ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 3381-Ա |
«03» սեպտեմբերի 2024 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 12-Ի Հ.2568-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով, հաշվի առնելով քաղաքացի Ռուզաննա Սարգսյանի՝ ի դեմս ներկայացուցչի 24.07.2024թ. հ.Դ-94735-24 դիմումը.
1. Երևանի քաղաքապետի 2024 թվականի հուլիսի 12-ի «Երևան, Շենգավիթ, Ն.Շենգավիթ 4-րդ փողոց հ.17/1 հասցեում՝ սեփականության իրավունքով քաղաքացի Ռուզաննա Սաշայի Սարգսյանին պատկանող հողամասում գտնվող ինքնակամ կառույցն օրինականացնելու մասին» հ.2568-Ա որոշման 2-րդ կետում` «հ.2811201-01-0077» բառերը փոխարինել «հ.28112019-01-0077» բառերով:
2. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:
3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
4. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա:
Տ. Ավինյան |