ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2017 թվականի դեկտեմբերի 21-ին
«ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՎՃԱՐՎՈՂ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական վճարների նպատակային օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի մայիսի 15-ի ՀՕ-188 օրենքի (այսուհետ` Օրենք) վերնագրում և օրենքի ամբողջ տեքստում «վճարներ» բառը համապատասխան հոլովաձևերով փոխարինել «հարկ» բառով` համապատասխան հոլովաձևերով:
Հոդված 2. Օրենքի 1-ին հոդվածում`
1) երկրորդ պարբերությունը «պետական բյուջե փաստացի վճարված» բառերից հետո լրացնել «(2018 թվականի հունվարի 1-ից սկսած` միասնական հաշվից բնապահպանական հարկի գծով պարտավորությունը հաշվառող` պետական բյուջեի գանձապետական հաշվին հաշվեգրված)» բառերով.
2) երրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Սույն օրենքով մասհանումներ կատարվում են Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված` արտանետման անշարժ աղբյուրներից մթնոլորտային օդ վնասակար նյութերի արտանետման, ջրային ռեսուրս վնասակար նյութերի և միացությունների արտահոսքի, ինչպես նաև ընդերքօգտագործման, արտադրության և (կամ) սպառման թափոնների հատուկ հատկացված տեղերում տեղադրման և (կամ) պահման համար բնապահպանական հարկի գումարներից:»:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2017 թ. դեկտեմբերի 29 Երևան ՀՕ-269-Ն |