Գլխավոր տեղեկություն
Համար
N 236-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (12.03.2009-22.11.2014)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2008.08.27/28(302) Հոդ.255
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
31.07.2008
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
04.08.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
31.08.2008
Ուժը կորցնելու ամսաթիվ
22.11.2014

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

14 օգոստոսի 2008 թ.

Պետական գրանցման թիվ 05008248

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

31 հուլիսի 2008 թ.

 N 236-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՊԵՏԱԿԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԿԱԴԱՍՏՐ ՎԱՐՈՂ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՄԱՐՄՆԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ (ԱՅՍՈՒՀԵՏ՝ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐՈՂ ԱՆՁԻՆՔ) ԿՈՂՄԻՑ ՊԱՐՏԱԴԻՐ ՏԵՂԵԿԱՑՄԱՆ ԵՎ ԿԱՍԿԱԾԵԼԻ ԳՈՐԾԱՐՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՁԵՎԸ (ԹԻՎ 007 ՀԱՇՎԵՏՎԱԿԱՆ ՁԵՎ), ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 20-Ի ԹԻՎ 61-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ hոդվածի 6-րդ մասը, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ և 71-րդ հոդվածները, ինչպես նաև ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ և 20-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Հաշվետվություն տրամադրող անձանց կողմից պարտադիր տեղեկացման և կասկածելի գործարքի վերաբերյալ տեղեկությունների տրամադրման ձևը (թիվ 007 հաշվետվական ձև)»՝ համաձայն հավելված 1-ի (կցվում է):

2. Հաստատել «Հաշվետվություն տրամադրող անձանց կողմից պարտադիր տեղեկացման և կասկածելի գործարքի վերաբերյալ տեղեկությունների տրամադրման կարգը»՝ համաձայն հավելված 2-ի (կցվում է):

3. Հաստատել «Հաշվետվություն տրամադրող անձանց կողմից պարտադիր տեղեկացման և կասկածելի գործարքի վերաբերյալ տեղեկությունների տրամադրման ժամկետները»՝ համաձայն հավելված 3-ի (կցվում է):

4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2006 թվականի փետրվարի 20-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տարածքային ստորաբաժանումների (այսուհետ՝ հաշվետվություն տրամադրող անձանց) կողմից պարտադիր տեղեկացման և կասկածելի գործարքի վերաբերյալ տեղեկությունների տրամադրման ձևը (թիվ 007 հաշվետվական ձև), տեղեկությունների տրամադրման կարգը և ժամկետները հաստատելու մասին» թիվ 61-Ն որոշումը:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2008 թվականի օգոստոսի 31-ից:

 

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի նախագահ

Ա. Ջավադյան

 

2008 թ. օգոստոսի 4

Երևան

 

 

 

Հավելված 1

 

Հաստատված է

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի խորհրդի

2008 թվականի հուլիսի

31-ի թիվ 236-Ն որոշմամբ

 

(հավելվածը լրաց. 27.01.09 թիվ 18-Ն)

 

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐՈՂ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՊԱՐՏԱԴԻՐ ՏԵՂԵԿԱՑՄԱՆ ԵՎ ԿԱՍԿԱԾԵԼԻ ԳՈՐԾԱՐՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՀԱՇՎԵՏՎԱԿԱՆ ՁԵՎ 007

 

 

Հավելված

 

«Հաշվետվություն տրամադրող անձանց

կողմից պարտադիր տեղեկացման և

կասկածելի գործարքի վերաբերյալ

տեղեկությունների տրամադրման ձևը

(թիվ 007 հաշվետվական ձև)»

հավելված 1-ի

 

ԹԻՎ 007 ՀԱՇՎԵՏՎԱԿԱՆ ՁԵՎԻ ԼՐԱՑՄԱՆ ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑ (ԱՅՍՈՒՀԵՏ՝ ՈՒՂԵՑՈՒՅՑ)

 

Գ Լ ՈՒ Խ  1

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Սույն հաշվետվական ձևը լրացնել միայն Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ֆինանսական դիտարկումների կենտրոնից (այսուհետ՝ նաև ՖԴԿ) «Հաշվետվություն տրամադրող անձանց կողմից պարտադիր տեղեկացման և կասկածելի գործարքի վերաբերյալ տեղեկությունների տրամադրման կարգի» հիման վրա հաշվառման հերթական համար ստանալուց հետո:

 

Հաշվետվական ձևի կառուցվածքը և ուղեցույցում հանդիպող հասկացությունները.

 

Ներմուծեք նկարագրությունը_20507

 

 

Սույն հաշվետվական ձևը լրացվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տարածքային ստորաբաժանումների կողմից:

1. Սույն հաշվետվական ձևը լրացրեք հետևյալ 2 դեպքերում.

1) եթե գործարքի արժեքը (դրամային գնահատում ունեցող գործարքների դեպքում)՝

ա. գերազանցում է 20 միլիոն դրամը, բացառությամբ.

բ. անշարժ գույքի հետ կապված գործարքների, որոնց վերաբերյալ հաշվետվական ձևը լրացվում է, եթե գործարքի արժեքը գերազանցում է 50 միլիոն դրամը.

2) եթե գործարքում առկա է «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (Օրենք) և (կամ) Լիազոր մարմնի ուղեցույցերով սահմանված կասկածելի գործարքների հիմքերից և չափանիշներից առնվազն մեկը` անկախ նրանից, թե գործարքի գումարը 20 միլիոն դրամը գերազանցում է, թե ոչ:

2. Սույն հաշվետվական ձևը պարբերական բնույթ չի կրում, այլ լրացվում է միայն 1-ին կետում նշված գործարքների առկայության դեպքում:

3. Օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի համաձայն՝ սույն հաշվետվական ձևը ներկայացվում է միայն հաճախորդի համար նախապատրաստվող կամ իրականացվող հետևյալ գործարքների մասով՝

1) անշարժ գույքի առուվաճառքի,

2) հաճախորդի դրամական միջոցների, արժեթղթերի կամ այլ գույքի կառավարման,

3) բանկային և արժեթղթային հաշիվների կառավարման,

4) իրավաբանական անձանց հիմնադրման, գործունեության կամ կառավարման համար դրամական միջոցների կամ այլ գույքի տրամադրման,

5) իրավաբանական անձանց հիմնադրման, գործունեության կամ կառավարման գործառույթների իրականացման, ինչպես նաև իրավաբանական անձանց կանոնադրական կապիտալում (բաժնեհավաք կապիտալում և այլն) մասնակցության, փայի և այլնի oտարման (ձեռքբերման), կամ իրավաբանական անձանց անվանական կամ շուկայական արժեքով բաժնետոմսերի (բաժնեմասերի, փայերի) oտարման (ձեռքբերման):

3. Եթե հաշվետվությունը ներկայացվում է կասկածելի գործարքի կապակցությամբ, ապա հաշվետվական ձևի բոլոր վանդակները համարվում են լրացման համար պարտադիր: Եթե հաշվետվությունը ներկայացվում է որպես պարտադիր տեղեկացման գործարք, ապա պարտադիր լրացման ենթակա են միայն աստղանիշով նշված վանդակները: Սակայն եթե հնարավոր չէ լրացնել տվյալ վանդակը, համապատասխան տվյալների բացակայության դեպքում, ապա տվյալ վանդակում նշվում է աստղանիշ, և այդ մասին բացատրություն է տրվում հաշվետվական ձևի 4-րդ բաժնում:

 

4. Սույն հաշվետվական ձևը լրացրեք հնարավորինս պարզ, հակիրճ, ընթեռնելի և միանշանակ ընկալվող լեզվով:

 

5. Սույն հաշվետվական ձևը լրացրեք հետևյալ երկու տարբերակներից որևէ մեկով.

 

1) թղթային տարբերակ. հաշվետվական ձևի թղթային տարբերակը կարող եք ձեռք բերել.

ա. ՖԴԿ-ին դիմելու միջոցով.

բ. ՖԴԿ (www.cba.am/fmc) ինտերնետային կայքից ելքագրելու միջոցով:

 

1.1) Հաշվետվական ձևի թղթային տարբերակը լրացրեք գրիչով և տպատառերով:

 

1.2) Բովանդակային ուղղումներ կատարելու դեպքում լրացրեք հաշվետվական նոր ձև: Տեխնիկական բնույթի ուղղումների կատարման դեպքում ստորագրեք այդ ուղղումների կողքին:

 

1.3) Հաշվետվական ձևը լրացրեք թղթային տարբերակով տրված կետերի սահմաններում: Նոր բաժինների կամ առկա բաժիններում լրացուցիչ կետերի լրացման անհրաժեշտության դեպքում օգտվեք հավելյալ թղթերից: Այդ թղթերի վրա նշեք, թե որ բաժինը կամ կետն եք լրացնում, ստորագրեք դրանք և որպես հավելված՝ կցեք հիմնական հաշվետվական ձևին: Օրինակ` պարզել եք, որ գործարքում որպես լիազորված անձ հանդես են գալիս երեք անձինք. հաշվետվական ձևի 2.2 կետում նշեք 3 թիվը, առանձին թերթի վրա ևս երկու անգամ բազմացրեք 2.2 կետը ներառող հատվածը, լրացրեք համապատասխան տեղեկատվությունը, ստորագրեք և կցեք լրացված հաշվետվական ձևին:

 

1.4) Այն դեպքում, երբ հաշվետվական ձևի կետերի սահմանները բավարար չեն, այն լրացրեք լրացուցիչ թղթերի վրա հետևյալ կերպ` թղթի ձախ կողմում նշեք, թե որ կետին է վերաբերում տեղեկատվությունը, թերթերի համարակալումը շարունակեք հաշվետվական ձևի վերջին էջի համարին հաջորդող հերթական համարից սկսած: Օրինակ՝ 1.3.1 կետում գործարքը կասկածելի համարելու հիմքերը նշեք լրացուցիչ թղթի վրա, այն համարակալեք հերթական համարով, էջի վերևի ձախ անկյունում նշեք՝ 1.3.1, ստորագրեք և կցեք հաշվետվական ձևին:

 

2) Էլեկտրոնային տարբերակ. հաշվետվական ձևի էլեկտրոնային տարբերակը կարող եք ձեռք բերել.

ա. ՖԴԿ-ին դիմելու միջոցով.

բ. ՖԴԿ (www.cba.am/fmc) ինտերնետային կայքից ելքագրելու միջոցով:

 

2.1) Հաշվետվական ձևի էլեկտրոնային տարբերակը լրացրեք աղյուսակը ներառող պատուհանները ակտիվացնելու և տվյալները մուտքագրելու միջոցով:

 

2.2) Կախված նրանից, թե որ կետերը ներառող պատուհաններում եք նշումներ կատարել, կակտիվանան միայն այն պատուհանները (ավտոմատացված ծրագրային համակարգի ներդրումից հետո), որոնց աղյուսակները փոխլրացնում են (չեն բացառում) միմյանց:

 

2.3) Աղյուսակները ներառող պատուհանները, ըստ դրանցում լրացվող նյութի ծավալի, ընդլայնվում են:

 

2.4) Եթե նույն բաժինը (օրինակ՝ բաժին 2-ը) պետք է լրացվի երկու և ավելի անգամ, ապա այդ բաժնի համապատասխան վանդակում (այս դեպքում՝ կետ 2.1) նշեք օրինակների քանակը, և ավտոմատացված ծրագրային համակարգում (ներդրումից հետո) կակտիվանան համապատասխան թվով բաժիններ:

 

6. Հաշվետվական ձևի ներկայացման ժամկետները սահմանված են սույն որոշման հավելված 3-ում:

 

7. Հաշվետվական ձևի ներկայացման եղանակները սահմանված են սույն որոշման հավելված 2-ում:

 

Գ Լ ՈՒ Խ  2

 

ՀԱՏՈՒԿ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

8. Նոր հաշվետվություն կամ «Լրացում հաշվետվություն»: Յուրաքանչյուր հաշվետվություն լրացնելու համար անհրաժեշտ է կատարել նշում այն մասին, թե արդյոք դա նոր հաշվետվություն է, թե նախկինում արդեն տրամադրված՝ «լրացում հաշվետվություն»:

1) Եթե արդեն իսկ տրամադրված հաշվետվության հետ կապված անհրաժեշտ է տրամադրել լրացուցիչ կամ փոփոխված տեղեկատվություն, ապա անհրաժեշտ է կատարել նշում «Լրացում հաշվետվություն» կետում: Համապատասխանաբար, էլեկտրոնային տարբերակում կավելանան նախկինում ուղարկված հաշվետվության անվանումը և «լրացում հաշվետվության հերթական տարբերակը» դաշտերը: «Հաշվետվության անվանումը» դաշտում նույնությամբ լրացվում է այն հաշվետվության էլեկտրոնային ֆայլի անվանումը, որին որպես լրացում ուղարկվում է «լրացում հաշվետվությունը»: «Լրացում հաշվետվության հերթական տարբերակը» դաշտում պետք է նշել (թվերով), թե որերորդ «լրացում հաշվետվությունն» է ներկայացվում:

 

2) Լրացում հաշվետվությունը պետք է պարունակի նախկինում տրամադրված ամբողջ տեղեկատվությունը՝ ներառյալ կատարված փոփոխությունը:

 

3) Գործարքի վերաբերյալ հաշվետվության վերջնական տարբերակ է համարվում միևնույն անվանում ունեցող ֆայլերի «լրացում-հաշվետվության հերթական տարբերակը» դաշտում ամենավերջին հերթական համարն ունեցող ֆայլը:

 

4) Որպես լրացում է համարվում այն տեղեկատվությունը, որը՝

 

ա. հիմնական հաշվետվությունը լրացնելու պահին հասանելի չէ կամ հնարավոր չէ ստանալ, այսինքն՝ երբ հաշվետվությունը գործարքը կատարելու փաստի հիման վրա պետք է ներկայացվի ՖԴԿ-ին համապատասխան ժամկետում, սակայն պարտադիր լրացման ենթակա դաշտերի համար անհրաժեշտ տեղեկատվության հավաքագրման նպատակով հարցումներ են կատարվել հաճախորդին կամ այլ անձանց,

բ. ներկայացվում է ՖԴԿ հարցման հիման վրա, եթե հարցվող տեղեկատվության համար համապատասխան դաշտեր չկան, ապա տեղեկատվությունը լրացվում է 4-րդ բաժնում,

գ. վերաբերում է կնքված, սակայն դեռևս չկատարված գործարքին. այս դեպքում նշում է կատարվում չավարտված կամ չկատարված գործարք դաշտում, իսկ 4-րդ բաժնում նշվում է գործարքի ընդհատման պատճառը (օրինակ՝ հաճախորդի կողմից պայմանագրի միակողմանի լուծում),

դ. ներառում է հաշվետու անձի կողմից կարևորվող այլ տվյալներ. այդ տվյալների տրամադրման անհրաժեշտությունն առաջանում է հաշվետու անձի կողմից ստացված նոր տեղեկատվության՝ ՖԴԿ-ին ներկայացման հանգամանքով, որոնք չեն ներառում պարտադիր լրացման ենթակա դաշտերի տեղեկատվությունը:

9. (1.1) Գրանցման ամսաթիվը: Այս կետում նշեք տեղեկացման ենթակա գործարքի նկատմամբ իրավունքների գրանցման ամսաթիվը, ամիսը, տարին (թվերով), իսկ եթե գրանցումը դեռևս չի կատարվել, ապա նշեք այն ամսաթիվը, երբ ներկայացվել է գործարքի նկատմամբ իրավունքների գրանցման դիմումը, իսկ 4-րդ բաժնում նշեք, թե գործարքի նկատմամբ իրավունքները ինչու չեն գրանցվել, և գրանցումն ինչ փուլում է:

10. (1.2) Պարտադիր տեղեկացման գործարք: Այս կետում նշում եք կատարում այն բոլոր դեպքերում, երբ գործարքի գինը (դրամական գնահատում ունեցող գործարքների դեպքում)

- գերազանցում է 20 միլիոն դրամը, բացառությամբ.

- անշարժ գույքի հետ կապված գործարքների, որոնց վերաբերյալ հաշվետվական ձևը լրացվում է, եթե գործարքի արժեքը գերազանցում է 50 միլիոն դրամը:

 

1) Այս կետում նշում կատարելու դեպքում 1.3 կետում նշում մի կատարեք: Այս կետում նշում կատարելու դեպքում լրացրեք միայն « * » -ով նշված դաշտերը:

 

2) Ընդ որում, եթե գործարքում նշված չէ դրա ամբողջական գինը, ապա գործարքի գին է համարվում գործարքով ժամկետային վճարումների համար նախատեսված գումարը (օրինակ՝ բնակարանի վարձակալության պայմանագրով՝ ամենամսյա վարձավճարը):

 

3) Եթե գործարքի գինը գերազանցում է սույն կետով սահմանված գումարային սահմանաչափը, և, բացի այդ, Ձեր կարծիքով, գործարքը նաև կասկածելի է, ապա բաց թողեք այս կետը, նշում կատարեք 1.3 կետում և շարունակեք հաշվետվական ձևը լրացնել որպես կասկածելի գործարք:

11. (1.3) Կասկածելի գործարք: Այս կետում նշում կատարելու դեպքում 1.2. կետում նշում մի կատարեք: Նշում կատարեք այն բոլոր դեպքերում, երբ գործարքի կնքման կամ իրականացման պայմաններում առկա է կասկածի հիմքերից և չափանիշներից առնվազն մեկը:

1) Այս կետում նշում կատարելու դեպքում նշեք նաև 1.3.1. կետում կասկածի հիմքերը և չափանիշները, ինչպես նաև նշեք, թե Ձեր կարծիքով՝ այդ կասկածը որն է:

2) Եթե Ձեր կողմից գործարքը մերժվել է, ապա նշում կատարեք 1.3.2. վանդակում՝ լրացնելով նաև մերժման ամսաթիվը:

3) 1.3.3. կետում նշում կատարեք, եթե որևէ այլ պատճառով, քան կասեցումը կամ դադարեցումը, գործարքը չի կատարվել կամ չի շարունակվել (օրինակ՝ ակնհայտ կասկածելի գործարքի նկատմամբ իրավունքների գրանցումից կողմերը հրաժարվել են իրավունքների գրանցման պահին): Եթե գործարքը չի կատարվել, ապա հաշվետվական ձևում լրացրեք այն տվյալները, որոնք հայտնի են դարձել գործարքի կնքման առաջարկի պահից սկսած մինչև գործարքի կողմի (կողմերի) կողմից այն կատարելու մտադրությունից հրաժարվելու պահը: 4-րդ բաժնում նշեք, թե Ձեզ հայտնի ինչ պատճառներով այն չի կատարվել:

12. (1.4) Գործարքի էությունը: Այս կետում նշեք գործարքի էությունը և առարկան (օրինակ՝ անշարժ գույքի առուվաճառք, վարձակալություն):

13. (1.5) Գործարքի գումարը: Այս կետում նշեք գործարքով նախատեսված գումարը միայն Հայաստանի Հանրապետության դրամով (թվերով):

13.1. (1.6) Գործարքը կատարվել է ռիելտորական գործունեություն իրականացնող անձի միջոցով: Այս կետում նշում կատարեք, եթե Ձեզ հայտնի է, որ գործարքը կատարվել է ռիելտորական գործունեություն իրականացնող անձի միջնորդությամբ:

(13.1-ին կետը լրաց. 27.01.09 թիվ 18-Ն)

13.2. (1.6.1) Ռիելտորական գործունեություն իրականացնող անձի անունը/անվանումը: Այս կետը ենթակա է պարտադիր լրացման, եթե նշում է կատարվել 1.6 կետում: Այս կետում նշեք այն ռիելտորական գործունեություն իրականացնող անձի անունը/անվանումը, որի միջնորդությամբ կատարվել է գործարքը:

(13.2-րդ կետը լրաց. 27.01.09 թիվ 18-Ն)

14. (2) Գործարքի կողմ(երը): Այս բաժնում նշում եք գործարքի կողմ(եր)ին նկարագրող տվյալները: Կախված նրանից, թե գործարքի կողմը իրավաբանական անձ է կամ անհատ ձեռնարկատեր, լրացրեք 2.1.1 կետերը, եթե ֆիզիկական անձ է՝ 2.1.2 կետերը: 2.1 կետում նշեք, թե քանի անձի անունից է կատարվում գործարքը, որից հետո 2.1 կետը լրացրեք բոլոր անձանց համար:

1) 2.1.1.3. կետում լրացվում է իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր հանդիսացող գործարքի կողմի գտնվելու (բնակության) վայրը, իսկ դրա անհնարինության դեպքում` գործունեության վայրը: Հաճախորդի գործունեության վայրը կարող է նշվել նաև 4-րդ բաժնում` որպես լրացուցիչ տեղեկություն:

15. (2.2) Լիազորված անձի տվյալները, ով հաճախորդի անունից իրականացնում է գործարքը: Այս կետում նշեք հաճախորդի հանձնարարությամբ և նրա անունից գործարքի կատարման ընթացքում հանդես եկող լիազորված անձի (առկայության դեպքում) տվյալները: Այս բաժինը լրացրեք միայն այն դեպքում, երբ գործարքը կատարվում է լիազորված անձի միջոցով:

1) 2.2. կետում նշեք լիազորված անձանց քանակը: Նշեք, թե քանի լիազորված անձ է մասնակցում գործարքին և բոլորի համար լրացրեք 2.2. կետը:

2) Անկախ նրանից` հաշվետվությունը լրացվում է պարտադիր տեղեկացման, թե կասկածելի գործարքի վերաբերյալ, լիազորված անձի վերաբերյալ տվյալները համարվում են լրացման համար պարտադիր (առկայության դեպքում):

16. (3) Անձը (շահառուն), ում օգտին կատարվում է գործարքը: Այս բաժնում նշեք այն անձի (անձանց) տվյալները, ում օգտին կատարվում է գործարքը:

1) 3.1. կետում նշեք, թե քանի շահառու կա գործարքում, և յուրաքանչյուրի համար լրացրեք 3-րդ բաժինը:

2) Եթե հաշվետվությունը ներկայացվում է որպես պարտադիր տեղեկացման գործարք, ապա շահառուի վերաբերյալ տվյալները համարվում են լրացման համար ոչ պարտադիր: Իսկ եթե հաշվետվությունը ներկայացվում է որպես կասկածելի գործարք, ապա հաշվետվական ձևում շահառուի վերաբերյալ բոլոր դաշտերը համարվում են լրացման համար պարտադիր (առկայության դեպքում):

17. (4) Ձեր կողմից կարևորվող՝ գործարքին առնչվող այլ տեղեկություններ: Այս կետում լրացրեք այն տեղեկությունները, որոնք, Ձեր կարծիքով, կարող են օգտակար լինել ներկայացվող գործարքի մասին ավելի կոնկրետ պատկերացում կազմելու կամ գործարքը վերլուծելու համար: Նշեք, թե լրացուցիչ տեղեկատվությունը որ բաժնի որ կետին է վերաբերում:

18. (5) Պատասխանատու աշխատակցի տվյալներ: Այս կետում նշեք Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տարածքային ստորաբաժանման այն աշխատակցի տվյալները, ով իրավասու է լրացնել և ներկայացնել հաշվետվական ձևը: Այդ աշխատակիցը պետք է ստորագրի և կնքի լրացված հաշվետվական ձևը (թղթային տարբերակի դեպքում):

19. (5.3) Լրացման ամսաթիվ: Այս կետում նշեք սույն հաշվետվական ձևը լրացնելու ամսաթիվը, ամիսը, տարին (թվերով):

20. (5.4) Հաշվետու անձի հաշվառման համարը ՖԴԿ-ում: Այս կետում նշեք Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ֆինանսական դիտարկումների կենտրոնի կողմից Ձեզ տրված հաշվառման համարը (թվերով):

 

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ,

Ֆինանսական դիտարկումների կենտրոն

Վ. Սարգսյան 6, Երևան, 375010

Հեռ. 545088, Էլ. փոստ info_fiս@cba.am

 

(հավելվածը լրաց. 27.01.09 թիվ 18-Ն)

 

 

Հավելված 2

 

Հաստատված է

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի խորհրդի

2008 թվականի հուլիսի 31-ի
թիվ 236-Ն որոշմամբ

 

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐՈՂ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՊԱՐՏԱԴԻՐ ՏԵՂԵԿԱՑՄԱՆ ԵՎ ԿԱՍԿԱԾԵԼԻ ԳՈՐԾԱՐՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳ

 

Սույն կարգի նպատակն է փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի ոլորտում հաշվետվություն տրամադրող անձանց հաշվառման ընդհանուր համակարգի (այսուհետ՝ հաշվառում), ինչպես նաև պարտադիր տեղեկացման և կասկածելի գործարքի վերաբերյալ տեղեկությունների (թիվ 007 հաշվետվական ձևի) տրամադրման միասնական, կենտրոնացված կարգի ստեղծումն ու կիրարկումը:

 

1. Կենտրոնական բանկի ֆինանսական դիտարկումների կենտրոնում (այսուհետ՝ Ֆինանսական դիտարկումների կենտրոն) հաշվետվություն տրամադրող անձանց հաշվառումը

 

1) Հաշվառումն իրականացվում է Ֆինանսական դիտարկումների կենտրոնում հաշվետվություն տրամադրող անձանց գրանցման միջոցով:

2) Հաշվետվություն տրամադրող անձանց հաշվառումն իրականացվում է հետևյալ փուլերով.

ա. հաշվետվություն տրամադրող անձանց կողմից դիմումների ներկայացում,

բ. հաշվետվություն տրամադրող անձանց հաշվառում:

 

2. Հաշվետվություն տրամադրող անձանց կողմից դիմումների ներկայացումը

 

1) Հաշվետվություն տրամադրող անձինք հաշվառման համար Ֆինանսական դիտարկումների կենտրոնին սույն կարգի հավելվածով սահմանված դիմումը ներկայացնում են գրավոր: Դիմումը ստորագրվում է հաշվետվություն տրամադրող անձի ղեկավարի կողմից և հավաստվում հաշվետվություն տրամադրող անձի կնիքով:

2) Հաշվառման դիմումը պետք է պարունակի՝

ա. հաշվետվություն տրամադրող անձի լրիվ անվանումը,

բ. հաշվետվություն տրամադրող անձի գործունեության տեսակը,

գ. հաշվետվություն տրամադրող անձի գտնվելու վայրը և գործունեության վայրը,

դ. հաշվետվություն տրամադրող անձի հարկ վճարողի հաշվառման համարը, պետական գրանցման համարը,

ե. հաշվետվություն տրամադրող անձի լիցենզիայի համարը,

զ. ներքին հսկողության ստորաբաժանման ղեկավարի կամ պատասխանատու անձի տվյալները (անունը, ազգանունը, հայրանունը, պաշտոնը, էլեկտրոնային հասցեն, հեռախոսը, ստորագրությունը),

է. հաշվառման դիմումի լրացման օրը, ամիսը, տարեթիվը:

 

3. Ֆինանսական դիտարկումների կենտրոնում հաշվետվություն տրամադրող անձանց հաշվառման իրականացումը

 

1) Սույն կարգով նախատեսված դիմումը լրացնելուց և Ֆինանսական դիտարկումների կենտրոն ներկայացնելուց հետո հաշվետվություն տրամադրող անձին տրվում է հաշվառման համար:

2) Հաշվետվություն տրամադրող անձի հաշվառման համարը զետեղվում է Ֆինանսական դիտարկումների կենտրոնի միասնական տեղեկատվական շտեմարանում:

3) Հաշվետվություն տրամադրող այն անձանց, որոնք համակցված չեն «ՍիԲիԷյՆեթ» միջբանկային կորպորատիվ ցանցին և միաժամանակ հաշվետվությունը ներկայացնելու են էլեկտրոնային տարբերակով, տրամադրվում է նաև Կենտրոնական բանկի «ՍիԲիԷյՆեթ» սերվերում գրանցված անհատական նույնականացնող (իդենտիֆիկացնող) «բանալի», որի առկայության դեպքում հնարավոր է Կենտրոնական բանկի տարածքում տեղակայված համակարգչից էլեկտրոնային տեսքով հաշվետվությունն ուղարկել Ֆինանսական դիտարկումների կենտրոն:

4) Հաշվետվություն տրամադրող այն անձանց, որոնք հաշվետվությունները ներկայացնելու են էլեկտրոնային փոստի միջոցով, տրամադրվում են Կենտրոնական բանկում տեղակայված ինտերնետային սերվերում հաշվառման ժամանակ գրանցված անհատական նույնականացնող (իդենտիֆիկացնող) տվյալներ, որոնց մուտքագրման դեպքում կնույնականացվի հաշվետվություն տրամադրող անձանց ինքնությունը:

5) Եթե հաշվետվություն տրամադրող անձը միացած է համակարգչային «ՍիԲիԷյՆեթ» կորպորատիվ ցանցին, կարող է օգտագործել այդ ցանցը հաշվառման դիմումի, ինչպես նաև հաշվետվություն տրամադրող անձի հաշվառման համարի և հաշվետվական ձևերի էլեկտրոնային տարբերակով ստացման և ուղարկման համար:

 

4. Պարտադիր տեղեկացման և կասկածելի գործարքների վերաբերյալ տեղեկությունների տրամադրումը

 

1) Տեղեկությունները Ֆինանսական դիտարկումների կենտրոն են ներկայացվում թղթային և (կամ) էլեկտրոնային տարբերակով: Ներկայացվող հաշվետվություններին (թղթային և էլեկտրոնային տարբերակի համար) տրվում է անվանում: Հաշվետվության անվանումն ունի հետևյալ կառուցվածքը.

Հաշվետվություն տրամադրող անձի հաշվառման համարը
ՖԴԿ-ում (8-նիշ)

գծիկ

հաշվետվության ուղարկման ամսաթիվը՝ օօ/աա/տտ (6 նիշ)

գծիկ

տվյալ օրվա դրությամբ ուղարկված հաշվետվության հերթական համարը (3-նիշ)

¯

¯

¯

¯

¯

XXXXXXXX

-

XXXXXX

-

XXX

 

Ընդ որում, հաշվետվական ձևը Ֆինանսական դիտարկումների կենտրոն է ներկայացվում հետևյալ եղանակներից որևէ մեկով.

ա. ֆիզիկապես ներկայացնելու միջոցով, որի դեպքում հաշվետվական ձևի թղթային և էլեկտրոնային (կրիչի վրա) տարբերակները Ֆինանսական դիտարկումների կենտրոն են ներկայացվում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի փաստաթղթերի շրջանառության բաժնի միջոցով՝ փակ կնքված և ստորագրված ծրարներով: Նշված ծրարների վրա պետք է լրացված լինեն ուղարկողի անվանումը, գտնվելու վայրը, ուղարկման ամսաթիվը, ինչպես նաև հետևյալ նշումը՝ «Անձամբ Ֆինանսական դիտարկումների կենտրոնի ղեկավարին»: Հաշվետվությունը ներկայացված է համարվում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի փաստաթղթերի շրջանառության բաժնի կողմից ստացականի տրամադրման պահին,

բ. Հայաստանի Հանրապետության կառավարության տեղեկատվական կորպորատիվ ցանցի կամ «ՍիԲԻԷյՆեթ» ցանցի միջոցով: Հաշվետվություն տրամադրող այն անձինք, որոնք համակցված չեն «ՍիԲԻԷյՆեթ» ցանցին, հաշվետվական ձևերը կարող են ուղարկել էլեկտրոնային տարբերակով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մուտքի մոտ դրված «ՍիԲԻԷյՆեթ» ցանցի տերմինալի միջոցով: Հաշվետվությունը «ՍիԲԻԷյՆեթ» ցանցով ուղարկելու դեպքում այն համարվում է ներկայացված Ֆինանսական դիտարկումների կենտրոնի էլեկտրոնային հասցեից հաշվետվություն տրամադրող անձի էլեկտրոնային հասցեին հետադարձ փոստի ստացման պահին: Եթե մեկ աշխատանքային օրվա ընթացքում հաշվետվությունը հետ է ուղարկվում հաշվետվություն տրամադրող անձին (հաշվետվության մեջ տեխնիկական սխալի առկայության պատճառով), ապա հաշվետվությունը համարվում է տվյալների բազա չմուտքագրված, իսկ ստացումը՝ չհաստատված, բացառությամբ Կենտրոնական բանկի մուտքի մոտ դրված «UիԲիԷյՆեթ» ցանցի տերմինալի միջոցով ներկայացված հաշվետվությունների,

գ. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վեբ կայքի միջոցով, որի դեպքում լրացվում են ՀՀ կենտրոնական բանկի վեբ կայքում հրապարակված կամ Ֆինանսական դիտարկումների կենտրոնի կողմից տրամադրված հաշվետվական ձևերի պաշտպանված էլեկտրոնային տարբերակները, որոնք փոփոխելն արգելվում է: Հաշվետվական ձևն ուղարկվում է Ֆինանսական դիտարկումների կենտրոն Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վեբ կայքի ծրագրային համակարգի միջոցով և ներկայացված է համարվում ծրագրային համակարգի «Ուղարկման կարգավիճակը» դաշտում «Ուղարկված է» նշման առկայության դեպքում: Եթե մեկ աշխատանքային օրվա ընթացքում հաշվետվությունը հետ է ուղարկվում հաշվետվություն տրամադրող անձին (հաշվետվության մեջ տեխնիկական սխալի առկայության պատճառով), ապա հաշվետվությունը համարվում է տվյալների բազա չմուտքագրված, իսկ ստացումը՝ չհաստատված: Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վեբ կայքի միջոցով ուղարկվող հաշվետվությունների նկատմամբ կիրառվում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մարտի 20-ի թիվ 81-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վեբ կայքի միջոցով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ oրենքով և այլ իրավական ակտերով սահմանված հաշվետվությունների ներկայացման ընթացքում էլեկտրոնային թվային ստորագրությունը կիրառելու վերաբերյալ» կարգը,

դ. ֆաքսի միջոցով, որի դեպքում հաշվետվական ձևի թղթային տարբերակն ուղարկվում է ՖԴԿ ֆաքսի համարին և ներկայացված է համարվում ֆաքսի առաքման անդորրագրի ստացման պահին: Այս դեպքում հաշվետվությունը սույն կարգի 4.1 ենթակետի «ա», «բ», «գ» կամ «ե» պարբերություններից որևէ մեկով սահմանված կարգով մինչև տվյալ ամսվա վերջին օրը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ,

ե. փոստի միջոցով, որի դեպքում հաշվետվական ձևի թղթային և էլեկտրոնային (կրիչով) տարբերակներն ուղարկվում են Ֆինանսական դիտարկումների կենտրոնի փոստային հասցեին և ներկայացված են համարվում այն «Հայփոստի» բաժանմունք ներկայացնելու և համապատասխան անդորրագիր ստանալու պահին,

զ. Ֆինանսական դիտարկումների կենտրոնի էլեկտրոնային փոստի (info_fiս@cba.am) միջոցով, որի դեպքում հաշվետվական ձևի էլեկտրոնային տարբերակն ուղարկվում է Ֆինանսական դիտարկումների կենտրոնի էլեկտրոնային հասցեին և ներկայացված է համարվում նույն էլեկտրոնային հասցեից հետադարձ փոստի ստացման պահին: Այդ դեպքում հաշվետվությունը սույն կարգի 4.1 ենթակետի «ա», «բ», «գ» կամ «ե» պարբերություններից որևէ մեկով սահմանված կարգով մինչև տվյալ ամսվա վերջին օրը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ:

2) Սույն կարգը հաստատած Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի որոշման 3-րդ հավելվածի համաձայն՝ հաշվետվությունների ներկայացման համար սահմանված ժամկետում հաշվետվություն տրամադրող անձը ներկայացված հաշվետվության մեջ սխալ կամ թերացում հայտնաբերելու դեպքում ներկայացնում է հաշվետվության ուղղված տարբերակը՝ պահպանելով սույն Կարգի 4.1 կետով սահմանված հաշվետվության անվանումը և ավելացնելով ուղղման հերթական համարը: Գործարքի վերաբերյալ հաշվետվության վերջնական տարբերակ է համարվում միևնույն անվանումն ունեցող հաշվետվությունների ամենավերջին հերթական համարն ունեցող հաշվետվությունը: Փոփոխված և (կամ) ամբողջականացված հաշվետվության հետ մեկտեղ, հաշվետվություն տրամադրող անձը Ֆինանսական դիտարկումների կենտրոնի ղեկավարին ներկայացնում է գրություն՝ թույլ տրված սխալների ուղղման և նախորդ հաշվետվությունը չեղյալ համարելու վերաբերյալ:

3) Սահմանված ժամկետի ավարտից հետո ներկայացված հաշվետվությունում սխալ կամ թերացում հայտնաբերելու դեպքում հաշվետու անձը դիմում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահին ուղարկված հաշվետվությունում ուղղում կատարելու խնդրանքով՝ նշելով սխալի կամ թերացման պատճառը և պահպանելով սույն կետի 2-րդ ենթակետով սահմանված ընթացակարգը:

 

 

Հավելված

 

«Հաշվետվություն տրամադրող անձանց կողմից պարտադիր տեղեկացման և

կասկածելի գործարքի վերաբերյալ

տեղեկությունների տրամադրման կարգը» հավելված 2-ի

 

Ձեր հաշվառման համարը ՖԴԿ-ում՝

oooooooo

 

Հ Ա Շ Վ Ա Ռ Մ Ա Ն  Դ Ի Մ ՈՒ Մ

 

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի ֆինանսական

դիտարկումների կենտրոնի ղեկավար

պարոն ______________  - ին

 

Խնդրում եմ Ձեզ _______________________________________ -ին

Հաշվետվություն տրամադրող անձի լրիվ անվանումը

 

տրամադրել հաշվառման համար:

Հաշվետվություն տրամադրող անձի տվյալները՝

 

Գործունեության տեսակը _________________________________________

Գտնվելու վայրը _______________________________________________

Գործունեության վայրը ___________________________________________

Հարկ վճարողի հաշվառման համարը ___________________________________

Պետական գրանցման համարը _______________________________________

Լիցենզիայի համարը _____________________________________________

Պատասխանատու անձի (անձանց) տվյալները

 

1. _________________________________________________________

Անուն, ազգանուն, հայրանուն, պաշտոն, էլեկտրոնային հասցե (ինտերնետ, «ՍիԲիԷյՆեթ»), հեռախոս, ստորագրություն

2. __________________________________________________________

Անուն, ազգանուն, հայրանուն, պաշտոն, էլեկտրոնային հասցե (ինտերնետ, «ՍիԲիԷյՆեթ»), հեռախոս, ստորագրություն

3. __________________________________________________________

Անուն, ազգանուն, հայրանուն, պաշտոն, էլեկտրոնային հասցե (ինտերնետ, «ՍիԲիԷյՆեթ»), հեռախոս, ստորագրություն

4. __________________________________________________________

Անուն, ազգանուն, հայրանուն, պաշտոն, էլեկտրոնային հասցե (ինտերնետ, «ՍիԲիԷյՆեթ»), հեռախոս, ստորագրություն

 

Հաշվետվություն տրամադրող անձի

գործադիր մարմնի ղեկավար՝

________________

ստորագրություն

 
_____________________ թ.
 
քաղաք Երևան
 

 

 

Հավելված 3

 

Հաստատված է

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի խորհրդի

2008 թվականի հուլիսի 31-ի
թիվ 236-Ն որոշմամբ

 

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐՈՂ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՊԱՐՏԱԴԻՐ ՏԵՂԵԿԱՑՄԱՆ ԵՎ ԿԱՍԿԱԾԵԼԻ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

 

Սույն հավելվածի նպատակն է՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի կողմից սահմանված՝ պարտադիր տեղեկացման և կասկածելի գործարքների վերաբերյալ տեղեկությունների (թիվ 007 հաշվետվական ձևի) տրամադրման միասնական ժամկետների սահմանումը:

 

1. Պարտադիր տեղեկացման և կասկածելի գործարքների վերաբերյալ տեղեկությունների տրամադրման ժամկետները

 

1) Հաշվետվություն տրամադրող անձանց կողմից պարտադիր տեղեկացման և կասկածելի գործարքի վերաբերյալ տեղեկությունների տրամադրումը պարբերական բնույթ չի կրում:

2) Պարտադիր տեղեկացման և կասկածելի գործարքների վերաբերյալ տեղեկությունները ներկայացվում են Օրենքով և (կամ) Լիազոր մարմնի ուղեցույցերով սահմանված կասկածելի գործարքի հիմքերի ու չափանիշների և (կամ) պարտադիր տեղեկացման գործարքների համար անհրաժեշտ գումարային սահմանաչափի առկայության դեպքում:

3) Հաշվետվություն տրամադրող անձը գործարքում (գործառնությունում) կասկածելի գործարքի հիմքեր և չափանիշներ հայտնաբերելու դեպքում նույն աշխատանքային օրվա ընթացքում, իսկ դրա անհնարինության դեպքում՝ մինչև հաջորդ աշխատանքային օրվա ժամը 12.00-ը, ներկայացնում է այդ գործարքի վերաբերյալ հաշվետվություն:

4) Սույն կետով սահմանված գործարքների տրամադրման անհնարինությունը կարող է պայմանավորված լինել.

ա. աշխատանքային (գործառնական) օրվա ավարտով,

բ. ծրագրաապարատային կամ հաղորդակցության անհաղթահարելի խնդիրներով,

գ. վիճելի (քննարկման ենթակա) դեպքերով և այլն:

5) Հաշվետվություն տրամադրող անձը պարտադիր տեղեկացման գործարքի (գործառնության) վերաբերյալ տեղեկությունները Ֆինանսական դիտարկումների կենտրոն է ներկայացնում այդ գործարքը կնքելու պահից 3 աշխատանքային օրվա ընթացքում:

6) Ֆինանսական դիտարկումների կենտրոնի կողմից ընդունվում են միայն այն անձի ստորագրությամբ ստացված հաշվետվությունները, ում տվյալները սույն որոշմամբ սահմանված կարգով նախապես ներկայացվել են Կենտրոնական բանկ:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
07.10.2014, թիվ 278-Ն 22.11.2014, N 236-Ն
27.01.2009, թիվ 18-Ն 12.03.2009, N 236-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան