ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2021 թվականի հուլիսի 1-ին
«ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Քաղաքաշինության մասին» 1998 թվականի մայիսի 5-ի ՀՕ-217 օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ «դ» կետով.
«դ) «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված` պատվիրատուների կողմից ձեռք բերվող շինարարական աշխատանքների կատարման ամբողջ ընթացքում Կապալառու կազմակերպությունը շինարարական օբյեկտի տարածքը պետք է համալրի տեսախցիկներով, որոնք պետք է շուրջօրյա տեսանկարահանեն ամբողջ շինարարական հրապարակը՝ ընդգրկելով կառուցվող բոլոր տեսակի շինությունները, և այդ տեսախցիկներին հասանելիություն պետք է ապահովվի ինչպես պատվիրատուի, այնպես էլ պատվիրատուի նշած օգտատերերի համար։ Սույն պահանջը տարածվում է գնումների՝ 70-ապատիկից բարձր բազային միավոր ունեցող, գաղտնիություն կամ հատուկ ռեժիմ չպարունակող բնակելի, հասարակական, արտադրական, էներգետիկ, տրանսպորտային և հիդրոտեխնիկական նշանակության շինարարական օբյեկտների վրա, բացառությամբ գծային ենթակառուցվածքների։»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հունվարի 1-ից։
Հանրապետության նախագահ |
Ա. Սարգսյան |
2021 թ. հուլիսի 13 Երևան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 հուլիսի 2021 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|