«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
6 դեկտեմբերի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 նոյեմբերի 2006 թվականի N 1679-Ն
ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ԸՆԴԵՐՔԻ ՏԵՂԱՄԱՍԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՆՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄՆ ՈՒ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Ստեղծել ռազմավարական նշանակություն ունեցող օգտակար հանածոներ պարունակող ընդերքի տեղամասերի նկատմամբ հանքային իրավունքի ձևավորման միջգերատեսչական մրցութային հանձնաժողով:
2. Հաստատել ռազմավարական նշանակություն ունեցող օգտակար հանածոներ պարունակող ընդերքի տեղամասերի նկատմամբ հանքային իրավունքի ձևավորման միջգերատեսչական մրցութային հանձնաժողովի կազմը և գործունեության կարգը` համաձայն NN 1 և 2 հավելվածների:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված N 1 |
Կ Ա Զ Մ
ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ԸՆԴԵՐՔԻ ՏԵՂԱՄԱՍԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՆՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Ա. Դարբինյան | - ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ (հանձնաժողովի նախագահ) |
Ս. Բարսեղյան |
- ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալ |
Ք. Նուրիջանյան |
- ՀՀ Նախագահի վերահսկողական ծառայության 1-ին բաժնի վարիչ |
Ա. Աշուղյան |
- ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարության աշխատակազմի բնօգտագործման էկոնոմիկայի և հանքային արդյունաբերության վարչության պետ |
Հ. Ավետիսյան | - ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ընդերքի պահպանության վարչության պետ |
Ե. Տերտերյան | - ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի Երկրաբանական գործակալության պետ |
Գ. Ադիբեկյան |
- ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարության աշխատակազմի Կոնցեսիոն գործակալության պարտավորությունների կատարման հսկողության բաժնի պետ |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 2 |
Գ Ո Ր Ծ ՈՒ Ն Ե ՈՒ Թ Յ Ա Ն Կ Ա Ր Գ
ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ԸՆԴԵՐՔԻ ՏԵՂԱՄԱՍԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՆՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
1. Սույն կարգով սահմանվում են ռազմավարական նշանակություն ունեցող օգտակար հանածոներ պարունակող ընդերքի տեղամասերի նկատմամբ հանքային իրավունքի ձևավորման միջգերատեսչական մրցութային հանձնաժողովի (այսուհետ` հանձնաժողով) գործառույթներն ու գործունեության կարգը:
2. Հանձնաժողովի գործառույթներն են`
ա) ռազմավարական նշանակություն ունեցող օգտակար հանածոներ պարունակող ընդերքի տեղամասերի (այսուհետ` տեղամաս) ցանկերի քննարկումն ու հաստատումը.
բ) յուրաքանչյուր դեպքում աճուրդի ներկայացվող` տեղամասի ընտրությունը.
գ) յուրաքանչյուր դեպքում նախնական պայմանագրում ամրագրվելիք պայմանների, իրավունքների, պարտականությունների ու դրանց կատարման ժամկետների որոշումը.
դ) տնտեսավարող սուբյեկտից դիմում ստանալու դեպքում տվյալ տեղամասի նկատմամբ հանքային իրավունքի ձևավորման աճուրդային գործընթացի կազմակերպումը.
ե) յուրաքանչյուր դեպքում աճուրդ հայտարարելու համար անհրաժեշտ երկրաբանական տեղեկատվության տրամադրումը.
զ) լոտերի մեկնարկային գների, նախավճարի չափերի սահմանումը.
է) աճուրդների կանոնակարգերի, մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկի հաստատումը.
ը) աճուրդների մասին հրապարակային ծանուցումների հրապարակումը:
3. Հանձնաժողովը կարող է իրականացնել նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ գործառույթներ:
4. Լոտերի մեկնարկային գները սահմանել`
ա) ուսումնասիրության նպատակով աճուրդի անցկացման դեպքում` հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կոնցեսիոն վճարի չափը.
բ) հանքաարդյունահանման նպատակով աճուրդի անցկացման դեպքում` հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված բոնուսի չափը:
5. Հանձնաժողովի աշխատանքները կազմակերպվում են նիստերի միջոցով, որոնք հրավիրվում են ըստ անհրաժեշտության:
6. Հանձնաժողովի նիստերն իրավազոր են, եթե դրանց մասնակցում է նրա անդամների 2/3-ը:
7. Հանձնաժողովի որոշումներն ընդունված են համարվում, եթե դրանց օգտին քվեարկել է հանձնաժողովի նիստին մասնակցած անդամների կեսից ավելին: Հավասար ձայների դեպքում հանձնաժողովի նախագահի ձայնը վճռորոշ է:
8. Հանձնաժողովի նախագահը՝
ա) հրավիրում է հանձնաժողովի նիստեր և նախագահում դրանք.
բ) հանձնաժողովի անունից ստորագրում է հանձնաժողովի որոշումները, նիստերի արձանագրությունները, աճուրդի արդյունքների մասին արձանագրությունները և նախնական պայմանագրերը:
9. Հանձնաժողովի նախագահի բացակայության դեպքում նախագահի պարտականությունները կատարում է հանձնաժողովի անդամներից մեկը` նախագահի գրավոր հանձնարարությամբ:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |