«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
17 սեպտեմբերի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 օգոստոսի 2002 թվականի N 1402-Ն
ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության Արագածոտնի, Արմավիրի, Սյունիքի, Շիրակի, Գեղարքունիքի, Կոտայքի մարզային և Երևանի քաղաքային ենթակայության մարզադպրոցները՝ համաձայն N 1 հավելվածի, վերակազմավորման ձևով վերակազմակերպել պետական ոչ առևտրային կազմակերպությունների՝ համաձայն N 2 հավելվածի։
2. Մինչև Հայաստանի Հանրապետության Արագածոտնի, Արմավիրի, Սյունիքի, Շիրակի, Գեղարքունիքի, Կոտայքի մարզային և Երևանի քաղաքային ենթակայության մարզադպրոցների (այսուհետ՝ պետական հիմնարկներ) վերակազմակերպումը՝ այդ հիմնարկներին «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված հատկացումները տրամադրվում են համապատասխան մարզպետարանների և Երևանի քաղաքապետարանի կողմից Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տեղական գանձապետական բաժանմունք ներկայացված բյուջետային ծախսերի նախահաշիվների հիման վրա՝ ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածների, դրանց տնտեսագիտական բովանդակությանը համապատասխան։
Նշված հատկացումները վերակազմակերպումից հետո ներառել վերակազմակերպված պետական ոչ առևտրային կազմակերպությունների հետ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքվելիք պայմանագրերում։
3. Սահմանել, որ՝
ա) վերակազմակերպված պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործունեության հիմնական նպատակն ու առարկան ֆիզկուլտուրային-առողջարարական և սպորտային (մարզական) գործունեության իրականացումն է.
բ) վերակազմակերպված պետական ոչ առևտրային կազմակերպությունների ֆիզկուլտուրային-առողջարարական և սպորտային (մարզական) գործունեությունը ֆինանսավորվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։
4. Պետական հիմնարկների տնօրինության՝ պետական սեփականություն հանդիսացող գույքը, բացառությամբ շենքերի, շինությունների, պատմամշակութային նշանակության և նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքի, սեփականության իրավունքով հանձնել վերակազմակերպված պետական ոչ առևտրային կազմակերպություններին։
5. Պետական հիմնարկների տնօրինության շենքերը, շինությունները, պատմամշակութային նշանակության և նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքն անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել վերակազմակերպված համապատասխան պետական ոչ առևտրային կազմակերպություններին՝ դրանց նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործման պայմանով, Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարության հետ կնքվելիք պայմանագրերի հիման վրա։
6. Հայաստանի Հանրապետության Արագածոտնի, Արմավիրի, Սյունիքի, Շիրակի, Գեղարքունիքի, Կոտայքի մարզպետներին և Երևանի քաղաքապետին՝ ապահովել Աշտարակի, Արմավիրի, Սիսիանի, Գյումրու, Գավառի, Եղվարդի և Երևանի քաղաքային համայնքի սեփականություն համարվող շենքերը, դրանց նպատակային նշանակությանը համապատասխան անհատույց օգտագործման իրավունքով մարզադպրոցներին հանձնելու համապատասխան պայմանագրերի կնքումը։
7. Պետական ոչ առևտրային կազմակերպությունների կառավարման, ինչպես նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի «գ», «դ», «ե», «է» կետերով և 14-րդ հոդվածով նախատեսված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության Արագածոտնի, Արմավիրի, Սյունիքի, Շիրակի, Գեղարքունիքի, Կոտայքի մարզպետներին և Երևանի քաղաքապետին։
8. Պետական ոչ առևտրային կազմակերպությունների վերակազմակերպման հետ կապված ծախսերը կատարել «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի «ժէ» կետին համապատասխան։
Հայաստանի Հանրապետության վարչապետ 2002 թ. օգոստոսի 26 Երևան
Ա. Մարգարյան
|
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2002 թվականիօգոստոսի 15-ի N 1402-Ն որոշման |
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶԱՅԻՆ ԵՎ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՐԶԱԴՊՐՈՑՆԵՐԻ
ՀՀ Արագածոտնի մարզպետարան
Աշտարակի մարզադպրոց
ՀՀ Արմավիրի մարզպետարան
Արմավիրի մարզային մանկապատանեկան մարզադպրոց
ՀՀ Սյունիքի մարզպետարան
Սիսիանի մանկապատանեկան մարզադպրոց
ՀՀ Շիրակի մարզպետարան
Գյումրու մարզական բարձրագույն վարպետության դպրոց
ՀՀ Գեղարքունիքի մարզպետարան
Գավառի մարզադպրոց
ՀՀ Կոտայքի մարզպետարան
Եղվարդի մանկապատանեկան մարզադպրոց
Բյուրեղավանի մարզադպրոց
Երևանի քաղաքապետարան
Թենիսի օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոց
Ֆուտբոլի օլիմպիական հերթափոխի, նետաձգության և մականախաղի
մարզադպրոց
Շենգավիթի N 2 համալիր մարզադպրոց
Արաբկիրի N 2 մանկապատանեկան համալիր մարզադպրոց
Մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան
մարզադպրոց
Սուսերամարտի օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոց
N 1 համալիր մանկապատանեկան մարզադպրոց
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարարՄ. Թոփուզյան
|
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2002 թվականիօգոստոսի 15-ի N 1402-Ն որոշման |
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶԱՅԻՆ ԵՎ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ՄԱՐԶԱԴՊՐՈՑՆԵՐԻ
ՀՀ Արագածոտնի մարզպետարան
Աշտարակի մարզադպրոց
ՀՀ Արմավիրի մարզպետարան
Արմավիրի մարզային մանկապատանեկան մարզադպրոց
ՀՀ Սյունիքի մարզպետարան
Սիսիանի մանկապատանեկան մարզադպրոց
ՀՀ Շիրակի մարզպետարան
Գյումրու մարզական բարձրագույն վարպետության դպրոց
ՀՀ Գեղարքունիքի մարզպետարան
Գավառի մարզադպրոց
ՀՀ Կոտայքի մարզպետարան
Եղվարդի մանկապատանեկան մարզադպրոց
Բյուրեղավանի մարզադպրոց
Երևանի քաղաքապետարան
Թենիսի օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոց
Ֆուտբոլի օլիմպիական հերթափոխի, նետաձգության և մականախաղի
մարզադպրոց
N 1 մանկապատանեկան համալիր մարզադպրոց
N 2 մանկապատանեկան համալիր մարզադպրոց
Ա. Ազարյանի անվան մարմնամարզության օլիմպիական հերթափոխի
մանկապատանեկան մարզադպրոց
Սուսերամարտի օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոց
Խաղային մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոց
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարարՄ. Թոփուզյան