Գլխավոր տեղեկություն
Համար
N 27
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (15.06.1998-29.09.1998)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 1998.06.10/7(13)
Ընդունող մարմին
Էներգետիկայի հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
19.05.1998
Ստորագրող մարմին
Էներգետիկայի հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
19.05.1998
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.06.1998
Ուժը կորցնելու ամսաթիվ
04.10.1998

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

19 մայիսի 1998 թվականի N 27
քաղ. Երևան

 

 ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀՀ էներգետիկայի հանձնաժողովը որոշում է.

Հաստատել էներգետիկայի բնագավառում գործունեության լիցենզավորման կարգը (հավելված):

 

ՀՀ էներգետիկայի
հանձնաժողովի նախագահ

Վ. Մովսեսյան

 

Հաստատված է
Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովի 1998 թ. մայիսի 19-ի N 27 որոշմամբ

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ

 

1. ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ

 

Սույն Կարգը սահմանում է «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված էներգետիկայի բնագավառում գործունեության տեսակների իրականացման համար Լիցենզիա ստանալու հայտերի ընդունման, քննարկման, տրման (մերժման), Լիցենզիայի կասեցման, Լիցենզիայից զրկման ընթացակարգերը և տարածվում է սույն Կարգի 2.1 կետում նշված գործունեություններն իրականացնող Անձանց վրա` անկախ նրանց կազմակերպական-իրավական տեսակից և սեփականության ձևից:

Սույն Կարգը չի տարածվում բնական գազի և էլեկտրական էներգիայի ներկրման և արտահանման գործունեության լիցենզավորման վրա:

Սույն Կարգում օգտագործված հասկացությունները սահմանվում են հետևյալ կերպ.

1.1 Անձ - իրավաբանական անձ.

1.2 Էներգետիկայի բնագավառ - ՀՀ տարածքում էլեկտրական էներգիայի արտադրության, հաղորդման և բաշխման, ջերմային էներգիայի արտադրության, փոխադրման և բաշխման, բնական գազի փոխադրման և բաշխման, ինչպես նաև էլեկտրական էներգիայի, բնական գազի ներկրման և արտահանման գործունեության մեջ ներգրավված տնտեսավարող սուբյեկտների (անկախ սեփականության ձևից) տեխնիկական և կազմակերպական-իրավական համակարգ.

1.3 Հանձնաժողով - ՀՀ էներգետիկայի հանձնաժողով` էներգետիկայի բնագավառում կարգավորող մարմին, որը գործում է «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից իրեն պատվիրակված լիազորությունների հիման վրա.

1.4 Լիցենզիա - «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան` Հանձնաժողովի կողմից տրված պաշտոնական փաստաթուղթ, որը հավաստում է Անձի իրավունքն` Էներգետիկայի բնագավառում զբաղվելու որոշակի գործունեությամբ.

1.5 Դիմող - սույն Կարգի համաձայն, գործունեության լիցենզիա ստանալու հայտով հանձնաժողով դիմած անձ.

1.6 Գործ - Անձի անվանական թղթապանակ, որը պարունակում է Լիցենզիա տալու համար հիմք հանդիսացող փաստաթղթեր, լիցենզավորված գործունեությունն իրականացնելու ընթացքում հայտնաբերված խախտումների և դրանց վերացման վերաբերյալ տեղեկություններ, սակագինը հիմնավորող հաշվարկներ, ֆինանսական հաշվետվություններ և այլ անհրաժեշտ փաստաթղթեր.

1.7 Լիցենզավորված անձ - անձ, որին «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին և սույն կարգին համապատասխան` հանձնաժողովի կողմից տրվել է Լիցենզիա.

1.8 Մասնագիտական որակավորման լիցենզիա - մասնագիտական որակավորման հավաստագիր, որը ՀՀ կառավարության կողմից լիազորված պետական մարմինը տալիս է ֆիզիկական և իրավաբանական անձանց` Էներգետիկայի բնագավառում մասնագիտական որոշակի աշխատանքներ իրականացնելու համար:

1.9 Ֆորս մաժոր - Լիցենզավորված անձի կամքից անկախ չկանխատեսված դեպքերի (տարերային աղետներ, ռազմական գործողություններ, Էներգետիկայի բնագավառում խոշոր վթարներ, ՀՀ օրենսդրական դաշտի էական փոփոխություններ և այլ` օրենքով սահմանված պատճառներ) հետևանքով առաջացած անհաղթահարելի ուժի պայմաններ, որոնք, մասամբ կամ ամբողջությամբ, անհնար են դարձնում լիցենզավորվող գործունեության իրականացումը, այդ թվում պայմանագրային պարտավորությունների կատարումը:

 

2. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

2.1 Լիցենզիան տրվում է միայն իրավաբանական անձանց` Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառում «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքով սահմանված գործունեության հետևյալ տեսակներն իրականացնելու համար`

ա) բնական գազի տեղափոխում

բ) բնական գազի բաշխում

գ) բնական գազի ոլորտում արտադրական շինարարություն

դ) էլեկտրական կայանների կառուցում

ե) էլեկտրական էներգիայի արտադրություն

զ) էլեկտրական էներգիայի հաղորդում

է) էլեկտրական էներգիայի բաշխում

ը) էլեկտրաէներգետիկայի ոլորտում արտադրական շինարարություն

թ) ջերմային էներգիայի արտադրություն

ժ) ջերմային էներգիայի տեղափոխում

ժա) ջերմային էներգիայի բաշխում

ժբ) ջերմաէներգետիկայի ոլորտում արտադրական շինարարություն:

Գործունեության յուրաքանչյուր տեսակի համար տրվում է առանձին Լիցենզիա:

2.2 Սույն Կարգի 2.1 կետում նշված գործունեության տեսակների համար տրվող Լիցենզիաների գործողության ժամկետները սահմանվում են`

ա) էլեկտրական էներգիայի, բնական գազի, ջերմային էներգիայի ոլորտում արտադրական շինարարություն իրականացնելու համար` ելնելով շինարարության ավարտի կանխատեսվող ժամկետից.

բ) էլեկտրական էներգիայի և ջերմային էներգիայի արտադրության գործունեության համար` ելնելով արտադրող կայանի ծառայության ժամկետից.

գ) էլեկտրական կայանների կառուցման համար` ելնելով կառուցման ավարտի կանխատեսվող ժամկետից.

դ) էլեկտրական էներգիայի հաղորդման, բաշխման, բնական գազի և ջերմային էներգիայի տեղափոխման և բաշխման գործունեության համար` անժամկետ.

2.3 Սույն Կարգի 2.1 կետում նշված գործունեության տեսակներից որևէ մեկն առանց Լիցենզիայի իրականացնողը պատասխանատվություն է կրում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

2.4 Էլեկտրական և ջերմային էներգիա արտադրողից Լիցենզիա չի պահանջվում, եթե այդ էներգիան օգտագործվում է բացառապես սեփական կարիքների համար:

2.5 Լիցենզիան տրվում է Դիմողին կամ, լիազորագրի առկայության դեպքում` նրա ներկայացուցչին` մեկ օրինակից:

2.6 Լիցենզիա ստանալու համար վճարվում է պետական տուրք` «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով և չափով:

2.7 Դիմողի կամ լիազորված անձի ստորագրությամբ Լիցենզիայի ստացման կտրոնը (հավելված 2) մնում է Հանձնաժողովում:

2.8 Լիցենզիան ուժի մեջ է մտնում Հանձնաժողովում գրանցվելու պահից:

2.9 Լիցենզիան կորցնելու դեպքում Լիցենզավորված անձն այդ մասին հայտարարություն է տալիս հանրապետական մամուլում, այնուհետև դիմում Հանձնաժողով և 15-օրյա ժամկետում ստանում Լիցենզիայի կրկնօրինակը` սահմանված կարգով պետական տուրքը մուծելուց հետո:

2.10 Լիցենզիան այլ Անձանց օտարելը (փոխանցում, վաճառք և այլն) արգելվում է, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի:

 

3. ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ԴԻՄՈՒՄԸ, ԴՐԱ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ ԵՎ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ

 

3.1 Լիցենզիա ստանալու համար Անձը Հանձնաժողով է ներկայացնում դիմում և փաստաթղթեր` երկու օրինակից, համաձայն սույն Կարգի 3 և 4 հավելվածներում սահմանված դիմումի ձևի և փաստաթղթերի ցանկի:

3.2 Սույն Կարգի 2.1 կետի գ, դ, ը, ժբ ենթակետերում նշված գործունեությունները իրականացնել ցանկացող տնտեսավարող սուբյեկտները, մինչև Լիցենզիա ստանալու խնդրանքով Հանձնաժողով դիմելը, պարտավոր են հանրապետական որևէ թերթում կամ այլ լրատվական միջոցով հրապարակել համապատասխան գործունեությամբ զբաղվելու մասին իրենց որոշումը (համաձայն հավելված 5-ում տրված ձևի) և դիմումի հետ Հանձնաժողով ներկայացնել նշված հրապարակումը հավաստող փաստաթուղթ:

3.3 Հանձնաժողովը կարող է Դիմողից պահանջել նաև Լիցենզիա տալու կամ մերժելու վերաբերյալ որոշման ընդունման համար անհրաժեշտ այլ տեղեկատվություն:

3.4 Դիմողը, Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն, պատասխանատվություն է կրում Հանձնաժողով ներկայացրած տեղեկատվության հավաստիության համար:

3.5 Լիցենզիա ստանալու վերաբերյալ դիմումը և կից փաստաթղթերը պետք է համապատասխանեն ՀՀ օրենսդրությամբ, սույն Կարգով և այլ նորմերով սահմանված պահանջներին:

3.6 Հանձնաժողովը մուտքագրում է Լիցենզիա ստանալու Դիմումը` կից փաստաթղթերով, ստուգելով դրանց ձևակերպման ճշտությունն ու համապատասխանությունը սույն կարգի հավելված 4-ի ցանկին: Փաստաթղթերի ստուգման արդյունքների մասին Դիմողին ծանուցագիր է ուղարկվում դիմումն ստանալու օրվանից ոչ ուշ, քան 10 օրվա ընթացքում: Փաստաթղթերի ստուգման դրական արդյունքի դեպքում Հանձնաժողովը սկսում է լիցենզավորման գործընթացը և համապատասխան որոշում կայացնում Դիմումն ստանալուց հետո 90-օրյա ժամկետում:

3.7 Եթե դիմումի քննարկման ընթացքում հարկ է ստանալ լրացուցիչ տեղեկություններ և փաստաթղթեր, որոնց բացակայությունը Հանձնաժողովին հնարավորություն չի տալիս որոշում ընդունել կամ անհրաժեշտություն է առաջանում կատարել լրացուցիչ փորձաքննություն, այդ թվում նաև անկախ փորձագետների ներգրավմամբ, ապա այդ նպատակով ծախսված ժամանակը` 30 օրից ոչ ավելի, չի ներառվում որոշման ընդունման համար սահմանված դիմումի քննարկման ժամկետում: Նշված դեպքերի մասին Հանձնաժողովը գրավոր տեղեկացնում է Դիմողին:

3.8 Լիցենզիա տալու վերաբերյալ դրական որոշում ընդունելուց հետո, 10-օրյա ժամկետում, Հանձնաժողովը Լիցենզիան հանձնում է Դիմողին կամ նրա կողմից լիազորված ներկայացուցչին, իսկ բացասական որոշման դեպքում` նույն ժամանակահատվածում Դիմողին է ուղարկում մերժման վերաբերյալ Հանձնաժողովի որոշման պատճենը, որում նշվում են մերժման պատճառները:

3.9 Լիցենզիա ստանալու հայտը Հանձնաժողովը կարող է մերժել, եթե`

ա) ներկայացված փաստաթղթերում բերված տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը.

բ) Դիմողի կողմից ներկայացված հիմնադիր փաստաթղթերը չեն համապատասխանում ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջներին.

գ) Դիմողի ֆինանսական միջոցները բավարար չեն լիցենզավորվող գործունեությունն իրականացնելու համար (Դիմողը լիցենզավորված գործունեության իրականացումն ապահովող գույքային համալիրի սեփականատերը չէ) կամ Դիմողը սահմանված կարգով անվճարունակ է ճանաչվել.

դ) լիցենզավորվող գործունեության տեխնիկական ցուցանիշները չեն համապատասխանում Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ստանդարտներին և նորմատիվ այլ ակտերին.

ե) լիցենզավորվող գործունեության իրականացումը հանգեցնում է կամ կարող է հանգեցնել Հայաստանի Հանրապետության սպառողներին վաճառվող էլեկտրական էներգիայի և (կամ) ջերմային էներգիայի և (կամ) բնական գազի սակագների չհիմնավորված բարձրացմանը.

զ) Լիցենզիա տալու դեպքում սահմանափակվում է մեկ այլ Լիցենզավորված անձին տրված բացառիկ իրավունքը.

Այլ շարժառիթներով (բացառությամբ օրենքով սահմանված այլ դեպքերի) լիցենզավորման մերժումն արգելվում է:

3.10 Լիցենզիա տալու վերաբերյալ Հանձնաժողովի առարկությունները հաշվի առնելուց հետո Դիմողը, Լիցենզիա ստանալու համար, սույն Կարգի 3.1 կետով սահմանված կարգով կրկին կարող է դիմել Հանձնաժողով:

3.11 Լիցենզիա տալը մերժելու մասին Հանձնաժողովի որոշումը չի կարող ազդեցություն ունենալ Դիմողի` Լիցենզիա ստանալու հաջորդ դիմումների քննարկման վրա:

3.12 Լիցենզիայից զրկված Անձը, Լիցենզիա ստանալու համար անհրաժեշտ պայմանները բավարարելու դեպքում, իրավունք ունի ընդհանուր հիմունքներով դիմել Հանձնաժողով` նոր Լիցենզիա ստանալու համար:

 

4. ԸՆԹԱՑԱԿԱՐԳԱՅԻՆ ՀԱՐՑԵՐ

 

4.1 Հանձնաժողովում յուրաքանչյուր Լիցենզավորված անձի համար վարվում է հաշվառման գործավարություն և կազմվում անհատական գործ:

4.2 Լիցենզավորված անձի կողմից լիցենզավորված գործունեության դադարեցման կամ նրան Լիցենզիայից զրկման դեպքերում Գործը ենթակա է պահպանման սահմանված կարգով:

4.3 Լիցենզիայի գործողության կասեցման կամ Լիցենզիայից զրկման դեպքերում Լիցենզիան պարտադիր վերադարձվում է Հանձնաժողով` համապատասխան որոշումն ընդունելուց հետո 5 օրվա ընթացքում:

4.4 Լիցենզիան կասեցնելու կամ Լիցենզիայից զրկելու դեպքում Հանձնաժողովն այդ մասին տեղյակ է պահում Լիցենզավորված անձին և հրապարակում մամուլում:

4.5 Լիցենզիա տալու կամ մերժելու, նրանում փոփոխություններ և լրացումներ կատարելու, կասեցնելու կամ նրանից զրկելու, ինչպես նաև սույն Կարգում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ Հանձնաժողովի բոլոր որոշումներն ընդունվում են Հանձնաժողովի նիստում` համաձայն սահմանված կարգի:

4.6 Հանձնաժողովում վարվում է Լիցենզավորված անձանց տրված Լիցենզիաների գրանցամատյան (հավելված 1):

4.7 Լիցենզավորման գործընթացին առնչվող Հանձնաժողովի որոշումները և ներկայացված փաստաթղթերը պետք է մատչելի լինեն ցանկացած շահագրգիռ ֆիզիկական կամ իրավաբանական անձի կողմից ծանոթանալու համար, պայմանով, եթե դրանք չեն պարունակում ՀՀ օրենսդրությամբ սահմանված պետական, ծառայողական կամ առևտրային գաղտնիքներ:

 

5. ՏՈՒՅԺԵՐ, ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԿԱՍԵՑՈՒՄ, ԼԻՑԵՆԶԻԱՅԻՑ ԶՐԿՈՒՄ

 

5.1 Գործունեության Լիցենզիայի պայմանների պահպանման վերահսկումը իրականացնում է ՀՀ էներգետիկայի հանձնաժողովը` համագործակցելով պետական այլ իրավասու մարմինների հետ:

5.2 Լիցենզիայի պայմանները չկատարելու, ոչ պատշաճ կատարելու կամ խախտելու դեպքում, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Էներգետիկայի մասին» օրենքի 27-րդ հոդվածով, Հանձնաժողովը իրավասու է կիրառել հետևյալ տույժերը.

ա) նախազգուշացում և խախտումները վերացնելու հանձնարարականներ

բ) Լիցենզիայի կասեցում.

գ) Լիցենզիայից զրկում:

Նշված տույժերի կիրառման կարգը սահմանում է Հանձնաժողովը:

Օրենսդրությամբ սահմանված կարգով Հանձնաժողովը կարող է տուգանել Լիցենզիա ունեցող անձանց:

5.3 Լիցենզավորված անձին Լիցենզիայից զրկելու դեպքում Հանձնաժողովը և Անձը ղեկավարվում են «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 37 հոդվածով և ՀՀ օրենսդրությամբ:

5.4 Լիցենզիայի գործողությունը կարող է դադարեցվել Լիցենզավորված անձի նախաձեռնությամբ` նրա գրավոր դիմումի հիման վրա: Մինչև Լիցենզիայի կասեցման կամ զրկման մասին Հանձնաժողովի համապատասխան որոշում կայացնելը, Լիցենզավորված անձը պարտավոր է շարունակել իրականացնել գործունեությունը` համաձայն Լիցենզիայի պայմանների:

5.5 Լիցենզավորված անձը չի ենթարկվում պատասխանատվության` սույն Կարգի 5.2 կետով սահմանված կարգով, եթե նրա գործունեության մեջ արձանագրված խախտումները ֆորս մաժորային հանգամանքների հետևանք են:

 

6. ՎԵՃԵՐ

 

Սույն Կարգի կիրառման հետ առնչվող վեճերը լուծվում են օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

Հավելված 1
ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի 1998 թ.
մայիսի 19-ի N 27 որոշմամբ հաստատված կարգի

 

Գ Ր Ա Ն Ց Ա Մ Ա Տ Յ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԻ

 

N Լիցենզավորված անձի կոդը Լիցենզիայի գրանցման համարը և ամսաթիվը Լիցենզավորվող անձի լրիվ և կրճատ
(եթե այն կա) անվանումը
Հասցեն Լիցենզավորված գործունեության տեսակը

Լիցենզիայի տրման ամսաթիվը և հանձնաժողովի որոշման համարը

Լիցենզիայի գործողության ժամկետը

Նշումներ Լիցենզիայի  կասեցման կամ Լիցենզիայից զրկման վերաբերյալ
(նշել հիմքերը)
Հատուկ նշումներ

 1

2

3

4

5

6

7

8

9

10

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հավելված 2
ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի 1998 թ.
մայիսի 19-ի N 27 որոշմամբ հաստատված կարգի

 

 

ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՍՏԱՑՄԱՆ ԿՏՐՈՆ

 

Որոշում N

 ___ ______199 թ.

Գրանցման ամսաթիվը  ____________________________________________

Գրանցման համարը  ______________________________________________

Լիցենզավորված գործունեության տեսակը  ________________________________

Տրված է _____________________________________________________

(Լիցենզավորված անձի անվանումը, հասցեն, հեռախոսը,

_____________________________________________________________________

հեռատիպը, ֆաքսը, էլեկտրոնային փոստը)

_____________________________________________________________________

(Լիցենզիա ստացող Անձի ազգանունը, անունը, անձնագրի կամ այն

_____________________________________________________________________

փոխարինող փաստաթղթի սերիան և համարը, ում կողմից և երբ է տրված)

_____________________________________________________________________ _____________________________________________________________________

(Լիցենզիա ստանալու լիազորագրի համարը և ամսաթիվը)

 

Հավելված` Լիցենզիա ստանալու լիազորագիրը ______________________________________________________________________

(լիազորագիր տվողի ազգանունը, անունը, աշխատանքի վայրը և պաշտոնը)

______________________________________________________________________

______________________________

(ամսաթիվ)

______________________
(ստորագրություն)

 

Հավելված 3
ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի 1998 թ.
մայիսի 19-ի N 27 որոշմամբ հաստատված կարգի

 

Դ Ի Մ ՈՒ Մ

 

Խնդրում եմ տալ Լիցենզիա __________________________________________________________________________

(աշխարհագրական տարածքը, մարզը,

__________________________________________________________________________

լիցենզավորվող գործունեության տեսակը)

ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու համար:

Հայտնում եմ, որ ՀՀ էներգետիկայի հանձնաժողով ներկայացրած փաստաթղթերում առկա տվյալներն ամբողջական են և հավաստի: Ընկերությունն ուսումնասիրել է լիցենզավորվող գործունեության իրականացման պայմանները և պարտավորվում է գործել համաձայն դրանց:

Սույն դիմումին կցվում են`

(փաստաթղթերի անվանումը, օրինակների և էջերի քանակը) __________________________________________________________________________ __________________________________________________________________________ __________________________________________________________________________ __________________________________________________________________________ __________________________________________________________________________ __________________________________________________________________________ __________________________________________________________________________

(Լիցենզավորվող անձի անվանումը,

__________________________________________________________________________

 բանկային տվյալները, հասցեն,

__________________________________________________________________________

հեռախոսը, ֆաքսը, էլեկտրոնային փոստը)

__________________________________________________________________________

(Դիմողի պաշտոնը, ազգանունը, անունը, ստորագրությունը,

__________________________________________________________________________

ամսաթիվը, ընկերության կնիքը)

 

Կ.Տ.

 

Հավելված 4
ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի 1998 թ.
մայիսի 19-ի N 27 որոշմամբ հաստատված կարգի

 

Ց Ա Ն Կ

 

ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ

 

 

   Ներկայացվող փաստաթղթի (փաստաթղթերի) անվանումը

  Լիցենզավորվող գործունեության անվանումը

բնական գազի տեղա-փոխում բնական գազի բաշխում  բնական
գազի ոլորտում 
արտա-
դրական շինա-րարություն 
էլեկ-տրական կայան-
ների կառուցում 
էլեկ-
տրական
էներ-
գիայի արտա-դրություն
էլեկտրական էներգիայի հաղորդում էլեկտրական էներգիայի բաշխում   էլեկտրական էներգիայի ոլորտում
արտա-
դրական շինա-
րարություն 
 ջերմային էներգիայի արտա-
դրություն 
ջերմային էներգիայի տեղա-
փոխում 
ջերմային էներգիայի բաշխում  ջերմային էներգիայի ոլորտում արտա-
դրական շինարա-
րություն
 

 1

2

 3

4

5

10 

 11

12 

13 

 1. Ընկերության և նրա ապարատի կազմակերպական կառուցվածքները

 

2.  Ընկերության հիմնադիր փաստաթղթերի և պետական ռեգիստրում գրանցման վկայականի պատճենները

3.
**
Տեղեկություն բաժնետերերի և  նրանց փայաբաժինների մասին

4. Մասնագիտական որակավորման լիցենզիա (լիցենզիաներ)

5.
**
Լիցենզավորվող գործունեության աշխարհագրական տարածքը

6.
**
Հիմնական տեխնոլոգիական սարքավորումների, տրանսպորտային միջոցների, մեխանիզմների, հաստոցների, շենքերի, շինությունների, կառույցների, բաց տարածքների ցուցակը, բնութագրերը, տեխնիկական վիճակը և հաշվեկշռային արժեքը

_

_

_

_

7.
**
Վարձակալության տրված և վարձակալության վերցված տեխնոլոգիական սարքավորումների, տրանսպորտային միջոցների, մեխանիզմների, հաստոցների, շենքերի, շինությունների, կառույցների, բաց տարածքների ցուցակը, բնութագրերը, տեխնիկական վիճակը, վարձակալության արժեքը

_

_

_

_

8. Տեխնիկական և բնապահպան հսկողություն իրականացնող պետ. մարմինների («Հայլեռտեխհսկողություն», «Էներգապետհսկողություն» կամ այլ իրավասու) վերջին ստուգման ակտերի պատճենները

_

_

_

_

9. Ընկերության ֆինանսական գործունեության իրավասու մարմինների կողմից կատարված ստուգումների ակտերի և աուդիտի եզրակացության պատճենները (եթե այն կատարվել է վերջին մեկ տարում)

_

_

_

_

10. Հիմնական գործունեության հետ առնչվող վճարովի ծառայությունների գնացուցակը

_

_

_

_

_

_

_

_

_

11.
**
Զարգացման կարճաժամկետ և երկարաժամկետ ծրագրերը` «բիզնես պլան»

12.
**
Ընթացիկ տարվա վերջին եռամսյակի և նախորդ տարվա հաշվետվություններն ըստ Հանձնաժողովի կողմից մշակված ձևերի

_

_

_

_

13.
**
Լիցենզավորվող գործունեությամբ զբաղվելու մասին հանրապետական մամուլում հրապարակված հայտարարության պատճենը

_

_

_

_

_

_

_

_

14. Կառուցման (շինարարության) տեխնիկատնտեսական հիմնավորումը

_

_

_

_

_

_

_

_

15.
**
Արտադրանքի կամ ծառայության սակագնի հաշվարկը

_

_

_

_

_

_

_

_

16. Կառուցման (շինարարության) նախագիծը (էսքիզային կամ տեխնիկական կամ բանվորական)` ընդունված կարգով համաձայնեցված ՀՀ բոլոր շահագրգիռ նախարարությունների և գերատեսչությունների հետ և հաստատված ՀՀ պետական իրավասու մարմնի կողմից

_

_

_

_

_

_

_

_

17. Ֆինանսական երաշխիքներ` ըստ Հանձնաժողովի կողմից սահմանված կարգի

_

_

_

_

_

_

_

_

18.
*
Պետական տուրքի վճարման փաստաթուղթ

 

Ծանուցում`

 - փաստաթուղթը պահանջվում է,
-  - փաստաթուղթը չի պահանջվում,
*  - ներկայացվում է լիցենզավորման մասին հանձնաժողովի դրական որոշումն ընդունելուց հետո` մինչև Լիցենզիայի բնօրինակն ստանալ,

 

** 

-- ներկայացվում են հանձնաժողովի կողմից սահմանված ձևերին համապատասխան:

 

Հավելված 5
ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի 1998 թ.
մայիսի 19-ի N 27 որոշմամբ հաստատված կարգի

 

Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ

__________________________________________________________________________

(Լիցենզավորվող անձի անվանումը)

 

դիմել է Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողով`

__________________________________________________________________________

(աշխարհագրական տարածքը (քաղաքը, մարզը), լիցենզավորվող
__________________________________________________________________________

գործունեության տեսակը)

 

ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու համար: __________________________________________________________________________

(Լիցենզավորվող անձի հասցեն, հեռախոսը, հեռատիպը, էլեկտրոնային փոստը, ֆաքսը)

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
28.08.1998, N 39 29.09.1998, N 27
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան