«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
20 նոյեմբերի1999 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 նոյեմբերի 1999 թվականի N 693
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 18-Ի N 98 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17 հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի փետրվարի 18-ի «Կադաստրային քարտեզների և կադաստրային հատակագծերի մասշտաբներն ու ձևերը սահմանելու մասին» N 98 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
ա) որոշման 1-ին կետում «օբյեկտները» և 9-րդ կետում «օբյեկտի» բառերը համապատասխանաբար փոխարինել «միավորները» և «միավորի» բառերով.
բ) որոշման 6-րդ կետի «ա» ենթակետը «1:500,» թվերից հետո լրացնել «1:1000,» թվերով.
գ) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 8-րդ կետով.
«8. Կադաստրային քարտեզները ներկայացվում են ավանդական ձևով` թղթի վրա, կամ թվային քարտեզների ձևով` էլեկտրոնային մագնիսական կրիչների վրա»:
Այդ կապակցությամբ որոշման 8-11-րդ կետերը համապատասխանաբար համարել 9-12-րդ կետեր:
Հայաստանի Հանրապետության վարչապետ | Ա. Սարգսյան |