Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-437-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.10.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2020.09.21-2020.10.04 Պաշտոնական հրապարակման օրը 02.10.2020
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
16.09.2020
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
01.10.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.10.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2020 թվականի սեպտեմբերի 16-ին

 

«ԲԱՆԿԵՐԻ ԵՎ ԲԱՆԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Բանկերի և բանկային գործունեության մասին» 1996 թվականի հունիսի 30-ի ՀՕ-68 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 21.1-ին հոդվածի 2-րդ մասի «ե» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ե) խորհրդի քանակական կազմի հաստատումը, ինչպես նաև դրա անդամների ընտրությունը և նրանց լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը, բացառությամբ սույն օրենքի 21.3-րդ հոդվածի 2-4-րդ մասերով նախատեսված դեպքերի, երբ ընդհանուր ժողովը չունի խորհրդի անդամների ընտրության և լիազորությունների դադարեցման իրավասություն: Խորհրդի քանակական կազմի հաստատման և դրա անդամների ընտրության հարցերը քննարկվում են բացառապես տարեկան ընդհանուր ժողովներում, բացառությամբ սույն օրենքի 21.3-րդ հոդվածի 2-4-րդ մասերով նախատեսված դեպքերի, երբ խորհրդի քանակական կազմը կարող է հաստատվել արտահերթ ընդհանուր ժողովում։ Խորհրդի անդամների ընտրության հարցն արտահերթ ընդհանուր ժողովում կարող է քննարկվել, եթե ժողովը որոշում է ընդունել խորհրդի կամ նրա առանձին անդամների լիազորությունների վաղաժամկետ դադարեցման մասին.»։

 

Հոդված 2 Օրենքի 21.3-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

«Սույն մասի երկրորդ և երրորդ պարբերությունները չեն տարածվում սույն հոդվածի 2-4-րդ մասերով նախատեսված դեպքերի վրա։».

2) 4-րդ մասի երրորդ պարբերության «միայն ընդհանուր ժողովի նիստին ներկա» բառերը հանել․

3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ մասով.

«5․ Սույն հոդվածի 2-4-րդ մասերով նախատեսված դեպքերում խորհրդի անդամների լիազորությունների վաղաժամկետ դադարման (դադարեցման) կարգն ու պայմանները սահմանվում են կանոնադրությամբ։».

4) լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ մասով.

«6. Բանկի խորհրդի անդամը կարող է միաժամանակ լինել այլ բանկի խորհրդի անդամ, եթե նա ունի բանկային կամ ապահովագրության կամ արժեթղթերի շուկայի ոլորտում առնվազն վեց տարվա մասնագիտական ստաժ, որից երեք տարին՝ ընկերության գործադիր տնօրենի, գործադիր տնօրենի տեղակալի, խորհրդի անդամի կամ կոլեգիալ գործադիր մարմնի անդամի պաշտոնում, կամ հանդիսանում է միջազգային ֆինանսական կազմակերպության ներկայացուցիչ կամ ունի տնտեսագիտության բնագավառում ակադեմիական կամ հետազոտական աշխատանքի առնվազն չորս տարվա մասնագիտական ստաժ, և որի կողմից այլ բանկի խորհրդի անդամ հանդիսանալը չի ունենա բացասական ազդեցություն կազմակերպությունների և Հայաստանի Հանրապետության ֆինանսական համակարգի բնականոն գործունեության վրա, և որի նկատմամբ կիրառելի կլինեն բանկի ղեկավար լինելը բացառող՝ օրենքով սահմանված հիմքերը։

Սույն մասով նախատեսված անձը կարող է խորհրդի անդամ լինել ոչ ավելի, քան Հայաստանի Հանրապետությունում գործող բանկերի կեսում:»:

 

Հոդված 3. Օրենքի 21.9-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի «իր դիմումի համաձայն կամ» բառերը հանել.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.

«1.1. Խորհրդի անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարում են՝

ա) իր դիմումի համաձայն.

բ) մահանալու դեպքում.

գ) բանկի կանոնադրությամբ նախատեսված դեպքերում:»:

 

Հոդված 4 Օրենքի 22-րդ հոդվածի 4-րդ մասի առաջին պարբերությունը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Սույն օրենքի 21.3-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված դեպքում բանկի խորհրդի անդամը կարող է միաժամանակ լինել այլ բանկի խորհրդի անդամ։»։

 

Հոդված 5. Օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասում ««դ», «ե», «ժ» և «ժբ»» բառերը փոխարինել «5-րդ, 11-րդ և 13-րդ» բառերով:

 

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հանրապետության նախագահ

Ա. Սարգսյան

 

2020 թ. հոկտեմբերի 1

Երևան

ՀՕ-437-Ն

Պաշտոնական հրապարակման օրը՝ 2 հոկտեմբերի 2020 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան