ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2021 թվականի մայիսի 26-ին
«ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Պետական սահմանի մասին» 2001 թվականի նոյեմբերի 20-ի ՀՕ-265 օրենքի 11-րդ հոդվածը առաջին պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններով․
«Գրավադրված տրանսպորտային միջոցների բացթողնումն արգելվում է, եթե շարժական գույքի գրավի պայմանագրով ամրագրվել է գրավատուի կամ նրա լիազորած անձի կողմից տրանսպորտային միջոցի ելքի իրավունքի սահմանափակումը Հայաստանի Հանրապետությունից:
Տրանսպորտային միջոցի ելքի սահմանափակման և սահմանափակումը վերացնելու վերաբերյալ տեղեկատվությունը մուտքագրվում է սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգ՝ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով:»։
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հունվարի 1-ից:
Հանրապետության նախագահ |
Ա. Սարգսյան |
2021 թ. հունիսի 2 |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 4 հունիսի 2021 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|