ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 մարտի 2005 թվականի N 162-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 8-Ի N 44 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2000 թվականի փետրվարի 8-ի «Օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվին նախապատրաստվող ու իրականացվող ծրագրերի կառավարման խորհուրդների կանոնադրությունները և անհատական կազմերը հաստատելու մասին» N 44 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`
որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության ծրագրերի կառավարման խորհրդի անհատական կազմը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
Ա. Մովսիսյան |
- ՀՀ էներգետիկայի նախարար (խորհրդի նախագահ) |
Ա. Գալստյան |
- ՀՀ էներգետիկայի նախարարի տեղակալ |
Ա. Սիմոնյան |
- ՀՀ էներգետիկայի նախարարի տեղակալ |
Ռ. Մկրտչյան |
- ՀՀ էներգետիկայի նախարարության վարկային, դրամաշնորհային ծրագրերի իրականացման և կապիտալ ծախսերի համակարգման բաժնի պետ |
Ռ. Դավթյան |
- ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության ճյուղային տնտեսական ծրագրերի վարչության պետ |
Ս. Աբրահամյան |
- «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն |
Եվ. Գլադունչիկ |
- «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն |
Տ. Դավթյան |
- «Էներգաինվեստ» ԾԻԳ» պետական հիմնարկի տնօրեն |
Ա. Բաղդասարյան |
- «Հրազդան-5» ԾԻԳ» պետական հիմնարկի տնօրեն |
Կ. Սարգսյան |
- «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն»: |
|
Ա. Մարգարյան |
2005 թ. մարտի 15 |