ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2013 թվականի դեկտեմբերի 12-ին
«ՎԵՐԱՀՍԿԻՉ ՊԱԼԱՏԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Վերահսկիչ պալատի մասին» Հայաստանի Հանրապետության 2006 թվականի դեկտեմբերի 25-ի ՀՕ-4-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 11-րդ հոդվածի 10-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«10. Վերահսկիչ պալատի նախագահի, նախագահի տեղակալի և վերահսկիչ պալատի խորհրդի մյուս անդամների վարձատրության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:»:
Հոդված 2. Օրենքի 29-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 29. |
Վերահսկիչ պալատում քաղաքացիական ծառայողի վարձատրությունը |
1. Վերահսկիչ պալատում քաղաքացիական ծառայողների վարձատրության, այդ թվում` հիմնական և լրացուցիչ աշխատավարձերի հաշվարկների և չափերի, աշխատավարձի բնականոն աճի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:»:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2014 թվականի հուլիսի 1-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2013 թ. դեկտեմբերի 28 Երևան ՀՕ-183-Ն |