«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
28 հունիսի 2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 հունիսի 2001 թվականի N 570
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1996 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 20-Ի N 191 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության 1996 թվականի հունիսի 20-ի «Երևանի քաղաքային ենթակայության ձեռնարկությունների և կազմակերպությունների ցանկը հաստատելու մասին» N 191 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`
որոշմամբ հաստատված` Երևանի քաղաքային ենթակայության ձեռնարկությունների և կազմակերպությունների ցանկում`
9.26-րդ ենթակետից հանել «Հ. Կոջոյանի անվան գեղարվեստի դպրոց» բառերը.
11.1-ին ենթակետից հանել «15» թիվը.
11.65-րդ ենթակետից հետո լրացնել նոր` 11.66-րդ ենթակետով.
«11.66. Հ. Կոջոյանի անվան կրթահամալիր»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի հունիսի 28-ից:
Հայաստանի Հանրապետության |