ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2007 թվականի փետրվարի 7-ին
«ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (24 նոյեմբերի 2004 թվականի, ՀՕ-134-Ն) 19-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«3. Սույն օրենքի 12-րդ հոդվածի 6-րդ մասով և 15-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված պահանջների կատարումը`
ա) 2008 թվականի հուլիսի 1-ից պարտադիր է Երևանում և մարզկենտրոններում գործող հանրային սննդի և կենցաղային ծառայությունների աշխատողների համար.
բ) 2010 թվականի հուլիսի 1-ից պարտադիր է Հայաստանի Հանրապետության մնացած ողջ տարածքում գործող հանրային սննդի և կենցաղային ծառայությունների աշխատողների համար:
Սույն մասի պահանջների կատարման ապահովման միջոցառումների ցանկը և ժամանակացույցը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից։
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
|