ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 հուլիսի 2015 թվականի |
թիվ 45 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐՍՏՈՒԳՄԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՀԱՐՑԵՐԸ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՂ ԱԿՏԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 16–րդ հոդվածի 6-րդ կետի իրականացման նպատակով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Հավանություն տալ «Եվրասիական տնտեսական միության մարմինների ֆինանսատնտեսական գործունեության վերստուգման անցկացման հետ կապված հարցերը կանոնակարգող ակտերը հաստատելու մասին» Եվրասիական միջկառավարական խորհրդի որոշման նախագծին (կցվում է) և այն ներկայացնել Եվրասիական միջկառավարական խորհրդի քննարկմանը:
2. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից |
Բելառուսի Հանրապետությունից |
Ղազախստանի Հանրապետությունից |
Ռուսաստանի Դաշնությունից |
Վ. Գաբրիելյան |
Վ. Մատյուշևսկի |
Բ. Սագինտաև |
Ի. Շուվալով |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
« » -ի 20 թվականի |
թիվ |
քաղ. |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐՍՏՈՒԳՄԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՀԱՐՑԵՐԸ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՂ ԱԿՏԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 16-րդ հոդվածի 6-րդ կետի համաձայն, ինչպես նաև հաշվի առնելով նշված պայմանագրի 99-րդ հոդվածի 3-րդ կետի երրորդ պարբերությունը՝ Եվրասիական միջկառավարական խորհուրդը որոշեց.
1. Հաստատել կից ներկայացվող՝
«Եվրասիական տնտեսական միության մարմինների ֆինանսատնտեսական գործունեության վերստուգման մասին» հիմնադրույթը.
Եվրասիական տնտեսական միության մարմինների ֆինանսատնտեսական գործունեության վերստուգման ստանդարտները և մեթոդաբանությունը:
2. Հաստատել, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ֆինանսատնտեսական գործունեության վերստուգման անցկացումը «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագիրն ուժի մեջ մտնելու օրվան նախորդող ժամանակահատվածի ընթացքում իրականացվում է այն պետությունների պետական ֆինանսական հսկողության մարմինների ներկայացուցիչների կողմից, որոնք նշված ժամանակահատվածում եղել են Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի անդամներ՝ «Եվրասիական տնտեսական միության մարմինների ֆինանսատնտեսական գործունեության վերստուգման մասին» հիմնադրույթին, ինչպես նաև սույն Որոշմամբ հաստատված Եվրասիական տնտեսական միության մարմինների ֆինանսատնտեսական գործունեության վերստուգման ստանդարտներին և մեթոդաբանությանը համապատասխան:
3. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից |
Բելառուսի Հանրապետությունից |
Ղազախստանի Հանրապետությունից |
Ռուսաստանի Դաշնությունից |