ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2008 թվականի դեկտեմբերի 26-ին
«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ OՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի դեկտեմբերի 4-ի ՀO-272 օրենքի (այսուհետ` Օրենք) 3-րդ հոդվածի 3-րդ մասում`
1) հանել «(Երևանի քաղաքապետի)» բառերը.
2) «ինչպես նաև Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, oգնականների և ռեֆերենտների պաշտոնները» բառերը փոխարինել «ինչպես նաև Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, oգնականների, ռեֆերենտների և Երևանի վարչական շրջանի ղեկավարների ու նրանց տեղակալների պաշտոնները» բառերով:
Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասից հանել «(Երևանի քաղաքապետարանի)» բառերը:
Հոդված 3. Օրենքի 14-րդ հոդվածի 10-րդ մասից հանել «(Երևանի քաղաքապետարանի)», «(Երևանի քաղաքապետին)», «(Երևանի քաղաքապետը)» բառերը:
Հոդված 4. Օրենքի 15-րդ հոդվածում`
1) 2-րդ մասից հանել «(Երևանի քաղաքապետարանի)», «(Երևանի քաղաքապետը)» բառերը.
2) 2.1-րդ մասից հանել «(Երևանի քաղաքապետարանի)» բառերը.
3) 3-րդ մասից հանել «(Երևանի քաղաքապետարանի)» բառերը:
Հոդված 5. Օրենքի 19-րդ հոդվածի 4-րդ մասից հանել «(Երևանի քաղաքապետարանի)», «(Երևանի քաղաքապետի)» բառերը:
Հոդված 6. Օրենքի 20-րդ հոդվածի 7-րդ կետի «բ» ենթակետից հանել «(Երևանի քաղաքապետարանի)», «(Երևանի քաղաքապետը)» բառերը:
Հոդված 7. Օրենքի 31-րդ հոդվածի 2-րդ մասից հանել «(Երևանի քաղաքապետարանի)», «(Երևանի քաղաքապետի)» բառերը:
Հոդված 8. Օրենքի 32-րդ հոդվածի 3-րդ մասից հանել «(Երևանի քաղաքապետարանի), «(Երևանի քաղաքապետի)» բառերը:
Հոդված 9. Օրենքի 40-րդ հոդվածի 4-րդ մասից հանել «(Երևանի քաղաքապետարանի)» բառերը:
Հոդված 10. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում Երևանի ավագանու առաջին ընտրությունների արդյունքով Երևանի ավագանու անդամների ընտրվելու վերաբերյալ որոշման պաշտոնական հրապարակումից հետո` հաջորդ երկուշաբթի օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2009 թ. հունվարի 15 Երևան ՀՕ-11-Ն |