«Վավերացնում եմ» |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 հունվարի 2006 թվականի N 60-Ն
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՀԱՇՎԱՌՎԱԾ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 11-Ի N 171 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը լրաց. 11.05.18 N 569-Ն)
«Գյուղատնտեսական տեխնիկայի շահագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի դրույթներին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել գյուղատնտեսական տեխնիկայի պետական հաշվառման կարգը՝ համաձայն հավելվածի։
1.1. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունը հաշվառված գյուղատնտեսական տեխնիկայի վերաբերյալ տեղեկատվությունը տրամադրում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը և համապատասխան տեղական ինքնակառավարման մարմնին՝ յուրաքանչյուր կիսամյակ՝ մինչև դրան հաջորդող ամսվա 10-ը՝ համաձայն N 1 ձևի:
(1.1-ին կետը լրաց. 11.05.18 N 569-Ն, փոփ. 05.09.24 N 1408-Ն)
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 11-ի «Ագրարային կանոնները հաստատելու մասին» N 171 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
ուժը կորցրած ճանաչել որոշմամբ հաստատված գյուղատնտեսական տեխնիկայի շահագործման կանոնների 1-ին, 2-րդ և 3-րդ բաժինները:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված |
Կ Ա Ր Գ
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետությունում շահագործվող գյուղատնտեսական տեխնիկայի (այսուհետ` գյուղատնտեսական տեխնիկա) պետական հաշվառման գործընթացը:
2. Սույն կարգի նպատակն է կանոնակարգել Հայաստանի Հանրապետությունում ֆիզիկական և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով պատկանող և շահագործվող գյուղատնտեսական տեխնիկայի պետական հաշվառումը։
II. ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ
3. Գյուղատնտեսական տեխնիկան պետական հաշվառման (այսուհետ` հաշվառում) է վերցվում Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության (այսուհետ` նախարարություն) կողմից:
(3-րդ կետը փոփ. 11.05.18 N 569-Ն, 05.09.24 N 1408-Ն)
4. Գյուղատնտեսական տեխնիկայի հաշվառման համար սեփականատերը (կամ նրա ներկայացուցիչը) նախարարության աշխատողին ներկայացնում է օրենքով սահմանված հետևյալ փաստաթղթերը`
ա) դիմում.
բ) գյուղատնտեսական տեխնիկայի սեփականության իրավունքը հավաստող փաստաթուղթ.
գ) ինքնաշեն գյուղատնտեսական տեխնիկայի հաշվառման դեպքում հիմնական հանգույցների (շարժիչի, ամրաշրջանակի) ձեռքբերման օրինականությունը հավաստող փաստաթղթեր:
Սույն կետի «բ» և «գ» ենթակետերում նշված փաստաթղթերն են՝ գյուղատնտեսական տեխնիկայի նկատմամբ իրավունքների ծագման, փոփոխման կամ դադարեցման վերաբերյալ սահմանված կարգով կնքված պայմանագրերը, հաշիվ-ապրանքագրերը, ապրանքային կամ դրամարկղային չեկերը, նոտարի կողմից տրված ակտերը և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված իրավունքը հաստատող այլ փաստաթղթեր.
դ) գյուղատնտեսական տեխնիկայի հաշվառման համար օրենքով նախատեսված պետական տուրքերի վճարման անդորրագրերը.
ե) ֆիզիկական անձը` անձը հաստատող փաստաթուղթ, իսկ իրավաբանական անձը` պետական գրանցման վկայական:
(4-րդ կետը փոփ. 11.05.18 N 569-Ն, խմբ. 05.09.24 N 1408-Ն)
5. Նախարարության աշխատողը`
ա) (ենթակետն ուժը կորցրել է 28.04.11 N 521-Ն)
բ) զննում է նախարարության կողմից գյուղատնտեսական տեխնիկայի տեխնիկական վկայագրում, իսկ տեխնիկական վկայագիրը տրված չլինելու դեպքում` սույն կարգի 4-րդ կետի «բ» կամ «գ» ենթակետերով նախատեսված փաստաթղթերում նշված տվյալների համապատասխանությունը փաստացի վիճակին.
գ) փաստաթղթերով ներկայացված և զննման արդյունքներով արձանագրված տեխնիկական տվյալների համապատասխանության դեպքում 3 աշխատանքային օրվա ընթացքում կատարում է հաշվառում, սեփականատիրոջը տալիս է պետական համարանիշ, ստորագրված և կնքված տեխնիկական վկայագիր.
դ) տեխնիկայի հաշվառման պահանջներին անհամապատասխանության դեպքում 3-օրյա ժամկետում սեփականատիրոջը գրավոր տեղեկացնում է մերժման մասին` նշելով դիմումում նշված տվյալներում և ներկայացված փաստաթղթերում հաշվառման ներկայացված տեխնիկայի զննման գործընթացում հայտնաբերված թերությունները.
ե) սեփականատիրոջ, գյուղատնտեսական տեխնիկայի, ինչպես նաև հատկացված տեխնիկական վկայագրի և պետական համարանիշի տվյալները գրառում է հաշվառման գրքում` համաձայն ձևի:
(5-րդ կետը փոփ. 28.04.11 N 521-Ն, խմբ. 04.07.12 N 867-Ն, փոփ. 11.05.18 N 569-Ն, 05.09.24 N 1408-Ն)
6. Գյուղատնտեսական տեխնիկայի հաշվառման մերժման դեպքում սեփականատերն իրավունք ունի բողոքարկելու նախարարության աշխատողի գործողությունը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
(6-րդ կետը փոփ. 11.05.18 N 569-Ն, 05.09.24 N 1408-Ն)
7. Գյուղատնտեսական տեխնիկան հաշվառումից հանվում է օրենքով սահմանված դեպքերում։
8. Սեփականատերը գյուղատնտեսական տեխնիկան հաշվառումից հանելու համար նախարարության աշխատողին ներկայացնում է`
ա) սահմանված ձևի դիմում.
բ) հաշվառումից հանելու համար սահմանված պետական տուրքի մուծման անդորրագիր.
գ) տեխնիկական վկայագիր և պետական համարանիշ:
(8-րդ կետը փոփ. 11.05.18 N 569-Ն, 05.09.24 N 1408-Ն)
9. Սեփականատերը գյուղատնտեսական տեխնիկայի տեխնիկական վկայագրի կամ պետական համարանիշի կորստի դեպքում նորը (կրկնօրինակը) տրամադրելու համար նախարարության աշխատողին ներկայացնում է՝
ա) դիմում.
բ) տեխնիկական վկայագրի կամ պետական համարանիշի կորստի վերաբերյալ հայտարարություն` հազար և ավելի տպաքանակ ունեցող մամուլում.
գ) տեխնիկական վկայագրի կամ պետական համարանիշի կրկնօրինակը հատկացնելու համար սահմանված պետական տուրքի մուծման անդորրագիր:
(9-րդ կետը փոփ. 11.05.18 N 569-Ն, 05.09.24 N 1408-Ն)
10. Նախարարության աշխատողը տեխնիկան հաշվառելու և հաշվառումից հանելու մասին տեխնիկական վկայագրի համապատասխան բաժնում կատարում է գրառում, որը ստորագրում և կնքում է նախարարության համապատասխան ստորաբաժանման կնիքով։
(10-րդ կետը փոփ. 11.05.18 N 569-Ն, 05.09.24 N 1408-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Ձև ՀԱՇՎԱՌՄԱՆ ԳԻՐՔ
|
NN |
Գյուղատնտեսական տեխնիկայի անվանումը |
Գյուղատնտեսական տեխնիկայի տվյալները |
Սեփականատիրոջ տվյալները | ||||
մակնիշը |
թողարկման տարեթիվը |
գործարանային համարը |
շարժիչի համարը |
անունը, ազգանունը, իրավաբանական անձի անվանումը |
ֆիզիկական անձի բնակության վայրը, իրավաբանական անձի գտնվելու վայրը | ||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Տրվել է տեխնիկական վկայագիր |
Տրվել է պետական համարանիշ |
Ծանոթագրություն | ||
սերիան և համարը |
ստացողի ստորագրությունը |
սերիան և համարը |
ստացողի ստորագրությունը | |
9 |
10 |
11 |
12 |
13 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
Ձև N 1
Տ Ե Ղ Ե Կ Ա Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՀԱՇՎԱՌՎԱԾ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
|
(ձևը լրաց. 11.05.18 N 569-Ն)
(հավելվածը փոփ. 28.04.11 N 521-Ն, խմբ. 04.07.12 N 867-Ն, փոփ. 11.05.18 N 569-Ն, փոփ., խմբ. 05.09.24 N 1408-Ն)