ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2010 թվականի հունիսի 24-ին
«ԲԱՆԿԵՐԻ ԵՎ ԲԱՆԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության 1996 թվականի հունիսի 30-ի ՀՕ-68 օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«4. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերին արգելվում է անձամբ վարել իրենց մասնակիցների ռեեստրը: Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բաժնետիրական ընկերություն հանդիսացող բանկերն իրենց մասնակիցների ռեեստրի վարումը պարտավոր են հանձնել «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված համապատասխան անձանց: Հայաստանի Հանրապետության տարածքում գործող կոոպերատիվ կամ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն հանդիսացող բանկերն իրենց մասնակիցների ռեեստրի վարումը պարտավոր են հանձնել Կենտրոնական բանկին:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
|