ «փոփոխել» տարբերակը` ըստ փոփոխվող չափանիշների ցանկի,
7) վճարողի ստորագրությունը (եթե վճարողը ֆիզիկական անձ է) կամ վճարողի իրավասու անձի ստորագրությունը (եթե վճարողն իրավաբանական անձ է):»:
6. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2000 թվականի ապրիլի 25-ի ««Հայաստանի Հանրապետությունում միջոցների փոխանցումն ուղղակի դեբետագրման եղանակով իրականացնելու կարգը» հաստատելու մասին» թիվ 97 որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետությունում միջոցների փոխանցումն ուղղակի դեբետագրման եղանակով իրականացնելու կարգի» ամբողջ տեքստից հանել «և իրավաբանական անձի կնիքը» բառերը:
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո:
ՀՀ կենտրոնական բանկի |
Ա. Ջավադյան |
2016 թ. հոկտեմբերի 20 Երևան |
Հավելված Հաստատված է ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2016 թվականի հոկտեմբերի 14-ի թիվ 168-Ն որոշմամբ |
«ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԿԻՐԱՌՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՎԱՎԵՐԱՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ»
ԳԼՈՒԽ 1. ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՐԿԱՆ
1. Սույն կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն վճարահաշվարկային ծառայություններ մատուցող կազմակերպություններին ներկայացված` դրամական միջոցները մուտքագրելու, ելքագրելու, փոխանցելու կամ վճարելու վերաբերյալ կարգադրություն պարունակող և (կամ) վճարահաշվարկային ծառայություններ մատուցող կազմակերպությունների կողմից ծառայությունների մատուցումը և (կամ) գործարքների կատարումը հաստատող, մատուցված ծառայությունների և (կամ) կատարված գործարքների վերաբերյալ տեղեկատվություն պարունակող փաստաթղթերի (այսուհետ` վճարահաշվարկային փաստաթղթեր) վավերապայմանները և դրանց լրացման կանոնները:
2. Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն վճարահաշվարկային ծառայություններ մատուցող կազմակերպությունների կողմից վճարահաշվարկային գործառնությունների կատարման ժամանակ կիրառվող վճարահաշվարկային փաստաթղթերի վավերապայմանները և դրանց լրացման կանոնները սահմանվում են սույն կարգով և Հայաստանի Հանրապետության այլ նորմատիվ իրավական ակտերով:
ԳԼՈՒԽ 2. ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
3. Սույն կարգում կիրառվող հիմնական հասկացություններն ունեն հետևյալ իմաստը.
1) Ֆինանսական կազմակերպություն` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված բանկ, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված վճարահաշվարկային կազմակերպություն:
2) Ֆինանսական կազմակերպության տարածքային ստորաբաժանում` Ֆինանսական կազմակերպության գլխամաս և մասնաճյուղ:
3) Վճարում` ֆինանսական կազմակերպության միջնորդությամբ վճարողի կողմից շահառուին ուղղված վճարման (այդ թվում նաև` էլեկտրոնային փողով վճարման) իրականացում, որի դիմաց վճարողին տրամադրվում է գույք կամ գույքային իրավունք կամ մատուցվում է ծառայություն կամ կատարվում է աշխատանք, կամ վճարում, որն ուղղված է Հայաստանի Հանրապետության պետական կամ համայնքային բյուջե:
4) Փոխանցում` դրամական միջոցների փոխանցում (այդ թվում նաև` էլեկտրոնային փողի փոխանցում, էլեկտրոնային փողի մարում բանկային հաշվին փոխանցելու միջոցով), որի դիմաց փոխանցողին չի տրամադրվում գույք կամ գույքային իրավունք, չի մատուցվում ծառայություն, չի կատարվում աշխատանք:
5) Գործարքի սպասարկումն ապահովող սարք (միջոց)` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի օգոստոսի 16-ի թիվ 209-Ն որոշմամբ հաստատված «Ավտոմատ ինքնասպասարկող սարքերի տեղադրման, շահագործման և դրանց միջոցով ֆինանսական գործառնությունների իրականացման վերաբերյալ կարգով» սահմանված ավտոմատ ինքնասպասարկող սարք, ինչպես նաև ՊՈՍ տերմինալ, իմպրինտեր, վիրտուալ (ինտերնետ) կամ այլ էլեկտրոնային միջավայրում` առևտրի և (կամ) ծառայությունների մատուցման կետում վիրտուալ ՊՈՍ տերմինալ:
6) Էլեկտրոնային փող, էլեկտրոնային փողի հաշվառման հաշիվ, էլեկտրոնային փողով վճարման իրականացում, էլեկտրոնային փողի փոխանցում, էլեկտրոնային փողի մարում, էլեկտրոնային փողի փոխարկում, էլեկտրոնային փողով հաշվարկների իրականացման համակարգ, ծառայություն մատուցող անձ` ըստ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2015 թվականի հունվարի 13-ի թիվ 2-Ն որոշմամբ հաստատված «Էլեկտրոնային փողի թողարկման և սպասարկման (շրջանառության) կարգն ու պայմանները, էլեկտրոնային փողով գործառնությունների իրականացմանը ներկայացվող պահանջները» Կանոնակարգ 16.02-ով սահմանված նշանակության:
7) Վճարային քարտ, ՊՈՍ տերմինալ, ՊԻՆ-կոդ, սպասարկող (merchant), առանց շփման (contactless) և քարտապանի նույնականացում չպահանջող գործարքներ` ըստ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2014 թվականի նոյեմբերի 4-ի թիվ 300-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության տարածքում վճարային քարտի թողարկման, սպասարկման և տարածման, ինչպես նաև վճարային քարտով գործառնությունների իրականացման հետ կապված քարտապանների շահերի պաշտպանությանն ուղղված անվտանգության կանոններ սահմանելու մասին կարգով» սահմանված նշանակության:
8) Բանկային հաշիվ` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի համաձայն` բանկային հաշվի պայմանագրի հիման վրա հաճախորդի համար բացված բանկային հաշիվ:
9) Հաճախորդ` ցանկացած անձ, որին ֆինանսական կազմակերպությունը մատուցում է ծառայություններ:
10) Արագ փոխանցումների համակարգ` ըստ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2014 թվականի սեպտեմբերի 23-ի թիվ 250-Ն որոշմամբ հաստատված «Արտասահմանյան վճարահաշվարկային համակարգերում մասնակցելու թույլտվության տրամադրումը, արտասահմանյան վճարահաշվարկային համակարգի գործունեության կանոններում և ներկայացված փաստաթղթերում կենտրոնական բանկին տեղեկացման ենթակա փոփոխությունների ցանկը և համակարգը բնութագրող չափանիշները, գրանցամատյանի վարման կարգը» կանոնակարգ 19-ով սահմանված նշանակության:
11) Հարկային պարտավորություններ կրող հաշվառված հարկատու (այսուհետ` հաշվառված հարկատու)` «Կազմակերպություններին և ֆիզիկական անձանց հարկային հաշվառման վերցնելու և հարկային հաշվառումից հանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հարկային մարմնի կողմից հաշվառված հարկ վճարող:
12) Հարկ վճարողի հաշվառման համար (այսուհետ` ՀՎՀՀ)` ըստ «Կազմակերպություններին և ֆիզիկական անձանց հարկային հաշվառման վերցնելու և հարկային հաշվառումից հանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված նշանակության:
13) Հանրային ծառայությունների համարանիշ կամ Հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքի համար (այսուհետ` ՀԾՀ)` ըստ «Հանրային ծառայությունների համարանիշի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված նշանակության:
ԳԼՈՒԽ 3. ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
4. Վճարահաշվարկային փաստաթղթերի նկատմամբ սույն կարգով սահմանված պահանջները տարածվում և կիրառվում են ֆինանսական կազմակերպության կողմից վճարումների, փոխանցումների, կանխիկի մուտքագրման և կանխիկի ելքագրման գործառնությունների իրականացման ժամանակ ձևավորվող վճարահաշվարկային փաստաթղթերի նկատմամբ:
5. Սույն կարգը սահմանում է հետևյալ վճարահաշվարկային փաստաթղթերի նվազագույն վավերապայմանները և դրանց լրացման կանոնները`
1) վճարահաշվարկային փաստաթղթեր, որոնք պարունակում են կարգադրություն դրամական միջոցները մուտքագրելու, ելքագրելու, վճարելու, փոխանցելու, վճարումը (փոխանցումը) չեղյալ համարելու վերաբերյալ և (կամ) հաստատում (հավաստում) են ծառայությունների մատուցումը և (կամ) գործարքների կատարումը`
ա. Վճարման հանձնարարական,
բ. Վճարման հանձնարարականը չեղյալ համարելու հանձնարարական,
գ. Վճարման պահանջագիր,
դ. Մուտքի հայտարարություն (մուտքի հայտարարագիր, մուտքի անդորրագիր, մուտքի օրդեր),
ե. Ելքի հայտարարություն (ելքի հայտարարագիր, ելքի անդորրագիր, ելքի օրդեր),
զ. Դրամական միջոցների փոխանցման դիմում (փոխանցման անդորրագիր),
է. Դրամական միջոցների ստացման դիմում (ստացման անդորրագիր),
2) վճարահաշվարկային փաստաթղթեր, որոնք միայն հաստատում (հավաստում) են ծառայությունների մատուցումը և (կամ) գործարքների կատարումը և (կամ) տեղեկատվություն են պարունակում մատուցված ծառայությունների և (կամ) կատարված գործարքների վերաբերյալ`
ա. Վճարային քարտի և էլեկտրոնային փողի անդորրագիր,
բ. Հաշվի քաղվածք (ընդ որում` «Հաշվի քաղվածք» փաստաթղթի նկատմամբ սահմանված պահանջները կիրառվում են բանկային թղթակցային հաշիվների, նոր ստեղծվող ֆինանսական կազմակերպությունների կանոնադրական հիմնադրամի համալրման նպատակով բացվող կուտակային հաշիվների, հաշվարկների իրականացման նպատակով բացվող տեխնիկական հաշիվների, իրավաբանական անձ հանդիսացող հաճախորդների բանկային հաշիվների և իրավաբանական ու ֆիզիկական անձ հանդիսացող հաճախորդների էլեկտրոնային փողի հաշվառման հաշիվների նկատմամբ):
6. Բացի սույն կարգով սահմանված նվազագույն վավերապայմաններից, Ֆինանսական կազմակերպությունը վճարահաշվարկային փաստաթղթերում անհրաժեշտության դեպքում կարող է կիրառել նաև այլ վավերապայմաններ` Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների և (կամ) իր ներքին ընթացակարգերով սահմանված կարգի համաձայն:
7. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ֆինանսական կազմակերպությունների կողմից կիրառվող վճարահաշվարկային փաստաթղթերը պետք է լինեն հայատառ հայերեն, իսկ հաճախորդի և ֆինանսական կազմակերպության միջև կնքված պայմանագրով, միջազգային համակարգերի կանոններով և (կամ) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված լինելու դեպքում` նաև այլ լեզվով:
8. Սույն կարգով սահմանված վճարահաշվարկային փաստաթղթերը կարող են կիրառվել (ներկայացվել) թղթային և (կամ) էլեկտրոնային եղանակով, այդ թվում նաև` հեռահար սպասարկման համակարգերի միջոցով (բանկ-հաճախորդ համակարգի, ինտերնետ բանկինգի, մոբայլ բանկինգի, էլեկտրոնային փողով հաշվարկների իրականացման համակարգի և այլնի միջոցով), ինչպես նաև գործարքի սպասարկումն ապահովող սարքի (միջոցի) կիրառմամբ: Ընդ որում` սույն կարգի 5-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված փաստաթղթերը կիրառվում են առանց վճարային քարտի և էլեկտրոնային փողի (այդ թվում նաև` վերջիններիս վավերապայմանների և (կամ) տվյալների) օգտագործմամբ կատարվող գործառնություններում:
9. Ֆինանսական կազմակերպությունը սույն կարգով սահմանված վճարահաշվարկային փաստաթղթերը գործարքն իրականացնող անձին տրամադրում է հետևյալ միջոցներից առնվազն մեկի միջոցով, եթե Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով այլ բան սահմանված չէ.
1) էլեկտրոնային եղանակով` հաճախորդի կողմից նախապես նշված էլեկտրոնային փոստի (e-mail) հասցեին կամ հեռախոսահամարին ուղարկելու միջոցով,
2) էլեկտրոնային եղանակով պահպանելով միայն տվյալ հաճախորդի համար հասանելի տեխնիկածրագրային միջավայրում, որը թույլ է տալիս վճարահաշվարկային փաստաթուղթը տպել և դուրս բերել արտաքին կրիչի վրա կամ ուղարկել էլեկտրոնային փոստի (e-mail) հասցեին,
3) հաճախորդին թղթային եղանակով տրամադրելու միջոցով:
10. Վճարահաշվարկային փաստաթղթերի կիրառման ոլորտները սահմանված են սույն կարգով և սույն կարգի անբաժանելի մասը կազմող Հավելված 1-ով: Ֆինանսական կազմակերպությունը կարող է վճարման, փոխանցման, կանխիկի մուտքագրման և կանխիկի ելքագրման ժամանակ կիրառել սույն կարգով չսահմանված վճարահաշվարկային փաստաթուղթ` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի այլ նորմատիվ իրավական ակտերով սահմանված լինելու դեպքում:
ԳԼՈՒԽ 4. ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐՈՒՄ ՎԱՎԵՐԱՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԼՐԱՑՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՆՈՆՆԵՐ
11. ՀԾՀ-ն պարտադիր պետք է առկա լինի և լրացվի սույն կարգով սահմանված վճարահաշվարկային փաստաթղթերում, եթե այն կիրառվում է «Հանրային ծառայությունների համարանիշի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված վճարումների կամ փոխանցումների կատարման ժամանակ: Ընդ որում` Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն հարկեր, տուրքեր, այլ պարտադիր վճարներ վճարելու ժամանակ.
1) եթե վճարում կատարող ֆիզիկական անձը կատարում է վճարում իր պարտավորությունների դիմաց և հանդիսանում է հիմնական պարտապան, ապա պարտադիր պետք է լրացվի վճարում կատարող անձի ՀԾՀ-ն,
2) եթե վճարում կատարող անձը տարբերվում է պարտավորություններ ունեցող ֆիզիկական անձից, որը հանդիսանում է հիմնական պարտապան, ապա պարտադիր պետք է լրացվի հիմնական պարտապանի ՀԾՀ-ն:
12. ՀՎՀՀ-ն պարտադիր պետք է լրացվի հաշվառված հարկատու հանդիսացող անձի պարտավորությունների կատարման նպատակով Հայաստանի Հանրապետության բյուջե ուղղված վճարումների ժամանակ, ընդ որում`
1) եթե վճարում կատարող` հաշվառված հարկատու հանդիսացող անձը կատարում է վճարում իր պարտավորությունների դիմաց և հանդիսանում է հիմնական պարտապան, ապա պարտադիր պետք է լրացվի վճարում կատարող անձի ՀՎՀՀ-ն,
2) եթե վճարում կատարող անձը տարբերվում է պարտավորություններ ունեցող հաշվառված հարկատու հանդիսացող անձից` հիմնական պարտապանից, ապա պարտադիր պետք է լրացվի հիմնական պարտապանի ՀՎՀՀ-ն:
13. Սույն կարգով սահմանված բոլոր վճարահաշվարկային փաստաթղթերում իրավաբանական անձանց համար սահմանված պահանջները տարածվում են նաև անհատ ձեռնարկատեր հանդիսացող անձանց վրա:
14. Սույն կարգով սահմանված վճարահաշվարկային փաստաթղթերում վավերապայմանների լրացման համար գործում են հետևյալ կանոնները. Վճարահաշվարկային փաստաթղթերի վավերապայմաններում կիրառվող.
1) «համարը» վավերապայմանում լրացվում է տվյալ փաստաթղթի չկրկնվող (ունիկալ) համարը, ընդ որում` համարի ունիկալության պահանջը կարող է չպահպանվել, եթե հաճախորդը սույն կարգի 5-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված վճարահաշվարկային փաստաթղթերը ներկայացնում է թղթային եղանակով,
2) «ամսաթիվ» վավերապայմանը լրացվում է որպես «օր, ամիս, տարի»,
3) «արժույթը (բառերով կամ կոդով)» դաշտում լրացվում է գործարքի գումարի արժույթը բառերով, եթե վճարահաշվարկային փաստաթուղթը հայերեն է, կամ նշվում է տվյալ արժույթի համար սահմանված կոդը` ըստ ԻՍՈ (ISO) 4217 ստանդարտի, եթե վճարահաշվարկային փաստաթուղթը հայերեն չէ,
4) «գործարքի նպատակ» դաշտում նշվում է տնտեսական գործառնության բովանդակությունը: Այդ նպատակով, օրինակ, կարող է նշվել.
ա. բյուջե ուղղված վճար, եթե վճարումն ուղղված է բյուջետային պարտավորությունների կատարմանը, կամ
բ. սոցիալական բնույթ ունեցող վճար, եթե վճարվում է սոցիալական ապահովության պետական ծրագրերով նախատեսված կենսաթոշակ, նպաստ, հատուցում, կամ
գ. ապրանքի կամ ծառայության դիմաց վճար, կամ
դ. ֆինանսական կազմակերպության նկատմամբ մարվող պարտավորություն, կամ
ե. վարկի մարում, կամ
զ. կանխիկի մուտքագրում, կամ
է. կանխիկի ելքագրում, կամ
ը. փոխանցում և այլն:
«Գործարքի նպատակ» դաշտում կարող է լրացվել նաև սույն կետի 6-րդ և 7-րդ ենթակետերով սահմանված` «վճարման հիմք հանդիսացող փաստաթուղթ» և «պարտավորության տեսակը և ժամանակահատվածը» դաշտերում լրացման ենթակա տեղեկատվությունը, եթե «վճարման հիմք հանդիսացող փաստաթուղթ» և «պարտավորության տեսակը և ժամանակահատվածը» դաշտերի առկայությունը և լրացումը պարտադիր չէ Հայաստանի Հանրապետության իրավական ակտերով սահմանված դեպքերում,
5) «ստորագրություն» վավերապայմանը սույն կարգով սահմանված վճարահաշվարկային փաստաթղթում լրացվում է.
ա. թղթային եղանակով փաստաթղթերի ներկայացման դեպքում պարտադիր դրվում է հաճախորդի ստորագրությունը, ընդ որում` իրավաբանական անձանց դեպքում դրվում է իրավաբանական անձի իրավասու անձի (անձանց) ստորագրությունը (ները), իսկ ֆիզիկական անձանց դեպքում կարող է դրվել նաև լիազոր անձի ստորագրությունը,
բ. էլեկտրոնային եղանակով փաստաթղթերի ներկայացման դեպքում որպես ստորագրություն կիրառվում է ֆինանսական կազմակերպության կողմից սահմանված` գործարքն իրականացնող անձին նույնականացնող ծածկագիր և (կամ) այլ միջոց: Ընդ որում` գործարքի սպասարկումն ապահովող սարքի (միջոցի) կիրառմամբ, առանց վճարային քարտի և էլեկտրոնային փողի օգտագործման, կանխիկ դրամական միջոցների տրամադրմամբ կանխիկի մուտքագրում, վճարում և փոխանցում իրականացնելու դեպքում «ստորագրություն» վավերապայմանի պահանջը համարվում է կատարված, եթե հաճախորդը տալիս է իր համաձայնությունը գործարքն իրականացնելու համար` գործարքի սպասարկումն ապահովող սարքի (միջոցի) կիրառմամբ համապատասխան հրահանգ տալու միջոցով,
գ. վճարային քարտերով իրականացվող գործարքների ժամանակ «ստորագրություն» վավերապայմանի պահանջը համարվում է կատարված, եթե կիրառվում է ՊԻՆ-կոդ կամ անձի նույնականացման նպատակով` քարտային համակարգի կանոններով նախատեսված այլ ծածկագիր, որը դրվում է (կիրառվում է) գործարքը իրականացնելու պահին: Ընդ որում` վճարային քարտերով իրականացվող գործարքների ժամանակ «ստորագրություն» վավերապայմանի պահանջը կարող է չպահպանվել, եթե վճարահաշվարկային քարտային համակարգի կանոններով նախատեսված է հնարավորություն` տվյալ տեսակի վճարային քարտով կատարել առանց շփման (contactless) և քարտապանի նույնականացում չպահանջող գործարքներ,
դ. Էլեկտրոնային փողերի միջոցով իրականացվող գործարքների ժամանակ «ստորագրությունը» վավերապայմանի պահանջը համարվում է կատարված, եթե կիրառվում է Էլեկտրոնային փողի հաշվառման հաշվի տիրոջը նույնականացնող` էլեկտրոնային փողերով հաշվարկների իրականացման համակարգի կանոններով նախատեսված ծածկագիր, որը դրվում է (կիրառվում է) գործարքը իրականացնելու պահին,
6) «Վճարման հիմք հանդիսացող փաստաթուղթ» դաշտում լրացվում է վճարման համար հիմք հանդիսացող փաստաթղթի բնութագրիչները` վճարման համար հիմք հանդիսացող փաստաթղթի կազմման ամսաթիվը, փաստաթղթի տեսակի անվանումը և (կամ) այդ փաստաթղթի կոդը, փաստաթղթի սերիան և (կամ) համարը և այլ տվյալներ: Սույն ենթակետում նշված տվյալներից յուրաքանչյուրը լրացվում է առկայության դեպքում: Ընդ որում` որպես վճարման հիմք հանդիսացող փաստաթղթի տեսակ կարող է նշվել.
ա. պայմանագիր, կամ
բ. հարկային հաշվետվության ձև, կամ
գ. մաքսային հայտարարագիր, կամ
դ. դատական ակտ, կամ
ե. վարչական ակտ, կամ
զ. այլ փաստաթղթեր,
7) «Պարտավորության տեսակը և ժամանակահատվածը» վավերապայմանը ներառում է վճարվող «պարտավորության տեսակը» և «ժամանակահատվածը» դաշտերում լրացվող տեղեկատվությունը.
ա. «Պարտավորության տեսակը» դաշտում կարող է լրացվել.
ա) ընթացիկ ժամանակահատվածի համար կամավոր վճարում, կամ
բ) կամավոր հարկային վճարումներ անցած ժամկետների համար, կամ
գ) հարկային մարմինների պահանջի դիմաց կատարված վճարում, անցած ժամկետների համար, կամ
դ) հետաձգված պարտավորության մարում, կամ
ե) հաշվարկված տույժի (տուգանքի) վճարում, կամ
զ) այլ պարտավորություններ,
բ. «ժամանակահատվածը» դաշտում լրացվում է վճարվող պարտավորության հետ կապված այն ժամանակահատվածի սկիզբը և (կամ) վերջը, որի ընթացքում առաջացած պարտավորությունների համար կատարվում է վճարումը: Ժամանակահատվածի սկիզբը և (կամ) վերջը նշվում է օր/ամիս/տարի սկզբունքով (DDMMYYYY): Եթե վճարումը կատարվում է որոշակի օրվա դրությամբ, որտեղ ժամանակահատված չի նշվում, ապա լրացվում է միայն այդ ամսաթիվը` որպես ժամանակահատվածի վերջ,
8) «Անունը, ազգանունը կամ անվանումը» վավերապայմանում լրացվում է գործարքն իրականացնող անձի անունը և ազգանունը` ֆիզիկական անձ լինելու դեպքում կամ անվանումը` իրավաբանական անձ լինելու դեպքում,
9) «Միջնորդավճարը» դաշտում ֆինանսական կազմակերպության կողմից նշվում է գործարքի կատարման համար գանձվող միջնորդավճարը` գումարային արտահայտությամբ կամ վճարվող, փոխանցվող, մուտքագրվող կամ ելքագրվող գումարի նկատմամբ տոկոսային արտահայտությամբ,
10) «Գումարը (թվերով և (կամ) բառերով)» դաշտում լրացվում է վճարվող, փոխանցվող, մուտքագրվող կամ ելքագրվող գումարը` թվերով և բառերով, եթե վճարահաշվարկային փաստաթուղթը ներկայացվել կամ տրամադրվել է թղթային եղանակով, հակառակ դեպքում, եթե վճարահաշվարկային փաստաթուղթը ներկայացվել կամ տրամադրվել է էլեկտրոնային եղանակով, նշվում է գումարը` թվերով և (կամ) բառերով:
ԳԼՈՒԽ 5. ՎՃԱՐՄԱՆ ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆ
15. Ֆինանսական կազմակերպությունը «Վճարման հանձնարարական» փաստաթուղթը կիրառում է հաճախորդի կողմից ֆինանսական կազմակերպությանը ներկայացված` վճարման կամ փոխանցման կարգադրության ընդունման և վերջինիս պահանջների համաձայն կրեդիտային փոխանցումներ կատարելիս.
1) երբ վճարումը կամ փոխանցումը կատարվում է անկանխիկ եղանակով վճարողի բանկային հաշվից, որի արդյունքում կրեդիտագրվում է շահառուի բանկային հաշիվը, կամ
2) վճարողի կողմից կանխիկ դրամական միջոցների տրամադրմամբ, որի արդյունքում կրեդիտագրվում է շահառուի բանկային հաշիվը:
16. «Վճարման հանձնարարական» փաստաթուղթը կազմվում է երկու օրինակից` մեկը պահվում է ֆինանսական կազմակերպությունում, իսկ մյուսը տրվում է հաճախորդին, եթե հաճախորդին չի տրամադրվում գործարքի կատարումը հավաստող այլ փաստաթուղթ (օրինակ` անդորրագիր): Ընդ որում` հաճախորդին տրամադրվող վճարման հանձնարարականով կատարված գործարքի կատարումը հավաստող փաստաթուղթը պետք է առնվազն պարունակի այն դաշտերը, որոնք լրացվել են վճարման հանձնարարականում, բացառությամբ «վճարողի ստորագրությունը» և «վճարողի կնիքը» դաշտերի:
17. «Վճարման հանձնարարական» փաստաթղթի համար սահմանվում են հետևյալ վավերապայմանները և դրանց լրացման կանոնները.
1) «Վճարման հանձնարարական» փաստաթղթի նվազագույն վավերապայմաններն են.
Հ/հ |
«Վճարման հանձնարարական» փաստաթղթի նվազագույն վավերապայմանները |
Դաշտի առկայության պահանջը |
Դաշտի լրացման պա-հանջը, երբ վճարման հանձնարարականը ներկայացնողը՝ վճարողը, վճարում է իր պարտավորությունների դիմաց կամ փոխանցում է գումար իր անունից |
Դաշտի լրացման պահանջը, երբ վճարողը տարբերվում է հիմնական պարտապանից |
1 |
2 |
3 |
4 |
5 |
1 |
փաստաթղթի անվանումը |
պարտադիր |
պարտադիր |
պարտադիր |
2 |
վճարման հանձնարարականի համարը |
պարտադիր |
պարտադիր |
պարտադիր |
3 |
վճարման հանձնարարականի ներկայացման ամսաթիվը |
պարտադիր |
պարտադիր |
պարտադիր |
4 |
շահառուին վճարման ամսաթիվը |
պարտադիր |
ոչ պարտադիր |
ոչ պարտադիր |
5 |
կատարման ամսաթիվը |
պարտադիր |
ոչ պարտադիր |
ոչ պարտադիր |
6 |
վճարողի անունը, ազգանունը կամ անվանումը |
պարտադիր |
պարտադիր |
պարտադիր |
7 |
վճարողին սպասարկող ֆինանսական կազմակերպության անվանումը |
պարտադիր |
պարտադիր |
պարտադիր |
8 |
վճարողի բանկային հաշվի համարը |
պարտադիր |
պարտադիր |
պարտադիր |
9 |
վճարողի ՀՎՀՀ |
պարտադիր |
պարտադիր |
ոչ պարտադիր |
10 |
վճարողի ՀԾՀ |
պարտադիր |
պարտադիր |
ոչ պարտադիր |
11 |
շահառուի անունը, ազգանունը կամ անվանումը |
պարտադիր |
պարտադիր |
պարտադիր |
12 |
շահառուին սպասարկող ֆինանսական կազմակերպության անվանումը |
պարտադիր |
պարտադիր |
պարտադիր |
13 |
շահառուի բանկային հաշվի համարը |
պարտադիր |
պարտադիր |
պարտադիր |
14 |
շահառուի ՀԾՀ |
պարտադիր |
պարտադիր |
պարտադիր |
15 |
գումարը (թվերով և (կամ) բառերով) |
պարտադիր |
պարտադիր |
պարտադիր |
16 |
արժույթը (բառերով կամ կոդով) |
պարտադիր |
պարտադիր |
պարտադիր |
17 |
գործարքի նպատակը |
պարտադիր |
պարտադիր |
պարտադիր |
18 |
հիմնական պարտապանի անունը, ազգանունը կամ անվանումը |
պարտադիր |
- |
պարտադիր |
19 |
հիմնական պարտապանի ՀՎՀՀ |
պարտադիր |
- |
պարտադիր |
20 |
հիմնական պարտապանի ՀԾՀ |
պարտադիր |
- |
պարտադիր |
21 |
վճարման հիմք հանդիսացող փաստաթուղթ |
ոչ պարտադիր |
ոչ պարտադիր |
ոչ պարտադիր |
22 |
պարտավորության տեսակը և ժամանակահատվածը |
ոչ պարտադիր |
ոչ պարտադիր |
ոչ պարտադիր |
23 |
միջնորդավճարը |
պարտադիր |
պարտադիր |
պարտադիր |
24 |
վճարողի ստորագրությունը |
պարտադիր |
պարտադիր |
պարտադիր |
վճարողի կնիքը |
պարտադիր |
ոչ պարտադիր |
ոչ պարտադիր | |
25 |
վճարման հանձնարարականը ստացող ֆինանսական կազմակերպության՝ գործարքը ձևակերպող աշխատակցի անունը, ազգանունը և (կամ) գործարքը ձևակերպող աշխատակցին նույնականացնող դրոշմակնիքը, ինչպես նաև ստորագրությունը |
պարտադիր |
պարտադիր |
պարտադիր |
26 |
վճարման հանձնարարականի ստացման ամսաթիվը և ժամը |
պարտադիր |
պարտադիր |
պարտադիր |
2) «Վճարման հանձնարարականի ներկայացման ամսաթիվը» դաշտում նշվում է վճարողի կողմից ֆինանսական կազմակերպությանը (ֆինանսական կազմակերպության տարածքային ստորաբաժանմանը) վճարման հանձնարարականը ներկայացնելու ամսաթիվը, իսկ էլեկտրոնային եղանակով ներկայացնելու դեպքում` նշվում է վճարողի կողմից այն ուղարկելու ամսաթիվը,
3) «Շահառուին վճարման ամսաթիվը» դաշտը վճարողի կողմից լրացվում է վերջինիս ցանկության դեպքում: Այս դաշտում լրացվում է շահառուին սպասարկող ֆինանսական կազմակերպության (ֆինանսական կազմակերպության տարածքային ստորաբաժանման) կողմից շահառուին ուղղված գումարը վճարելու ամսաթիվը,
4) «Կատարման ամսաթիվը» դաշտում վճարողն անհրաժեշտության դեպքում նշում է իրեն սպասարկող` վճարման հանձնարարականը ստացող ֆինանսական կազմակերպության (ֆինանսական կազմակերպության տարածքային ստորաբաժանման) կողմից վճարման հանձնարարականի կատարման ամսաթիվը,
5) «Վճարողի անունը, ազգանունը կամ անվանումը» դաշտը պարտադիր է լրացման համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում (այդ թվում նաև` վճարողի բանկային հաշվից վճարում կամ փոխանցում իրականացնելու դեպքում): Այն դեպքում, երբ վճարումը կամ փոխանցումը կատարվում է անկանխիկ եղանակով բանկային հաշվի դեբետագրման միջոցով, ապա այս դաշտում լրացվում է այն անձի անունը, ազգանունը կամ անվանումը, ում բանկային հաշվից իրականացվում է վճարումը կամ փոխանցումը, իսկ եթե վճարումը կամ փոխանցումը կատարվում է կանխիկ դրամական միջոցների տրամադրմամբ, ապա այս դաշտում լրացվում է այն անձի անունը, ազգանունը կամ անվանումը, ով ներկայացնում է վճարման հանձնարարականը,
6) «Վճարողին սպասարկող ֆինանսական կազմակերպության անվանումը» դաշտում լրացվում է ֆինանսական կազմակերպության և ֆինանսական կազմակերպության այն տարածքային ստորաբաժանման անվանումը, որին վճարողը ներկայացնում է վճարման հանձնարարականը: Ընդ որում, եթե վճարման հանձնարարականը ներկայացվում է էլեկտրոնային եղանակով (օրինակ` բանկ-հաճախորդ, ինտերնետ բանկինգ, մոբայլ բանկինգ և այլ համակարգերի միջոցով), ապա, կախված ֆինանսական կազմակերպության ներքին կանոններից, լրացվում է ֆինանսական կազմակերպության անվանումը և ֆինանսական կազմակերպության գլխամասի անվանումը կամ այն մասնաճյուղի անվանումը, որտեղ բացված բանկային հաշվից իրականացվում է միջոցների փոխանցումը,
7) «Շահառուին սպասարկող ֆինանսական կազմակերպության անվանումը» դաշտում լրացվում է ֆինանսական կազմակերպության և ֆինանսական կազմակերպության այն տարածքային ստորաբաժանման անվանումը, որում գտնվում է շահառուի` վճարման հանձնարարականի համաձայն կրեդիտագրման ենթակա բանկային հաշիվը: Ընդ որում` այս դաշտում կարող է լրացվել ինչպես Հայաստանի Հանրապետության տարածքում բանկային հաշիվներ բացելու և վարելու իրավունք ունեցող ֆինանսական կազմակերպության անվանումը, այնպես էլ օտարերկրյա տարածքում բանկային հաշիվներ բացելու և վարելու իրավունք ունեցող ֆինանսական կազմակերպության անվանումը,
8) «Վճարողի բանկային հաշվի համարը» դաշտում նշվում է վճարողին սպասարկող ֆինանսական կազմակերպությունում վճարողի բանկային հաշվի համարը, որից փոխանցվում կամ վճարվում է գումարը: Այս դաշտը կարող է չլրացվել, եթե փոխանցումը կամ վճարումը կատարվում է կանխիկ դրամական միջոցների տրամադրմամբ,
9) «Շահառուի բանկային հաշվի համարը» դաշտում լրացվում է շահառուին սպասարկող ֆինանսական կազմակերպությունում շահառուի բանկային հաշվի համարը, որին պետք է մուտքագրվի գումարը,
10) «Գումարը (թվերով և (կամ) բառերով)» դաշտում լրացվում է շահառուին վճարման ենթակա գումարը,
11) «Վճարման հիմք հանդիսացող փաստաթուղթ» և «պարտավորության տեսակը և ժամանակահատվածը» դաշտերի առկայությունը և լրացումը պարտադիր է միայն Հայաստանի Հանրապետության իրավական ակտերով սահմանված դեպքերում, հակառակ դեպքում` «վճարման հիմք հանդիսացող փաստաթուղթ» և «պարտավորության տեսակը և ժամանակահատվածը» դաշտերում լրացման ենթակա տեղեկատվությունը կարող է լրացվել «գործարքի նպատակ» դաշտում,
12) «Վճարման հանձնարարականի ստացման ամսաթիվը և ժամը» դաշտում պարտադիր նշվում է ֆինանսական կազմակերպության կողմից այդ փաստաթղթի ստացման ամսաթիվը և ժամը: Ընդ որում` ֆինանսական կազմակերպության կողմից սահմանված գործառնական ժամերից հետո ստացված վճարման հանձնարարականը համարվում է ստացված հաջորդ գործառնական օրը,
13) Եթե վճարման հանձնարարականը ներկայացվել է գործարքի կատարումն ապահովող սարքի (միջոցի) կիրառմամբ, ապա, բացի սույն կետի 1-ին ենթակետով սահմանված վավերապայմաններից, վճարման հանձնարարականով կատարված գործարքը հավաստող փաստաթղթում պետք է պարտադիր առկա լինեն նաև գործարքի սպասարկումն ապահովող սարքը (միջոցը) նույնականացնող տվյալները (տեղադրման հասցեն և (կամ) նույնականացուցիչ համարը):
ԳԼՈՒԽ 6. ՎՃԱՐՄԱՆ ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆԸ ՉԵՂՅԱԼ ՀԱՄԱՐԵԼՈՒ ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆ
18. Ֆինանսական կազմակերպությունը «Վճարման հանձնարարականը չեղյալ համարելու հանձնարարական» փաստաթուղթը կիրառում է վճարման հանձնարարականով նախատեսված գումարի փոխանցումը կամ վճարումը դադարեցնելու դեպքում` վճարման հանձնարարականը ներկայացնողի կամ դատարանի կողմից ընդունված որոշման հիման վրա:
19. «Վճարման հանձնարարականը չեղյալ համարելու հանձնարարականը» կազմվում է երկու օրինակից` մեկը պահվում է ֆինանսական կազմակերպությունում, իսկ մյուսը տրվում է հաճախորդին, եթե հաճախորդին չի տրամադրվում վճարման հանձնարարականը չեղյալ համարելու հանձնարարականի ներկայացումը հավաստող այլ փաստաթուղթ: Ընդ որում` հաճախորդին տրամադրվող վճարման հանձնարարականը չեղյալ համարելու հանձնարարականի ներկայացումը հավաստող փաստաթուղթը պետք է առնվազն պարունակի այն դաշտերը, որոնք լրացվել են վճարման հանձնարարականը չեղյալ համարելու հանձնարարականում, բացառությամբ «վճարման հանձնարարականը չեղյալ համարելու հանձնարարականը ներկայացնողի ստորագրությունը» և «վճարման հանձնարարականը չեղյալ համարելու հանձնարարականը ներկայացնողի կնիքը» դաշտերի:
20. «Վճարման հանձնարարականը չեղյալ համարելու հանձնարարական» փաստաթղթի համար սահմանվում են հետևյալ վավերապայմանները և դրանց լրացման կանոնները.
1) «Վճարման հանձնարարականը չեղյալ համարելու հանձնարարական» փաստաթղթի նվազագույն վավերապայմաններն են.
Հ/հ |
«Վճարման հանձնարարականը |
Դաշտի առկայության պահանջը |
Դաշտի լրացման |
1 |
2 |
3 |
4 |
1 |
փաստաթղթի անվանումը |
պարտադիր |
պարտադիր |
2 |
վճարման հանձնարարականը չեղյալ համարելու հանձնարարականի համարը |
պարտադիր |
պարտադիր |
3 |
վճարման հանձնարարականը չեղյալ համարելու հանձնարարականի ներկայացման ամսաթիվը |
պարտադիր |
պարտադիր |
4 |
վճարման հանձնարարականը չեղյալ համարելու հանձնարարականը ներկայացնողի անունը, ազգանունը կամ անվանումը |
պարտադիր |
պարտադիր |
5 |
վճարման հանձնարարականը չեղյալ համարելու հանձնարարականը ներկայացնողի բանկային հաշվի համարը |
պարտադիր |
պարտադիր |
6 |
վճարման հանձնարարականը չեղյալ համարելու հանձնարարականը ստացող ֆինանսական կազմակերպության անվանումը |
պարտադիր |
պարտադիր |
7 |
չեղյալ համարելու ենթակա վճարման հանձնարարականի համարը |
պարտադիր |
պարտադիր |
8 |
չեղյալ համարելու ենթակա վճարման հանձնարարականի ներկայացման ամսաթիվը |
պարտադիր |
պարտադիր |
9 |
չեղյալ համարելու ենթակա վճարման հանձնարարականի նկարագրությունը |
պարտադիր |
ոչ պարտադիր |
10 |
վճարման հանձնարարականը չեղյալ համարելու պատճառը |
պարտադիր |
ոչ պարտադիր |
11 |
միջնորդավճարը |
պարտադիր |
պարտադիր |
12 |
վճարման հանձնարարականը չեղյալ համարելու հանձնարարականը ներկայացնողի ստորագրությունը |
պարտադիր |
պարտադիր |
վճարման հանձնարարականը չեղյալ համարելու հանձնարարականը ներկայացնողի կնիքը |
պարտադիր |
ոչ պարտադիր | |
13 |
հանձնարարականը ստացող ֆինանսական կազմակերպության՝ գործարքը ձևակերպող աշխատակցի անունը, ազգանունը և (կամ) գործարքը ձևակերպող աշխատակցին նույնականացնող դրոշմակնիքը, ինչպես նաև ստորագրությունը |
պարտադիր |
պարտադիր |
14 |
հանձնարարականի ստացման ամսաթիվը և ժամը |
պարտադիր |
պարտադիր |
2) Եթե վճարման հանձնարարականը չեղյալ համարելու հանձնարարականը ներկայացվել է գործարքի կատարումն ապահովող սարքի (միջոցի) կիրառմամբ, ապա, բացի սույն կետի 1-ին ենթակետով սահմանված վավերապայմաններից, վճարման հանձնարարականը չեղյալ համարելու հանձնարարականի ներկայացումը հավաստող փաստաթղթում պետք է պարտադիր առկա լինեն նաև գործարքի սպասարկումն ապահովող սարքը (միջոցը) նույնականացնող տվյալները (տեղադրման հասցեն և (կամ) նույնականացուցիչ համարը):
ԳԼՈՒԽ 7. ՎՃԱՐՄԱՆ ՊԱՀԱՆՋԱԳԻՐ
21. Ֆինանսական կազմակերպությունը «Վճարման պահանջագիր» փաստաթուղթը կիրառում է շահառուի կողմից իրեն սպասարկող ֆինանսական կազմակերպության միջոցով անկանխիկ եղանակով վճարողից գումար պահանջելու ժամանակ` վճարողի կողմից ակցեպտավորմամբ կամ առանց ակցեպտի:
22. «Վճարման պահանջագիր» փաստաթղթի համար սահմանվում են հետևյալ վավերապայմանները և դրանց լրացման կանոնները.
1) «Վճարման պահանջագիր» փաստաթղթի նվազագույն վավերապայմաններն են.
Հ/հ |
«Վճարման պահանջագիր» |
Դաշտի առկայության պահանջը |
Դաշտի լրացման |
1 |
2 |
3 |
4 |
1 |
փաստաթղթի անվանումը |
պարտադիր |
պարտադիր |
2 |
վճարման պահանջագրի համարը |
պարտադիր |
պարտադիր |
3 |
վճարման պահանջագրի ներկայացման ամսաթիվը |
պարտադիր |
պարտադիր |
4 |
վճարողի անունը, ազգանունը կամ անվանումը |
պարտադիր |
պարտադիր |
5 |
վճարողին սպասարկող ֆինանսական կազմակերպության անվանումը |
պարտադիր |
պարտադիր |
6 |
վճարողի բանկային հաշվի համարը |
պարտադիր |
պարտադիր |
7 |
վճարողի ՀՎՀՀ |
պարտադիր |
ոչ պարտադիր |
8 |
վճարողի ՀԾՀ |
պարտադիր |
ոչ պարտադիր |
9 |
շահառուի անունը, ազգանունը կամ անվանումը |
պարտադիր |
պարտադիր |
10 |
շահառուի ՀԾՀ |
պարտադիր |
պարտադիր |
11 |
շահառուի ՀՎՀՀ |
պարտադիր |
ոչ պարտադիր |
12 |
շահառուին սպասարկող ֆինանսական կազմակերպության անվանումը |
պարտադիր |
պարտադիր |
13 |
շահառուի բանկային հաշվի համարը |
պարտադիր |
պարտադիր |
14 |
գումարը (թվերով և (կամ) բառերով) |
պարտադիր |
պարտադիր |
15 |
ակցեպտավորված գումարը (թվերով և (կամ) բառերով) |
պարտադիր |
պարտադիր |
16 |
արժույթը (բառերով կամ կոդով) |
պարտադիր |
պարտադիր |
17 |
գործարքի նպատակը |
պարտադիր |
պարտադիր |
18 |
վճարման կատարման հիմքերը |
պարտադիր |
պարտադիր |
19 |
վճարման պայմանները |
պարտադիր |
պարտադիր |
20 |
առդիր էջերի քանակը |
պարտադիր |
ոչ պարտադիր |
21 |
վճարողի ստորագրությունը |
պարտադիր |
պարտադիր |
վճարողի կնիքը |
պարտադիր |
ոչ պարտադիր | |
22 |
շահառուի ստորագրությունը |
պարտադիր |
պարտադիր |
շահառուի կնիքը |
պարտադիր |
ոչ պարտադիր | |
23 |
վճարողին սպասարկող ֆինանսական կազմակերպության՝ գործարքը ձևակերպող աշխատակցի անունը, ազգանունը և (կամ) գործարքը ձևակերպող աշխատակցին նույնականացնող դրոշմակնիքը, ինչպես նաև ստորագրությունը |
պարտադիր |
պարտադիր |
24 |
շահառուին սպասարկող ֆինանսական կազմակերպության` գործարքը ձևակերպող աշխատակցի անունը, ազգանունը և (կամ) գործարքը ձևակերպող աշխատակցին նույնականացնող դրոշմակնիքը, ինչպես նաև ստորագրությունը |
պարտադիր |
պարտադիր |
2) «Վճարման կատարման հիմքերը» դաշտում լրացվում է շահառուի կողմից վճարողին վճարման պահանջագիր ներկայացնելու հիմքերը: Կարող է լրացվել, օրինակ, վճարողի և շահառուի միջև կնքված պայմանագրի համարը և կնքման ամսաթիվը, ապրանքների առաքման և (կամ) ծառայությունների մատուցման փաստը հավաստող փաստաթղթի տվյալները կամ այն փաստաթղթի կամ իրավական ակտի տվյալները, որի հիման վրա կարող է կատարվել անակցեպտ գանձում,
3) «Վճարման պայմանները» դաշտում լրացվում է «ակցեպտավորված վճարում», եթե վճարման կատարման համար անհրաժեշտ է վճարողի կողմից ակցեպտավորում կամ «անակցեպտ գանձում», եթե վճարողի բանկային հաշվից միջոցները պետք է գանձվեն անակցեպտ կարգով,
4) «Գումարը (թվերով և(կամ) բառերով)» դաշտում լրացվում է շահառուին վճարման ենթակա գումարը,
5) «Ակցեպտավորված գումարը (թվերով և(կամ) բառերով)» դաշտը լրացվում է վճարողի կողմից, եթե վճարողը վճարման պահանջագրում նշված գումարը ակցեպտավորել է մասնակիորեն:
ԳԼՈՒԽ 8. ՄՈՒՏՔԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ (ՄՈՒՏՔԻ ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐ, ՄՈՒՏՔԻ ԱՆԴՈՐՐԱԳԻՐ, ՄՈՒՏՔԻ ՕՐԴԵՐ)
23. Ֆինանսական կազմակերպությունը «Մուտքի հայտարարություն (մուտքի հայտարարագիր, մուտքի անդորրագիր, մուտքի օրդեր)» փաստաթուղթը կիրառում է`
1) հաճախորդի կողմից կանխիկի միջոցով բանկային հաշվի համալրման դեպքում,
2) ինկասացիոն կազմակերպությունների կողմից ֆինանսական կազմակերպության դրամարկղ և (կամ) բանկային հաշվին դրամական միջոցների մուտքագրման դեպքում,
3) բանկի աշխատակիցների կողմից կազմակերպության դրամարկղ և (կամ) բանկային հաշվին դրամական միջոցների մուտքագրման դեպքում,
4) տվյալ ֆինանսական կազմակերպության կողմից մատուցվող ծառայության (օրինակ` քաղվածքի տրամադրում) համար կանխիկով վճարման դեպքում, ինչպես նաև տվյալ ֆինանսական կազմակերպության կողմից տրամադրված վարկի մարմանն ուղղված վճարումների կատարման դեպքում:
24. «Մուտքի հայտարարությունը» բաղկացած է երեք փաստաթղթից` Մուտքի հայտարարագրից, Մուտքի անդորրագրից և Մուտքի օրդերից: Մուտքի անդորրագիրը տրամադրվում է կանխիկի մուտքագրում իրականացնող անձին, որը հավաստում է գործարքի կատարումը, իսկ Մուտքի հայտարարագիրը և Մուտքի օրդերը պահվում են ֆինանսական կազմակերպության համապատասխան ստորաբաժանումներում, ընդ որում` Մուտքի օրդերը կարող է բացակայել, եթե հաճախորդների սպասարկումն իրականացնող ստորաբաժանումը իրականացնում է նաև հաշվապահության (հաշվապահական ձևակերպումների) գործառույթներ և Մուտքի հայտարարագրում լրացված են «դեբետագրվող հաշիվը» և «կրեդիտագրվող հաշիվը» դաշտերը:
25. «Մուտքի հայտարարություն (մուտքի հայտարարագիր, մուտքի անդորրագիր, մուտքի օրդեր)» փաստաթղթի համար սահմանվում են հետևյալ վավերապայմանները և դրանց լրացման կանոնները.
1) «Մուտքի հայտարարություն (մուտքի հայտարարագիր, մուտքի անդորրագիր, մուտքի օրդեր)» փաստաթղթի նվազագույն վավերապայմաններն են.
Հ/հ |
«Մուտքի հայտարարություն |
Դաշտի առկայության պահանջը Մուտքի հայտարարագրում |
Դաշտի լրացման պահանջը |
1 |
2 |
3 |
4 |
1 |
փաստաթղթի անվանումը |
պարտադիր |
պարտադիր |
2 |
փաստաթղթի համարը |
պարտադիր |
պարտադիր |
3 |
փաստաթղթի կազմման ամսաթիվը |
պարտադիր |
պարտադիր |
4 |
վճարողին սպասարկող ֆինանսական կազմակերպության անվանումը |
պարտադիր |
պարտադիր |
5 |
վճարողի անունը, ազգանունը |
պարտադիր |
պարտադիր |
6 |
շահառուի անունը, ազգանունը կամ անվանումը |
պարտադիր |
պարտադիր |
7 |
դեբետագրվող հաշիվը |
- |
պարտադիր |
8 |
կրեդիտագրվող հաշիվը |
- |
պարտադիր |
9 |
կրեդիտագրվող բանկային հաշվի համարը կամ վճարման հիմք հանդիսացող փաստաթղթի տվյալները |
պարտադիր |
պարտադիր |
10 |
գումարը (բառերով և(կամ)թվերով) |
պարտադիր |
պարտադիր |
11 |
արժույթը (բառերով կամ կոդով) |
պարտադիր |
պարտադիր |
12 |
գործարքի նպատակը |
պարտադիր |
պարտադիր |
13 |
միջնորդավճարը |
պարտադիր |
պարտադիր |
14 |
վճարողի ստորագրությունը |
պարտադիր |
պարտադիր |
15 |
ֆինանսական կազմակերպության` գործարքը ձևակերպող աշխատակցի անունը, ազգանունը և (կամ) գործարքը ձևակերպող աշխատակցին նույնականացնող դրոշմակնիքը, ինչպես նաև ստորագրությունը |
պարտադիր |
պարտադիր |
2) Սույն կետի 1-ին ենթակետով սահմանված աղյուսակի 3-րդ սյունը ցույց է տալիս տվյալ վավերապայմանին առնչվող դաշտի առկա լինելու պահանջը Մուտքի հայտարարագրում, իսկ Մուտքի անդորրագրում և Մուտքի օրդերում պարտադիր են միայն այն դաշտերի առկայությունը, որոնք լրացված են,
3) «Վճարողի անունը, ազգանունը» դաշտը պարտադիր է լրացման համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում,
4) «Դեբետագրվող հաշիվը» դաշտի լրացումը պարտադիր է միայն Մուտքի օրդերում: Լրացվում է հաշվապահական հաշվառման հաշվային պլանի համապատասխան հաշիվը: Սակայն եթե Մուտքի օրդերը բացակայում է, ապա այս դաշտը պետք է լրացված լինի Մուտքի հայտարարագրում,
5) «Կրեդիտագրվող հաշիվը» դաշտի լրացումը պարտադիր է միայն Մուտքի օրդերում: Լրացվում է հաշվապահական հաշվառման հաշվային պլանի համապատասխան հաշիվը: Սակայն եթե Մուտքի օրդերը բացակայում է, ապա այս դաշտը պետք է լրացված լինի Մուտքի հայտարարագրում,
6) «Կրեդիտագրվող բանկային հաշվի համարը կամ վճարման հիմք հանդիսացող փաստաթղթի տվյալները» դաշտում լրացվում է`
ա. շահառուի բանկային հաշվի համարը, եթե կանխիկի մուտքագրումը, վճարումը իրականացվում է` կրեդիտագրելով շահառուի բանկային հաշիվը, կամ
բ. վճարման հիմք հանդիսացող փաստաթղթի տվյալները, եթե շահառուի բանկային հաշվին կանխիկի մուտքագրում, վճարում չի իրականացվում,
7) «Վճարողի ստորագրությունը» պարտադիր է լրացման համար միայն Մուտքի հայտարարագրում,
8) Եթե կանխիկ դրամական միջոցների մուտքագրումը, վճարումը իրականացվել է գործարքի սպասարկումն ապահովող սարքի (միջոցի) կիրառմամբ, ապա, բացի սույն կետի 1-ին ենթակետով սահմանված վավերապայմաններից, Մուտքի անդորրագրում պետք է պարտադիր առկա լինեն նաև գործարքի սպասարկումն ապահովող սարքը (միջոցը) նույնականացնող տվյալները (տեղադրման հասցեն և (կամ) նույնականացուցիչ համարը):
ԳԼՈՒԽ 9. ԵԼՔԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ (ԵԼՔԻ ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐ, ԵԼՔԻ ԱՆԴՈՐՐԱԳԻՐ, ԵԼՔԻ ՕՐԴԵՐ)
26. Ֆինանսական կազմակերպությունը «Ելքի հայտարարություն (ելքի հայտարարագիր, ելքի անդորրագիր, ելքի օրդեր)» փաստաթուղթը կիրառում է`
1) հաճախորդների բանկային հաշիվներից կանխիկի ելքագրման դեպքում,
2) ինկասացիոն կազմակերպությանը ֆինանսական կազմակերպության դրամարկղից և (կամ) բանկային հաշվից դրամական միջոցների տրամադրման դեպքում,
3) բանկի կողմից իր աշխատակիցներին կանխիկ դրամական միջոցների (օրինակ` առհաշիվ գումարների) տրամադրման դեպքում,
4) հաճախորդներին այլ նպատակներով կանխիկ դրամական միջոցների տրամադրման դեպքում:
27. «Ելքի հայտարարությունը» բաղկացած է երեք փաստաթղթից` Ելքի հայտարարագրից, Ելքի անդորրագրից, Ելքի օրդերից: Ելքի անդորրագիրը տրամադրվում է այն անձին, ում տրամադրվում են կանխիկ դրամական միջոցները, իսկ Ելքի հայտարարագիրը և Ելքի օրդերը պահվում են ֆինանսական կազմակերպության համապատասխան ստորաբաժանումներում, ընդ որում` Ելքի օրդերը կարող է բացակայել, եթե հաճախորդների սպասարկումն իրականացնող ստորաբաժանումը իրականացնում է նաև հաշվապահության (հաշվապահական ձևակերպումների) գործառույթներ և Ելքի հայտարարագրում լրացված են «դեբետագրվող հաշիվը» և «կրեդիտագրվող հաշիվը» դաշտերը:
28. «Ելքի հայտարարություն (ելքի հայտարարագիր, ելքի անդորրագիր, ելքի օրդեր)» փաստաթղթի համար սահմանվում են հետևյալ վավերապայմանները և դրանց լրացման կանոնները.
1) «Ելքի հայտարարություն (ելքի հայտարարագիր, ելքի անդորրագիր, ելքի օրդեր)» փաստաթղթի նվազագույն վավերապայմաններն են.
Հ/հ |
«Ելքի հայտարարություն |
Դաշտի |
Դաշտի լրացման պահանջը |
1 |
2 |
3 |
4 |
1 |
փաստաթղթի անվանումը |
պարտադիր |
պարտադիր |
2 |
փաստաթղթի համարը |
պարտադիր |
պարտադիր |
3 |
փաստաթղթի կազմման ամսաթիվը |
պարտադիր |
պարտադիր |
4 |
ստացողի անունը, ազգանունը |
պարտադիր |
պարտադիր |
5 |
ստացողին սպասարկող ֆինանսական կազմակերպության անվանումը |
պարտադիր |
պարտադիր |
6 |
ստացողի անձը հաստատող փաստաթղթի տվյալները |
պարտադիր |
պարտադիր |
7 |
ստացողի ՀԾՀ |
պարտադիր |
պարտադիր |
8 |
դեբետագրվող հաշիվը |
- |
պարտադիր |
9 |
կրեդիտագրվող հաշիվը |
- |
պարտադիր |
10 |
դեբետագրվող բանկային հաշվի համարը |
պարտադիր |
պարտադիր |
11 |
գումարը (թվերով և(կամ) բառերով) |
պարտադիր |
պարտադիր |
12 |
արժույթը (կոդով կամ բառերով) |
պարտադիր |
պարտադիր |
13 |
գործարքի նպատակը |
պարտադիր |
պարտադիր |
14 |
միջնորդավճարը |
պարտադիր |
պարտադիր |
15 |
ստացողի ստորագրությունը |
պարտադիր |
պարտադիր |
16 |
ֆինանսական կազմակերպության` գործարքը ձևակերպող աշխատակցի ստորագրությունը, անունը, ազգանունը և (կամ) գործարքը ձևակերպող աշխատակցին նույնականացնող դրոշմակնիքը, ինչպես նաև ստորագրությունը |
պարտադիր |
պարտադիր |
2) Սույն կետի 1-ին ենթակետով սահմանված աղյուսակի 3-րդ սյունը ցույց է տալիս տվյալ վավերապայմանին առնչվող դաշտի առկա լինելու պահանջը Ելքի հայտարարագրում, իսկ Ելքի անդորրագրում և օրդերում պարտադիր են միայն այն դաշտերի առկայությունը, որոնք լրացված են,
3) «Դեբետագրվող հաշիվը» դաշտի լրացումը պարտադիր է միայն Ելքի օրդերում: Լրացվում է հաշվապահական հաշվառման հաշվային պլանի համապատասխան հաշիվը: Սակայն, եթե Ելքի օրդերը բացակայում է, ապա այս դաշտը պետք է լրացված լինի Ելքի հայտարարագրում,
4) «Կրեդիտագրվող հաշիվը» դաշտի լրացումը պարտադիր է միայն Ելքի օրդերում: Լրացվում է հաշվապահական հաշվառման հաշվային պլանի համապատասխան հաշիվը: Սակայն, եթե Ելքի օրդերը բացակայում է, ապա այս դաշտը պետք է լրացված լինի Ելքի հայտարարագրում,
5) «Դեբետագրվող բանկային հաշվի համարը» դաշտը պարտադիր լրացվում է այն դեպքում, երբ իրականացվում է բանկային հաշվից դրամական միջոցների ելքագրում,
6) Եթե կանխիկ դրամական միջոցների ելքագրումն իրականացվել է գործարքի սպասարկումն ապահովող սարքի (միջոցի) կիրառմամբ, ապա, բացի սույն կետի 1-ին ենթակետով սահմանված վավերապայմաններից, Ելքի անդորրագրում պետք է պարտադիր առկա լինեն նաև գործարքի սպասարկումն ապահովող սարքը (միջոցը) նույնականացնող տվյալները (տեղադրման հասցեն և (կամ) նույնականացուցիչ համարը):
ԳԼՈՒԽ 10. ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՓՈԽԱՆՑՄԱՆ ԴԻՄՈՒՄ (ՓՈԽԱՆՑՄԱՆ ԱՆԴՈՐՐԱԳԻՐ)
29. Ֆինանսական կազմակերպությունը «Դրամական միջոցների փոխանցման դիմում (փոխանցման անդորրագիր)» փաստաթուղթը կիրառում է`
1) արագ փոխանցումների համակարգերով փոխանցումներ իրականացնելիս,
2) առանց բանկային հաշվի բացման այլ փոխանցումներ իրականացնելիս, երբ փոխանցողը փոխանցումն իրականացնում է կանխիկ դրամական միջոցների ներկայացմամբ, իսկ ստացողը փոխանցումը ստանում է կանխիկի միջոցով:
30. «Դրամական միջոցների փոխանցման դիմում (փոխանցման անդորրագիր)» փաստաթուղթը կազմված է երկու փաստաթղթից` Դրամական միջոցների փոխանցման դիմումից և Դրամական միջոցների փոխանցման անդորրագրից: Դրամական միջոցների փոխանցման անդորրագիրը տրամադրվում է փոխանցումը նախաձեռնած հաճախորդին, իսկ փոխանցումը նախաձեռնած հաճախորդի կողմից ֆինանսական կազմակերպությանը ներկայացված Դրամական միջոցների փոխանցման դիմումը պահվում է ֆինանսական կազմակերպությունում:
31. «Դրամական միջոցների փոխանցման դիմում (փոխանցման անդորրագիր)» փաստաթղթի համար սահմանվում են հետևյալ վավերապայմանները և դրանց լրացման կանոնները.
1) «Դրամական միջոցների փոխանցման դիմում (փոխանցման անդորրագիր)» փաստաթղթի նվազագույն վավերապայմաններն են.
Հ/հ |
«Դրամական միջոցների փոխանցման դիմում(փոխանցման անդորրագիր)» փաստաթղթի վավերա-պայմանները |
Դաշտի առկայու-թյան պահանջը Դրամական միջոցների փոխանցման դիմումում |
Դաշտի լրացման պահանջը «Դրամական միջոցների փոխանցման դիմում (փոխանցման անդորրագիր)» |
1 |
2 |
3 |
4 |
1 |
փաստաթղթի անվանումը |
պարտադիր |
պարտադիր |
2 |
փաստաթղթի համարը |
պարտադիր |
պարտադիր |
3 |
փաստաթղթի կազմման ամսաթիվը |
պարտադիր |
պարտադիր |
4 |
փոխանցողի անունը, ազգանունը |
պարտադիր |
պարտադիր |
5 |
փոխանցողին սպասարկող ֆինանսական կազմակերպության անվանումը |
պարտադիր |
պարտադիր |
6 |
ստացողի անունը, ազգանունը |
պարտադիր |
պարտադիր |
7 |
ստացողի բանկային հաշվի համարը |
պարտադիր |
ոչ պարտադիր |
8 |
ստացողին սպասարկող ֆինանսական կազմակերպության անվանումը |
պարտադիր |
ոչ պարտադիր |
9 |
գումարը (թվերով և (կամ) բառերով) |
պարտադիր |
պարտադիր |
10 |
արժույթը (կոդով կամ բառերով) |
պարտադիր |
պարտադիր |
11 |
գործարքի նպատակը |
պարտադիր |
պարտադիր |
12 |
արագ փոխանցումների համակարգի անվանումը |
պարտադիր |
պարտադիր |
13 |
միջնորդավճարը |
պարտադիր |
պարտադիր |
14 |
փոխանցողի ստորագրությունը |
պարտադիր |
պարտադիր |
15 |
հսկիչ համարը |
- |
պարտադիր |
16 |
ֆինանսական կազմակերպության` գործարքը ձևակերպող աշխատակցի անունը, ազգանունը և (կամ) գործարքը ձևակերպող աշխատակցին նույնականացնող դրոշմակնիքը, ինչպես նաև ստորագրությունը |
պարտադիր |
պարտադիր |
2) Սույն կետի 1-ին ենթակետով սահմանված աղյուսակի 3-րդ սյունը ցույց է տալիս տվյալ վավերապայմանին առնչվող դաշտի առկա լինելու պահանջը Դրամական միջոցների փոխանցման դիմումում, իսկ Դրամական միջոցների փոխանցման անդորրագրում պարտադիր են միայն այն դաշտերի առկայությունը, որոնք լրացված են,
3) «Հսկիչ համարը» դաշտում լրացվում է փոխանցումը նախաձեռնելու ժամանակ փոխանցողին տրամադրված բացառիկ համարը, որը ներկայացնելու դեպքում միայն ստացողը կարող է ստանալ դրամական միջոցները: Այս դաշտը լրացվում է այն դեպքում, երբ փոխանցողին իրեն սպասարկող ֆինանսական կազմակերպության կողմից տրամադրվում է հսկիչ համար,
4) Եթե փոխանցումը իրականացվել է գործարքի սպասարկումն ապահովող սարքի (միջոցի) կիրառմամբ, ապա, բացի սույն կետի 1-ին ենթակետով սահմանված նվազագույն վավերապայմաններից, Դրամական միջոցների փոխանցման անդորրագրում պետք է պարտադիր առկա լինեն նաև գործարքի սպասարկումն ապահովող սարքը (միջոցը) նույնականացնող տվյալները (տեղադրման հասցեն և(կամ) նույնականացուցիչ համարը):
ԳԼՈՒԽ 11. ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՍՏԱՑՄԱՆ ԴԻՄՈՒՄ (ՍՏԱՑՄԱՆ ԱՆԴՈՐՐԱԳԻՐ)
32. Ֆինանսական կազմակերպությունը «Դրամական միջոցների ստացման դիմում (ստացման անդորրագիր)» փաստաթուղթը կիրառում է ստացողի կողմից առանց բանկային հաշվի բացման փոխանցումներ ստանալիս (այդ թվում նաև` արագ փոխանցումների համակարգի միջոցով), երբ ստացողը փոխանցումը ստանում է կանխիկի միջոցով:
33. «Դրամական միջոցների ստացման դիմում (ստացման անդորրագիր)» փաստաթուղթը կազմված է երկու փաստաթղթից` Դրամական միջոցների ստացման դիմումից և Դրամական միջոցների ստացման անդորրագրից: Դրամական միջոցների ստացման անդորրագիրը տրամադրվում է դրամական միջոցները ստացողին` շահառուին, իսկ դրամական միջոցները ստացողի կողմից ֆինանսական կազմակերպությանը ներկայացված Դրամական միջոցների ստացման դիմումը պահվում է ֆինանսական կազմակերպությունում:
34. «Դրամական միջոցների ստացման դիմում (ստացման անդորրագիր)» փաստաթղթի համար սահմանվում են հետևյալ վավերապայմանները և դրանց լրացման կանոնները.
1) «Դրամական միջոցների ստացման դիմում (ստացման անդորրագիր)» փաստաթղթի նվազագույն վավերապայմաններն են.
Հ/հ |
«Դրամական միջոցների ստացման դիմում (ստացման անդորրագիր)» փաստաթղթի վավերապայմանները |
Դաշտի առկայության պահանջը Դրամական միջոցների ստացման դիմումում |
Դաշտի լրացման պահանջը «Դրամական միջոցների ստացման դիմում (ստացման անդորրագիր)» փաստաթղթում |
1 |
2 |
3 |
4 |
1 |
փաստաթղթի անվանումը |
պարտադիր |
պարտադիր |
2 |
փաստաթղթի համարը |
պարտադիր |
պարտադիր |
3 |
փաստաթղթի կազմման ամսաթիվը |
պարտադիր |
պարտադիր |
4 |
փոխանցողի անունը, ազգանունը |
պարտադիր |
պարտադիր |
5 |
փոխանցողին սպասարկող ֆինանսական կազմակերպության անվանումը |
պարտադիր |
պարտադիր |
6 |
ստացողի անունը, ազգանունը և անձը հաստատող փաստաթղթի տվյալները |
պարտադիր |
պարտադիր |
7 |
ստացողին սպասարկող ֆինանսական կազմակերպության անվանումը |
պարտադիր |
պարտադիր |
8 |
գումարը (թվերով և(կամ) բառերով) |
պարտադիր |
պարտադիր |
9 |
արժույթը (կոդով կամ բառերով) |
պարտադիր |
պարտադիր |
10 |
գործարքի նպատակը |
պարտադիր |
պարտադիր |
11 |
միջնորդավճարը |
պարտադիր |
պարտադիր |
12 |
արագ փոխանցումների համակարգի անվանումը |
պարտադիր |
պարտադիր |
13 |
հսկիչ համարը |
պարտադիր |
պարտադիր |
14 |
ստացողի ստորագրությունը |
պարտադիր |
պարտադիր |
15 |
ֆինանսական կազմակերպության` գործարքը ձևակերպող աշխատակցի անունը, ազգանունը և (կամ) գործարքը ձևակերպող աշխատակցին նույնականացնող դրոշմակնիքը, ինչպես նաև ստորագրությունը |
պարտադիր |
պարտադիր |
2) Սույն կետի 1-ին ենթակետով սահմանված աղյուսակի 3-րդ սյունը ցույց է տալիս տվյալ վավերապայմանին առնչվող դաշտի առկա լինելու պահանջը Դրամական միջոցների ստացման դիմումում, իսկ Դրամական միջոցների ստացման անդորրագրում պարտադիր են միայն այն դաշտերի առկայությունը, որոնք լրացված են,
3) «Հսկիչ համարը» դաշտում լրացվում է փոխանցումը նախաձեռնելու ժամանակ փոխանցողին տրամադրված բացառիկ համարը, որը ներկայացնելու դեպքում միայն ստացողը կարող է ստանալ դրամական միջոցները: Այս դաշտը լրացվում է այն դեպքում, երբ փոխանցողին` իրեն սպասարկող ֆինանսական կազմակերպության կողմից տրամադրվել է հսկիչ համար,
4) Եթե դրամական միջոցների ստացումն իրականացվել է գործարքի սպասարկումն ապահովող սարքի (միջոցի) կիրառմամբ, ապա, բացի սույն կետի 1-ին ենթակետով սահմանված նվազագույն վավերապայմաններից, Դրամական միջոցների ստացման անդորրագրում պետք է պարտադիր առկա լինեն նաև գործարքի սպասարկումն ապահովող սարքը (միջոցը) նույնականացնող տվյալները (տեղադրման հասցեն և(կամ) նույնականացուցիչ համարը):
ԳԼՈՒԽ 12. ՎՃԱՐԱՅԻՆ ՔԱՐՏԻ ԵՎ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՂԻ ԱՆԴՈՐՐԱԳԻՐ
35. Ֆինանսական կազմակերպությունը «Վճարային քարտի և էլեկտրոնային փողի անդորրագիր» փաստաթուղթը կիրառում է վճարային քարտերի և էլեկտրոնային փողերի (այդ թվում նաև` վերջիններիս վավերապայմանների և (կամ) տվյալների) կիրառման միջոցով վճարման, փոխանցման, կանխիկի մուտքագրման և կանխիկի ելքագրման գործարքներ նախաձեռնելու դեպքում: Ընդ որում` վիրտուալ և (կամ) այլ էլեկտրոնային միջավայրում վճարում կատարելիս կարող է անդորրագիր չձևավորվել, եթե սպասարկողի (merchant) կամ ծառայություն մատուցող անձի կողմից ձևավորվում է վճարման կատարումը հավաստող և (կամ) ծախսը հիմնավորող այլ փաստաթուղթ:
36. «Վճարային քարտի և էլեկտրոնային փողի անդորրագիր» փաստաթղթի համար սահմանվում են հետևյալ վավերապայմանները և դրանց լրացման կանոնները.
1) «Վճարային քարտի և էլեկտրոնային փողի անդորրագիր» փաստաթղթի նվազագույն վավերապայմաններն են.
Հ/հ |
«Վճարային քարտի և էլեկտրոնային փողի անդորրագիր)» փաս- |
Փոխանցում |
Վճարում |
Կանխիկի ելքագրում և կանխիկի մուտքագրում |
1 |
2 |
3 |
4 |
6 |
1 |
անդորրագրի համարը |
պարտադիր |
պարտադիր |
պարտադիր |
2 |
անդորրագրի կազմման ամսաթիվը |
պարտադիր |
պարտադիր |
պարտադիր |
3 |
վճարային քարտի վավերապայմանները կամ էլեկտրոնային փող օգտագործողի անունը, ազգանունը (անվանումը) և հաշվառման հաշվի համարը՝ անվտանգության կանոններով թույլատրելի չափով |
պարտադիր |
պարտադիր |
պարտադիր |
4 |
գործարքի գումարը (թվերով) |
պարտադիր |
պարտադիր |
պարտադիր |
5 |
գործարքի կատարման արժույթը (բառերով կամ կոդով) |
պարտադիր |
պարտադիր |
պարտադիր |
6 |
գործարքի տեսակը |
պարտադիր |
պարտադիր |
պարտադիր |
7 |
գործարքի սպասարկման վայրը բնութագրող տվյալներ՝ գործարքի սպասարկումն իրականացնող ֆինանսական կազմակերպությանը և (կամ) սպասարկողին (merchant) և (կամ) ծառայություն մատուցող անձին նույնականացնող տվյալներ (անվանումը, հասցեն, կոնտակտային տվյալները, ինչպես նաև էլեկտրոնային փողի հաշվառման հաշվի համարը՝ էլեկտրոնային փողի դեպքում) |
պարտադիր |
պարտադիր |
պարտադիր |
8 |
գործարքի սպասարկումն ապահովող սարքը (միջոցը) նույնականացնող տվյալները (նույնականացուցիչը և (կամ) գտնվելու հասցեն) |
պարտադիր |
պարտադիր |
պարտադիր |
9 |
անվավեր ճանաչվող գործարքի անդորրագրի համարը կամ այն անդորրագրի համարը, որը հավաստում էր այն գործարքը, որի նկատմամբ կատարվել է հետվճար |
- |
պարտադիր |
- |
10 |
շահառուի վճարային քարտի վավերապայմանները կամ շահառուի անունը, ազգանունը (անվանումը) և էլեկտրոնային փողի հաշվառման հաշվի կամ բանկային հաշվի համարը՝ անվտանգության կանոններով թույլատրելի չափով |
պարտադիր |
- |
- |
11 |
գործարքը սպասարկող ֆինանսական կազմակերպության կողմից կիրառվող միջնորդավճարը |
պարտադիր |
պարտադիր |
պարտադիր |
12 |
հաճախորդի ստորագրությունը |
պարտադիր |
պարտադիր |
պարտադիր |
13 |
հավաստագրումը հաստատող կոդ |
ոչ պարտադիր |
ոչ պարտադիր |
ոչ պարտադիր |
14 |
հիմնական պարտապանի ՀՎՀՀ կամ ՀԾՀ |
- |
պարտադիր |
- |
15 |
վճարման հիմք հանդիսացող փաստաթուղթ |
- |
ոչ պարտադիր |
- |
16 |
պարտավորության տեսակը և ժամանակահատվածը |
- |
ոչ պարտադիր |
- |
2) Վճարային քարտով կամ էլեկտրոնային փողի միջոցով իրականացվող գործարքի մերժման դեպքում անդորրագրում պարտադիր նշվում է «մերժված է», ինչպես նաև նշվում է մերժման պատճառը,
3) «Քարտի վավերապայմանները կամ էլեկտրոնային փող օգտագործողի անունը, ազգանունը (անվանումը) և հաշվառման հաշվի համարը» անվտանգության կանոններով թույլատրելի չափով` դաշտում էլեկտրոնային փողով գործարքների իրականացման դեպքում կարող է չլրացվել էլեկտրոնային փող օգտագործողի անունը, ազգանունը (անվանումը), եթե էլեկտրոնային փող օգտագործողը պատշաճ ձևով նույնականացված չէ,
4) «Գործարքի տեսակը» դաշտում լրացվում է կատարված գործարքի տեսակը` կանխիկի ելքագրում, կանխիկի մուտքագրում, վճարում, փոխանցում, գործարքի անվավեր ճանաչում, հետվճար: Ընդ որում` գործարքի տեսակը նշվում է «հետվճար», երբ առևտրի և (կամ) ծառայությունների մատուցման կետում ՊՈՍ տերմինալի միջոցով կատարված գործարքը, որի գծով հաշվարկներն արդեն իրականացվել են, չեղյալացվում է` նախաձեռնվում է հետվճար: Գործարքի տեսակը նշվում է «անվավեր ճանաչում», երբ անվավեր է ճանաչվում նախկինում կատարված այն գործարքը, որի գծով հաշվարկները դեռևս չեն իրականացվել,
5) «Անվավեր ճանաչվող գործարքի անդորրագրի համարը կամ այն անդորրագրի համարը, որը հավաստում էր այն գործարքը, որի նկատմամբ կատարվել է հետվճար» դաշտը ենթակա է պարտադիր լրացման միայն այն գործարքի դեպքում, երբ անվավեր է ճանաչվում նախկինում կատարված գործարքը կամ նախաձեռնվում է հետվճար: Այս դաշտում լրացվում է նախկինում իրականացված գործարքի կատարումը հավաստող անդորրագրի համարը,
6) «Գործարքը սպասարկող ֆինանսական կազմակերպության կողմից կիրառվող միջնորդավճարը» դաշտում, առկայության դեպքում, լրացվում է գործարքը սպասարկող ֆինանսական կազմակերպության կողմից կիրառվող հավելյալ միջնորդավճարը, որը տարբերվում է վճարային քարտը թողարկած բանկի կողմից կիրառվող միջնորդավճարից,
7) «Հաճախորդի ստորագրությունը» դրվում է` կախված կիրառվող տեխնոլոգիայից, քարտային համակարգի կամ էլեկտրոնային փողերով հաշվարկների իրականացման համակարգի կանոններից կամ ՊԻՆ-կոդ կիրառելու դեպքում` կատարվում է նշում ՊԻՆ-կոդ կիրառելու վերաբերյալ,
8) «Հավաստագրումը հաստատող կոդը» դրվում է կիրառելիության դեպքում,
9) «Վճարման հիմք հանդիսացող փաստաթուղթ» և «պարտավորության տեսակը և ժամանակահատվածը» դաշտերը լրացվում են այն դեպքում, երբ վճարումն իրականացվել է պարտավորության դիմաց` համապատասխան հիմք հանդիսացող փաստաթղթի հիման վրա:
ԳԼՈՒԽ 13. ՀԱՇՎԻ ՔԱՂՎԱԾՔ
37. Ֆինանսական կազմակերպությունը «Հաշվի քաղվածք» փաստաթուղթը կիրառում է`
1) բանկային թղթակցային հաշիվներին, նոր ստեղծվող ֆինանսական կազմակերպությունների կանոնադրական հիմնադրամի համալրման նպատակով բացվող կուտակային հաշիվներին, ինչպես նաև հաշվարկների իրականացման նպատակով բացվող տեխնիկական հաշիվներին առկա դրամական միջոցների և որոշակի ժամանակահատվածում դրանց շարժի մասին տեղեկություններն արտացոլելու նպատակով,
2) իրավաբանական անձ հանդիսացող հաճախորդների բանկային հաշիվներին (այդ թվում` քարտային հաշիվներին) և իրավաբանական և ֆիզիկական անձ հանդիսացող հաճախորդների էլեկտրոնային փողի հաշվառման հաշիվներին առկա դրամական միջոցների և որոշակի ժամանակահատվածում դրանց շարժի մասին տեղեկություններն արտացոլելու նպատակով: Ընդ որում` սույն ենթակետով սահմանված քաղվածքի համար սահմանված նվազագույն վավերապայմանները վերաբերում են ամսական պարբերականությամբ տրամադրվող քաղվածքներին, եթե հաճախորդի և ֆինանսական կազմակերպության միջև կնքված պայմանագրով ավելի կարճ ժամկետ սահմանված չէ:
38. Ֆիզիկական անձ հանդիսացող հաճախորդների բանկային հաշիվներին (այդ թվում` քարտային հաշիվներին) առկա դրամական միջոցների և որոշակի ժամանակահատվածում դրանց շարժի մասին տեղեկություններ պարունակող քաղվածքին ներկայացվող նվազագույն պահանջները սահմանվում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով:
39. «Հաշվի քաղվածք» փաստաթղթի համար սահմանվում են հետևյալ վավերապայմանները և դրանց լրացման կանոնները.
1) «Հաշվի քաղվածք» փաստաթղթի նվազագույն վավերապայմաններն են.
Հ/հ |
«Հաշվի քաղվածք» |
Թղթակցային, կուտակային և տեխնիկական հաշիվների քաղվածք |
Իրավաբանա-կան անձ հաճախորդի բանկային հաշվի քաղվածք |
Իրավաբանական անձ հաճախորդի բանկային հաշվի քաղվածք, որին կցված է վճարա- |
Էլեկտրոնային փողի հաշվառման հաշվի քաղվածք |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
1 |
քաղվածքը տրամադրող ֆինանսական կազմակերպության անվանումը |
պարտադիր |
պարտադիր |
պարտադիր |
պարտադիր |
2 |
քաղվածքի համարը |
պարտադիր |
պարտադիր |
պարտադիր |
պարտադիր |
3 |
նախորդ քաղվածքի ձևավորման ամսաթիվը |
պարտադիր |
- |
- |
- |
4 |
հաշվետիրոջ անունը, ազգանունը կամ անվանումը |
պարտադիր |
պարտադիր |
պարտադիր |
պարտադիր |
5 |
հաճախորդի հաշվեհամարը՝ անվտանգության կանոններով թույլատրելի չափով |
պարտադիր |
պարտադիր |
պարտադիր |
պարտադիր |
6 |
վճարային քարտի համարը՝ անվտանգության կանոններով թույլատրելի չափով |
- |
- |
պարտադիր |
- |
7 |
կից վճարային քարտի համարը՝ անվտանգության կանոններով թույլատրելի չափով |
- |
- |
պարտադիր |
- |
8 |
հաշվի արժույթը (բառերով կամ կոդով) |
պարտադիր |
պարտադիր |
պարտադիր |
պարտադիր |
9 |
քաղվածքի ձևավորման (կազմման) ամսաթիվը |
պարտադիր |
պարտադիր |
պարտադիր |
պարտադիր |
10 |
հաշվետու ժամանակաշրջան |
պարտադիր |
պարտադիր |
պարտադիր |
պարտադիր |
11 |
հաշվի սկզբնական մնացորդը ժամանակահատվածի սկզբի օրվա դրությամբ (օրվա սկզբին)՝ ներառյալ արգելադրված, գրավադրված, սառեցված և վարկի (օվերդրաֆտի) չօգտագործված գումարը |
պարտադիր |
պարտադիր |
պարտադիր |
պարտադիր |
12 |
հաշվետու ժամանակահատվածում կատարված գործարքների վերաբերյալ տեղեկատվություն, այդ թվում՝ | ||||
12.1 |
գործարքի կատարման ամսաթիվ |
պարտադիր |
պարտադիր |
պարտադիր |
պարտադիր |
12.2 |
գործարքի հաշվարկի ապահովման ամսաթիվ |
- |
պարտադիր |
պարտադիր |
պարտադիր |
12.3 |
գործարքի գումարը և գործարքի կատարման արժույթը |
- |
- |
պարտադիր |
պարտադիր |
12.4 |
գործարքի արդյունքում փաստացի դեբետագրված կամ կրեդիտագրված գումարը (թվերով) և արժույթը |
պարտադիր |
պարտադիր |
պարտադիր |
պարտադիր |
12.5 |
թղթակցող հաշվեհամարը |
պարտադիր |
- |
- |
- |
12.6 |
փոխարժեքը |
պարտադիր, |
պարտադիր, |
պարտադիր, |
պարտադիր |
12.7 |
գործարքի նկարագրություն |
- |
պարտադիր |
պարտադիր |
պարտադիր |
13 |
հաշվով կատարված այլ գործառնությունների (սառեցումներ, ապասառեցումներ, արգելադրումներ, ապաարգելադրումներ, գրավադրումներ և նմանատիպ այլ գործարքներ, որոնց արդյունքում հաշվից փաստացի ելքագրում և մուտքագրում չի կատարվել) գումարը, արժույթը, կատարման ամսաթիվը, գործարքի նկարագրությունը |
- |
պարտադիր |
պարտադիր |
պարտադիր |
14 |
հաշվին տրամադրված վարկային գիծ, օվերդրաֆտ |
- |
պարտադիր |
պարտադիր |
- |
15 |
հաշվի վերջնական մնացորդը հաշվետու ժամանակահատվածի վերջին օրվա դրությամբ (օրվա վերջին) |
պարտադիր |
պարտադիր |
պարտադիր |
պարտադիր |
16 |
որից հասանելի մնացորդ՝ վերջնական մնացորդ՝ հանած արգելադրված, սառեցված, գրավադրված միջոցները |
- |
պարտադիր |
պարտադիր |
պարտադիր |
2) «Գործարքի նկարագրություն» դաշտում լրացվում է յուրաքանչյուր գործարքի տեսակը, գործարքի սպասարկման վայրը բնութագրող տվյալներ` գործարքի սպասարկումն իրականացնող ֆինանսական կազմակերպությանը և (կամ) սպասարկողին (merchant) և (կամ) ծառայություն մատուցող անձին նույնականացնող տվյալներ: Եթե գործարքը կատարվել է կից վճարային քարտի միջոցով, ապա նշվում է նաև կից վճարային քարտի համարը` անվտանգության կանոններով թույլատրելի չափով:
Հավելված 1
«Վճարահաշվարկային գործառնությունների
կատարման ժամանակ կիրառվող փաստաթղթերի
նվազագույն վավերապայմանների
և դրանց լրացման կանոնների»
Վճարահաշվարկային փաստաթղթերի կիրառման ոլորտները
Ծառայության տեսակը |
Կիրառվող վճարահաշվարկային փաստաթուղթը | |
1. Վճարում կամ փոխանցում (առանց վճարային քարտի (էլեկտրոնային փողի) կիրառման) | ||
1.1. Անկանխիկ եղանակով կատարվող վճարում կամ փոխանցում (վճարողի և շահառուի բանկային հաշիվների միջոցով) |
վճարողը և շահառուն տարբեր ֆինանսական կազմակերպությունների կողմից սպասարկվելու դեպքում |
Վճարման հանձնարարական |
միևնույն ֆինանսական կազմակերպության կողմից սպասարկվելու դեպքում |
Վճարման հանձնարարական | |
1.2. Վճարողի կողմից կանխիկի տրամադրմամբ կատարվող վճարում կամ փոխանցում, երբ շահառուն վճարումը ստանում է իր բանկային հաշվի միջոցով |
վճարողը և շահառուն տարբեր ֆինանսական կազմակերպությունների կողմից սպասարկվելու դեպքում |
Վճարման հանձնարարական |
միևնույն ֆինանսական կազմակերպության կողմից սպասարկվելու դեպքում |
Վճարման հանձնարարական | |
1.3. Վճարման հանձնարարականի չեղյալացում |
Վճարման հանձնարարականը չեղյալ համարելու հանձնարարական | |
1.4. Շահառուի կողմից նախաձեռնված անկանխիկ վճարում |
Վճարման պահանջագիր | |
1.5. Արագ փոխանցումների համակարգերի միջոցով կատարվող փոխանցումներ և փոխանցումներ, երբ փոխանցողը նախաձեռնում է կանխիկով, իսկ ստացողը գումարը ստանում է կանխիկով |
Դրամական միջոցների փոխանցման դիմում (փոխանցման անդորրագիր) | |
1.6. Փոխանցման ստացում կանխիկով (այդ թվում նաև՝ արագ փոխանցումների համակարգերի միջոցով) |
Դրամական միջոցների ստացման դիմում (ստացման անդորրագիր) | |
2. Կանխիկի մուտքագրում (առանց վճարային քարտի (էլեկտրոնային փողի) կիրառման) | ||
2.1. Հաճախորդի բանկային հաշվի համալրում |
Մուտքի հայտարարություն (մուտքի հայտարարագիր, մուտքի անդորրագիր, մուտքի օրդեր) | |
2.2. Ինկասացիոն ծառայության կողմից կանխիկի մուտքագրում ֆինանսական կազմակերպության դրամարկղ և (կամ) բանկային հաշվին |
Մուտքի հայտարարություն (մուտքի հայտարարագիր, մուտքի անդորրագիր, մուտքի օրդեր) | |
2.3. Բանկի աշխատակիցների կողմից կանխիկի մուտքագրում կազմակերպության դրամարկղ և (կամ) բանկային հաշվին |
Մուտքի հայտարարություն (մուտքի հայտարարագիր, մուտքի անդորրագիր, մուտքի օրդեր) | |
2.4. Տվյալ ֆինանսական կազմակերպության կողմից մատուցվող ծառայության մատուցման համար (օրինակ՝ քաղվածքի տրամադրում) կանխիկով վճարում, տվյալ ֆինանսական կազմակերպության կողմից տրամադրված վարկի մարմանն ուղղված վճարումների կատարում |
Մուտքի հայտարարություն (մուտքի հայտարարագիր, մուտքի անդորրագիր, մուտքի օրդեր) | |
3. Կանխիկի ելքագրում (առանց վճարային քարտի (էլեկտրոնային փողի) կիրառման) | ||
3.1. Բանկային հաշվից կանխիկի ելքագրում
|
Ելքի հայտարարություն (ելքի հայտարարագիր, ելքի անդորրագիր, ելքի օրդեր) | |
3.2. Ինկասացիոն ծառայությանը կանխիկի տրամադրում ֆինանսական կազմակերպության դրամարկղից և (կամ) բանկային հաշվից
|
Ելքի հայտարարություն (ելքի հայտարարագիր, ելքի անդորրագիր, ելքի օրդեր) | |
3.3. Բանկի աշխատակիցներին կանխիկի տրամադրում (օրինակ՝ առհաշիվ գումարների)
|
Ելքի հայտարարություն (ելքի հայտարարագիր, ելքի անդորրագիր, ելքի օրդեր) | |
3.4. Հաճախորդներին այլ նպատակներով կանխիկի տրամադրում
|
Ելքի հայտարարություն (ելքի հայտարարագիր, ելքի անդորրագիր, ելքի օրդեր) | |
4. Վճարում, փոխանցում, կանխիկի մուտքագրում և ելքագրում՝ վճարային քարտի կամ էլեկտրոնային փողի (այդ թվում նաև՝ վերջիններիս վավերապայմանների և (կամ) տվյալների) կիրառմամբ
|
Վճարային քարտի և էլեկտրոնային փողի անդորրագիր | |
5. Հաշվի մնացորդի և մեկ ամսվա կտրվածքով դրամական միջոցների շարժի վերաբերյալ տեղեկատվության տրամադրում
|
Հաշվի քաղվածք |