«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
29 հունվարի 2004 թ.
հայաստանի հանրապետության կառավարություն
ո ր ո շ ու մ
22 հունվարի 2004 թվականի N 30-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 1413-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հոկտեմբերի 30-ի «Երևան քաղաքի առողջապահական հաստատությունների օպտիմալացման ծրագրի շրջանակներում մի շարք բաժնետիրական ընկերություններ և պետական ոչ առևտրային կազմակերպություններ վերակազմակերպելու մասին» N 1413-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`
որոշման 13-րդ կետում «Երևանի քաղաքապետարանի «Քաղաքային հոգեբուժական հիվանդանոց» առողջապահական պետական փակ բաժնետիրական ընկերությունը» բառերը փոխարինել «Երևանի քաղաքապետարանի «Քաղաքային նյարդահոգեբուժական դիսպանսեր» առողջապահական պետական փակ բաժնետիրական ընկերությունը» բառերով։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|