«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
20 հուլիսի 2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 հուլիսի 2001 թվականի N 664
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 30-Ի N 68 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՔԱՂԱՔԻ N 9 ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑԸ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի N 9 միջնակարգ դպրոցի 2000/2001 ուսումնական տարվա 2-րդ կիսամյակի պահպանման ծախսերն ապահովելու նպատակով և «Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի «ա» կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածով հաստատված բյուջետային ծախսերի գործառական դասակարգման N 1 հավելվածի 04 խմբի 03 ենթախմբի «01. Հանրակրթական դպրոցների պահպանում» (ՀՀ կրթության և գիտության նախարարություն) տողով նախատեսված ծախսերը պակասեցնել 4481,0 հազ. դրամով` նույն չափով ավելացնելով 04 խմբի 03 ենթախմբի «01. Հանրակրթական դպրոցների պահպանում» (Կոտայքի մարզպետարան) տողով նախատեսված ծախսերը:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հունվարի 30-ի «Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 68 որոշման N 5 հավելվածում կատարել փոփոխություններ` համաձայն հավելվածի:
3. Լուծարել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի N 9 միջնակարգ դպրոցը:
4. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կազմակերպել Աբովյան քաղաքի N 9 միջնակարգ դպրոցի լուծարման գործընթացը:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի հուլիսի 20-ից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ա. Մարգարյան |
Հավելված |
Փ Ո Փ Ո Խ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 30-Ի «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» N 68 ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ
(հազ. դրամ)
Խմբի N | Ենթա-խմբի N | Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման խմբերի և ենթախմբերի, տնտեսագիտական դասակարգման հոդվածների, ֆինանսավորվող ծրագրերի և դրանք իրականացնող մարմինների անվանումները |
«Հայաստանի |
ՀՀ կառավարության N 68 որոշման N 5 |
2001 թ. հունվարի 30-ի հավելված, այդ թվում |
3-րդ եռամսյակ |
4-րդ եռամսյակ | ||||
Ա |
Բ |
1 |
2 |
3 |
4 |
04 |
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ |
0.0 |
0.0 |
0.0 | |
03 |
Տարրական, հիմնական և միջնակարգ ընդհանուր կրթություն |
0.0 |
0.0 |
0.0 | |
այդ թվում` | |||||
1. Հանրակրթական դպրոցների պահպանում |
-4481.0 |
-2240.5 |
-2240.5 | ||
ՀՀ կրթության և գիտության նախարարություն |
-4481.0 |
-2240.5 |
-2240.5 | ||
|
|
ԸՆԴԱՄԵՆԸ ԾԱԽՍԵՐ |
-4481.0 |
-2240.5 |
-2240.5 |
ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐ այդ թվում` |
-4481.0 |
-2240.5 |
-2240.5 | ||
Պետական մարմինների, դրանց ենթակա բյուջետային հիմնարկների աշխատողների աշխատավարձ |
-2831.0 |
-1415.5 |
-1415.5 | ||
ԸՆԹԱՑԻԿ ՏՐԱՆՍՖԵՐՏՆԵՐ |
-1403.0 |
-701.5 |
-701.5 | ||
Այլ ընթացիկ տրանսֆերտային վճարներ այդ թվում` |
-1403.0 |
-701.5 |
-701.5 | ||
- պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ |
-1403.0 |
-701.5 |
-701.5 | ||
ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԳՆՄԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԾԱԽՍԵՐ այդ թվում` |
-247.0 |
-123.5 |
-123.5 | ||
Ապրանքների ձեռքբերում |
-9.0 |
-4.5 |
-4.5 | ||
Գույք, գրասենյակային ապրանքներ և նյութեր այդ թվում` |
-9.0 |
-4.5 |
-4.5 | ||
- գրասենյակային ապրանքներ և նյութեր |
-9.0 |
-4.5 |
-4.5 | ||
Կոմունալ ծառայությունների վճարներ այդ թվում` |
-238.0 |
-119.0 |
-119.0 | ||
էլեկտրաէներգիայի, վառելիքի և ջեռուցման ծախսեր |
-193.0 |
-96.5 |
-96.5 | ||
Ջրմուղ-կոյուղուց օգտվելու վարձի վճարման ծախսեր |
-19.0 |
-9.5 |
-9.5 | ||
Այլ կոմունալ ծախսեր |
-26.0 |
-13.0 |
-13.0 | ||
1. Հանրակրթական դպրոցների պահպանում |
4481.0 |
2240.5 |
2240.5 | ||
Կոտայքի մարզպետարան |
4481.0 |
2240.5 |
2240.5 | ||
ԸՆԴԱՄԵՆԸ ԾԱԽՍԵՐ այդ թվում` |
4481.0 |
2240.5 |
2240.5 | ||
ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐ այդ թվում` |
4481.0 |
2240.5 |
2240.5 | ||
Պետական մարմինների, դրանց ենթակա բյուջետային հիմնարկների աշխատողների աշխատավարձ |
2831.0 |
1415.5 |
1415.5 | ||
ԸՆԹԱՑԻԿ ՏՐԱՆՍՖԵՐՏՆԵՐ այդ թվում` |
1403.0 |
701.5 |
701.5 | ||
Այլ ընթացիկ տրանսֆերտային վճարներ այդ թվում` |
1403.0 |
701.5 |
701.5 | ||
- պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ |
1403.0 |
701.5 |
701.5 | ||
ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԳՆՄԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԾԱԽՍԵՐ այդ թվում` |
247.0 |
123.5 |
123.5 | ||
Ապրանքների ձեռքբերում այդ թվում` |
9.0 |
4.5 |
4.5 | ||
Գույք, գրասենյակային ապրանքներ և նյութեր այդ թվում` |
9.0 |
4.5 |
4.5 | ||
- գրասենյակային ապրանքներ և նյութեր |
9.0 |
4.5 |
4.5 | ||
Կոմունալ ծառայությունների վճարներ այդ թվում` |
238.0 |
119.0 |
119.0 | ||
էլեկտրաէներգիայի, վառելիքի և ջեռուցման ծախսեր |
193.0 |
96.5 |
96.5 | ||
Ջրմուղ-կոյուղուց օգտվելու վարձի վճարման ծախսեր |
19.0 |
9.5 |
9.5 | ||
Այլ կոմունալ ծախսեր |
26.0 |
13.0 |
13.0 |
Հայաստանի Հանրապետության |
Մ. Թոփուզյան |