«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
27 հուլիսի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
7 հուլիսի 2005 թվականի N 998-Ն
ՀՍԿԻՉ ԳՆՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՀՍԿՈՂԱԿԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել հսկիչ գնումների և հսկողական գործառույթների իրականացման ֆինանսավորման կարգը` համաձայն հավելվածի:
2. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությանը`
ա) օրենքով սահմանված դեպքերում հսկիչ գնումների և հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման նկատմամբ հսկողական գործառույթների իրականացման նպատակով կատարվելիք ծախսերն իրականացնել կանխիկ ձևով.
բ) իրեն սպասարկող գանձապետական համապատասխան ստորաբաժանումում բացել գանձապետական արտաբյուջետային հաշիվ՝ «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածով սահմանված տուգանքների կիրառումից գոյացած գումարների 10 տոկոսի չափով մասհանումների մուտքի և ծախսի համար:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
2005 թ. հուլիսի 14 |
Հավելված | |
ՀՍԿԻՉ ԳՆՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՀՍԿՈՂԱԿԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կանոնակարգվում է «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դեպքերում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության (այսուհետ` ծառայություն) կողմից հսկիչ-դրամարկղային մեքենաների կտրոնների տրամադրման ստուգմանն ուղղված հսկիչ գնումների և հսկողական գործառույթների իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների կուտակման և ծախսման գործընթացն այն անձանց մոտ, որոնց համար հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառումը պարտադիր է։ 2. Սույն կարգի դրույթները չեն տարածվում ծառայության կողմից ֆիզիկական կամ իրավաբանական անձանց միջոցով իրականացվող հսկիչ գնումների վրա: II. ՀՍԿԻՉ ԳՆՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՀՍԿՈՂԱԿԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԸ
3. Կանխիկ գնում կատարելու և հսկողական գործառույթների ֆինանսավորման համար անհրաժեշտ դրամական միջոցների գոյացման աղբյուր է համարվում «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածով սահմանված տուգանքների կիրառումից գոյացած գումարների 10 տոկոսի չափով մասհանումների հաշվին կազմավորված ծառայության հատուկ ֆոնդը: Յուրաքանչյուր տարվա հատուկ ֆոնդի ծախսման նախահաշիվը հաստատում է ծառայության պետը` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ: 4. Ծառայության պետի, ծառայության պետի տեղակալների, համապատասխան գործառույթներ իրականացնելու իրավասություն ունեցող վարչության պետի կամ նրան փոխարինող պաշտոնատար անձի, տարածքային հարկային տեսչության պետի կամ նրան փոխարինող պաշտոնատար անձի կողմից (այսուհետ` հարկային մարմնի ղեկավար) յուրաքանչյուր հսկիչ գնում կատարելու համար տրված գրավոր հանձնարարագրի և այդ հանձնարարագրին համապատասխան ապրանքների քանակի ու դրանց գնման և (կամ) հսկողական գործառույթների ֆինանսավորման համար պահանջվող գումարի հաշվարկի հիման վրա ծառայության պետին է ներկայացվում միջնորդագիր` հսկիչ գնում կատարելու և հսկողական գործառույթների ֆինանսավորման նպատակով անհրաժեշտ դրամական միջոցներ հատկացնելու համար: 5. Հսկիչ գնման և հսկողական գործառույթների ֆինանսավորման համար անհրաժեշտ դրամական միջոցները հատկացվում են ծառայության պետի գրավոր թույլտվությամբ` ծառայության ֆինանսահաշվային ստորաբաժանման կողմից: 6. Հսկիչ գնման և հսկողական գործառույթների ֆինանսավորման համար անհրաժեշտ դրամական միջոցներ ստանալու համար հարկային մարմնի ղեկավարի կողմից ծառայության ֆինանսահաշվային ստորաբաժանում են ներկայացվում միջնորդագիրը` ծառայության պետի թույլտվությամբ, հանձնարարագրի պատճենը, հսկիչ գնում կատարելու համար գումար ստացողի անունը, ազգանունը և պաշտոնը: III. ՀՍԿԻՉ ԳՆՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՏՆՕՐԻՆՈՒՄԸ ԵՎ ՀԵՏԱԳԱ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ
7. Հսկիչ գնման արդյունքում ձեռք բերված ապրանքները տնօրինվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի նոյեմբերի 27-ի «Հսկիչ գնումների ֆինանսական աղբյուրների և ձեռք բերված ապրանքների տնօրինման կարգը հաստատելու մասին» N 1561-Ն որոշմամբ հաստատված կարգով: | |
Հայաստանի Հանրապետության |
Մ. Թոփուզյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
22.01.2009, N 95-Ն | 21.02.2009, N 998-Ն | |
27.12.2007, N 1557-Ն | 26.01.2008, N 998-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|