ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
1 ապրիլի 2010 թվականի N 327-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 3-Ի N 366-Ն ԵՎ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 3-Ի N 461-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մարտի 3-ի «Արշալույս» առողջարարական ճամբար» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» N 366-Ն որոշման 4-րդ կետը «2-րդ մասի» բառերից հետո լրացնել «գ» տառով:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մարտի 3-ի «Երեխայի զարգացման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» N 461-Ն որոշման 4-րդ կետը «2-րդ մասի» բառերից հետո լրացնել «գ» տառով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության
վարչապետՏ. Սարգսյան
2010 թ. ապրիլի 7
Երևան